Մերօրյա Պատմություն


Վերլուծելով մերօրյա պատմության շուրջ հանդիպում քննարկումը, եկա այն եզրահանգման , որ այս ամբողջ կոնֆլիկտի վերջնանպատակը գուցե շատ պարզ է, սակայն դրան հասնելու ճանապարհները բարդ են ու խճճված:
Այո, լավ կլիներ եթե մենք ունենայինք մեր հարևան պետությունների հետ հաշտ ու խաղաղ ապրելու հնարավորություն, սակայն կարծում եմ խոչնդոտները շատ են: 
Իսկ ի՞նչ գին կը վճարենք մենք դրա համար:

Հարց 1.) Լինելով տնտեսապես աղքատ և քիչ բնակչություն ունեցող երկիր, արդյո՞ք մենք կկարողանանք դիմակայել  նրանց տնտեսությանը, նրանց բազմաքանակ հոսքին դեպի մեր հայրենիք , որպեսզի  չկորցնենք մեր  ինքնությունը և չկանգնենք ձուլման վտանգի առաջ: 


Հարց 2.) Իսկ 1915 թվականը՞։Արդյո՞ք մենք պատրաստ ենք մոռանալ եղեռնը, քանի որ Թուրքիան մեզ հետ հաշտության սեղանի շուրջ չի նստի առանց այդ հարցի վերջնական փակման: 


Հարց 3.) Իսկ ավելի ճիշտ չի՞ լինի, որ մենք մեր դարավոր թշնամիների հետ բարեկամանալու փոխարեն ավելի ամրապնդենք մեր հարաբերությունները մեր դաշնակից երկրների հետ:


Հարց 4.) Եթէ մենք ուզում ենք որ մեր գալիք սերունդները բարեկամանան մեր հարևանների հետ, պետք է մենք ոչ միայն ջնջենք դասագրքերից մեր դարավոր թշնամությունը նրանց հետ, այլ նաև մեր պատմության 500-700 տարին: Որովհետև մենք չենք կարող ներշնչել մեր ապագա սերունդներին բարեկամություն, ի ցույց դնելով մեր դարավոր թշնամությունը:  Իսկ ինչքանով ենք վստահ, որ ապագայում մեր « բարեկամը » չի չարաշահի մեր վստահությունը: Այդ դեպքում մենք՝ հպարտ հայերս ի՞նչ պատասխան ենք տալու մեր զավակներին: 
                                                               Մարիա Հակոբյան 10-րդ դասարան        

Հունվար ամսվա մասին

Նախ սկսեմ նրանից,որ 2021-ի սկիզբը էականորեն տարբերվում էր մյուս բոլոր տարիներից,քանի որ մեր հայրենիքում տիրող իրավիճակի հետ կապված մենք չտոնեցինք ամանորը: Ես ապրում եմ Ստամբուլում և , քանի որ այստեղ կարանտին է ու մինչև 20 տարեկան երեխաների ազատ տեղաշարժի թույլտվությունը օրվա մեջ երեք ժամ է, ես առանձնապես ոչ մի տեղ չեմ այցելել: Միայն, հունվար ամսվա մեջ ամսի 19-ին մասնակցեցի պոլսահայ լրագրող, հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոս»-ի գլխավոր խմբագիր, մտավորական Հրանդ Դինքի սպանության 14-րդ տարելիցի հիշատակության արարողությանը: Նրա սպանությունից հետո ամեն տարի նույն օրը «Ակոս» թերթի նախկին խմբագրատան դիմաց հավաքվում են մեծ թվով հայ և թուրք ազգի ներկայացուցիչներ և «Մենք բոլորս Հայ ենք, մենք բոլորս Հրանդ ենք» պաստառներով հարգում նրա հիշատակը: Ի հիշատակ նրա, խմբագրատան շենքի վրա լուսային էֆեկտով սավառնում էր աղավնին: Հնչում էին նրա սիրած երգերը, հասկապես «Սարի Աղջիկ»,«Բինգյոլ» և այլն։ Հիշարժան օր էր ինձ համար: Մնացած ճամբորդություններս դեռ առջևում են:

Русский Язык

Старение

Главный смысл в том ,что нужно ценить каждый миг в жизни,но очень часто люди понимают это очень поздно.В тексте ещё говорится о том ,что не стоит боятся смерти.Я думаю ,что не стоит бояться смерти, потому что это неизбежно.Для меня важнее как умерает человек. Счастье умирать во время у естественной смертью а покончить жизнь самоубийством это  просто трусливость.

Позор

Своей Родиной надо гордится, любить ее как родную мать и жить с нею единой судьбой и принимать такой какова она есть, и в горе и в радости.
В противном случае ты лишаешься уважения и права называться человеком.

Смерть Чиновника, Толстый и тонкий

Произведения Чехова до сих пор современны ,потому что лицемерие и ложные ценности были и всегда будут пока живёт человечество.Писатель осуждает такие пороки как лизоблюдство ,чинопочитание и приспособленчество .Я тоже осуждаю лицемерие и ненавижу когда люди льстят тем кого боятся.

Первый встреча с дубом 
1)Какие мысли Андрея вам близки и почему?

Мысли в первой встрече с дубом мне не близкий. Я стараюсь жить позитивно, веря в любовь и счастье. Никогда не стоит терять надежду. Если даже у нас возникают трудности, мы не должны опускать руки. Всё  будет хорошо.


2)Какова роль дуба в этой сцене?


Роль дуба в этой сцене показывает внутреннее состояние нашего героя.

Вторая встреча с дубом

3)Что изменилось в мыслях Андрея после второй встречис дубом?


Андрей понял что нужно всегда верить, что все изменится к лучшему инужно жить и радоваться жизни.

Какие времена можно назвать  жестокими?

Я думаю что времена всегда жестокие, потому что люди сами жестокие существа и неважно в каком веке они живут. Жадность и амбиции человекарождают зло. Для меня самое страшное зло это война. Мы живём в 21-м веке ну до сих пор мы воюем, убиваем безжалостно. Гибнут невинные люди.И пока в мире не наступят времена когда  люди не будут друг друга делать зло, времена всегда будут жестокими. Со временем изминились только виды жестокости .Раньше всех при всех казнили, пытали .Или например гладиаторские бои ,один из древних и жестоких видов спорта , когда безвольным рабам выгоняли на арену и заставили драться на смерть , а люди смотрели и смеялись… Хочу надеется что в будущем мы проживём лучшем мире.

Տարվա Ամփոփում:

Այս տարին ինձ համար հաճելի և տարբերվող տարի էր, չհաշված իմ երկրի դեմ ծառացած դժվարություններն ու  խնդիրները: Ես փոփոխություն շատ եմ սիրում: 5 տարբեր դպրոցներ եմ հաճախել, տարբեր գործիքներ եմ նվագել, 4 տարբեր պարի դպրոցներ եմ փոխել: Եվ երբ այս տարին սկսվեց շատ հասարակ և ձանձրալի, ես սպասում էի ինչ-որ փոփոխության: Պարզապես գնում էի դպրոց, ձանձրանում և գալիս էի տուն: Բայց երբ որ  աշխարհին տիրեց այս չարաբաստիկ համավարակը, ամբողջ աշխարհը հանկարծակիորեն կանգնեց: Ամեն օրս անցնում էր տանը, բայց շատ ավելի հաճելի: Ես առիթ  ունեցա աշխատել իմ լեզուների և պարի վրա: Ձեռք բերեցի համացանցային նոր  ընկերներ , և լավ հանգստացա: Մարդկանց մեծ մասը տանը ձանձրանում էր, իսկ ես այս կյանքի  մեծ փոփոխությունը փորձեցի օգտագործել հօգուտ ինձ:Ամեն որ պարելու առիթ էի ունենում, որը ինձ շատ մեծ հաճույք էր պարգևում։Ես այս տարի նաև ունեցա Հայաստանում հեռավար  դպրոց հաճախելու առիթը: Ծանոթացա հրաշալի ուսուցիչների հետ: Ես ինձ սկսեցի զգալ ավելի մոտ իմ հայրենիքին: Իմ կյանքում միշտ եղել է ամեն ինչ հայկական՝ ընտանիք, ուտեստների տեսակներ, գրքեր։ Բայց երբեք դպրոցական միջավայրում չեմ ունեցել  ջերմ հայկական մթնոլորտ ,չնայած , որ սովորել եմ Ստամբուլի հայկական վարժարաններում։Իսկ հիմա ուսումնասիրում եմ հայոց պատմության ,  շփվում եմ հայ դասընկերներիս և ավելի եմ մտերմանում Հայաստանին՝ ապրելով Թուրքիայում:
Այս տարին ինձ համար շատ կարևոր էր: Ես հասկացա որ մարդիկ պետք է իրենց ունեցածի արժեքը իմանան, ավելին ցանկանալուց առաջ: Ես հասկացա որ տանը մնալու պարտադրանքից պետք չէ նեղվել, քանի որ կան անտուն մարդիկ փողոցներում …
Տարվա վերջին մի քանի ամիսները, ազգովի անցանք դժոխքի միջով, աննկարագրելի ցավ ու տառապանք տեսանք: Բայց լիահույս եմ որ մենք կգտնենք ուժ ու կամք վերականգնվելու համար: 
Հայոց լեզվի և գրականության դասերս այս կիսամյակում բավականին հետաքրքիր էին: Սովորեցի մի շարք քերականական կանոններ, ուղղագրություն, կարդացի շատ հետաքրքիր պատմվածքներ ու նյութեր, ինչպես նաև գրեցի իմ մտորումները տարբեր թեմաների շուրջ։ Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհուս հետ շատ արդյունավետ էր և հաճելի: 

Design a site like this with WordPress.com
Get started