Դերանուն

Լեզվում կան բառեր, որոնք ցույց են տալիս անձ, առարկա, հատկանիշ և այլն, սակայն առանց դրանց կոնկրետ անվանումների, օրինակ՝ Արմենը եկավ — Նա
եկավ. հինգ գիրք — այսքան գիրք։ Առանց կոնկրետ անվանումների՝ անձ, առարկա և
տարբեր հատկանիշներ ցույց տվող բառերը միավորվում են մեկ խոսքի մասի մեջ,
որը կոչվում է դերանուն։ Դերանունն ունի ութ տեսակ՝ անձնական, ցուցական,
փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական։
1.Անձնական դերանուններ
Անձնական դերանունները ցույց են տալիս խոսող, խոսակից կամ մի երրորդ
անձ։ Անձնական դերանուններն են՝ ես, դու, նա, ինքը (եզակի թիվ), մենք, դուք,
նրանք, իրենք (հոգնակի թիվ)։ Այս դերանուններն ունեն դեմքի կարգ. առաջին
դեմքը ցույց է տալիս խոսողին (ես, մենք), երկրորդ դեմքը՝ խոսակցին (դու, դուք),
երրորդ դեմքը՝ մի երրորդ անձի (նա, նրանք, ինքը, իրենք)։ Ինչպես տեսնում ենք,
երրորդ դեմքի համար կա երկու ձև, սակայն ինքը դերանունը, ստանալով ս, դ
հոդերը, կարող է առանձին կամ առաջին և երկրորդ դեմքերի դերանունների հետ
էլ գործածվել՝ արտահայտելով այդ դեմքերը (ինքս//ես ինքս, ինքդ//դու ինքդ)։
Ինքս, ինքդ ձևերը չեն հոլովվում, իսկ ինքը դերանունը հոլովվում է։ Անձնական դերանունների հոգնակի թիվը, ի տարբերություն գոյականների, կազմվում է ուրիշ
հիմքով և ոչ թե ցույց է տալիս մեկից ավելի նույն առարկայից, այլ տվյալ անձը և
այն խումբը, որի անունից նա հանդես է գալիս, որը տվյալ դեպքում ինչ-որ կերպ
առնչվում է նրան։ Հարգալից վերաբերմունք արտահայտելու համար անձնական
դերանվան երկրորդ դեմքը գործածվում է հոգնակի թվով, թեև վերաբերում է մեկ
անձի. այդ դեպքում դերանունը գրվում է մեծատառ (օրինակ՝ Ես Ձեզ շնորհավորում եմ)։ Երբեմն մենք դերանունը գործածվում է ես-ի փոխարեն։ Այս ձևը ընդունված է հատկապես գիտական ոճում և կոչվում է ՙհեղինակային մենք (օրինակ՝
Այդ հարցը մենք աշխատության մեջ այսպես ենք մեկնաբանել)։ Անձնական դերանունները հոլովվում են, բայց գոյականից տարբեր ձևով, այսինքն՝ այս դեպքում
ոչ թե միայն մասնիկ է ավելանում, այլ փոխվում է ամբողջ բառը։ Բացի այդ՝ անձնական դերանունները սեռական և տրական հոլովների համար առանձին ձևեր
ունեն։ Անձնական դերանունների ներգոյականը հիմնականում գործածական չէ.
միայն երբեմն հանդիպում են որոշ կիրառություններ, օրինակ՝ Մեզանում այդպես
է ընդունված։ Անձնական դերանունները հոլովվում են հետևյալ ձևով։

Հոլովը
Եզակի թիվ                                                                      Հոգնակի թիվ
1-ին դեմք 2-րդ դեմք 3-րդ դեմք     1-ին դեմք 2-րդ դեմք 3-րդ դեմք
Ուղղական   ես               դու             նա ինքը         մենք     դուք            նրանք իրենք
Սեռական    իմ               քո                նրա իր           մեր    ձեր                 նրանց իրենց
Տրական       ինձ           քեզ              նրան իրեն     մեզ    ձեզ                 նրանց իրենց
Հայցական   ինձ          քեզ               նրան իրեն    մեզ     ձեզ                 նրանց իրենց
Բացառ.     ին(ա)նից  քեզ(ա)նից  նրանից իրենից մեզ(ա)նից  ձեզ(ա)նից նրանցից իրենցից
Գործ.      ինձ(ա)նով  քեզ(ա)նով  նրանով իրենով մեզ(ա)նով ձեզ(ա)նով նրանցով իրենցով
Ներգոյական — — — — — — — ——————— — — — — — — — ————

2. Ցուցական դերանուններ

Ցուցական դերանունները ցույց են տալիս առարկա (երբեմն անձ) կամ հատկանիշ առանց դրանք կոնկրետ անվանելու։ Ցուցական դերանուններն են սա, դա,
նա, այս, այդ, այն, սույն, նույն, միևնույն, մյուս, այսպես, այդպես, այնպես,
նույնպես, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի, այսքան, այդքան, այնքան,
նույնքան, այստեղ, այդտեղ, այնտեղ, նույնտեղ, այսչափ, այդչափ, այնչափ,
նույնչափ։ Ի տարբերություն անձնական դերանունների՝ ցուցական դերանունները
չունեն դեմք, բայց արտահայտում են տարածական և ժամանակային հարաբերություն, այսինքն՝ կարող են արտահայտել խոսողին, խոսակցին կամ մի երրորդ
անձի (առարկայի) մոտ գտնվող առարկա կամ այդ առարկայի հատկանիշը, ինչպես նաև խոսելու նյութի հետ ժամանակային հարաբերությամբ կապ ունեցող իրողություն, օրինակ՝ այս գիրքը (խոսողին մոտ գտնվող գիրք), այդ գիրքը (խոսակցին
մոտ գտնվող գիրքը), այն գիրքը (երրորդ անձին կամ առարկային մոտ գտնվող
գիրքը), այս տարի, այդ տարի, այն տարի և այլն։ առարկայանիշ ցուցական դերանուններն ունեն նաև եզակի և հոգնակի թվեր։
Այն ցուցական դերանունները, որոնք հատկանշային իմաստ են արտահայտում,
չեն հոլովվում։ Մյուս մասը հոլովվում է գոյականի նման՝ այսինքն մասնիկներ
ստանալով, ինչպես՝ այստեղ-այստեղի-այստեղի-այստեղ-այստեղից-այստեղով և
այլն։ Սա, դա, նա դերանունները անձնականների նման յուրատեսակ (դերանվանական) հոլովում ունեն:
Հոլովը                                Եզակի թիվ                                             Հոգնակի թիվ
Ուղղական                        սա դա նա                                               սրանք դրանք նրանք
Սեռական                       սրա դրա նրա                                            սրանց դրանց նրանց
Տրական                         սրան դրան նրան                                      սրանց դրանց նրանց
Հայցական                     սա(սրան) դա (դրան նա(նրան)             սրանք,(սրանց)դրանք,(դրանց)նրանք,(նրանց)
Բացառական              սրանից դրանից նրանից                           սրանցից դրանցից նրանցից
Գործիական                սրանով դրանով նրանով                          սրանցով դրանցով նրանցով
Ներգոյական             սրանում դրանում նրանում                       սրանցում դրանցում նրանցում

3.Փոխադարձ դերանուններ
Փոխադարձ դերանունները ցույց են տալիս իրար փոխադարձաբար կապված
անձեր, առարկաներ, երևույթներ։ Փոխադարձ դերանուններն են իրար (իրարու),
միմյանց, մեկմեկու (մեկմեկի)։ Սրանք չունեն եզակի թիվ, որովհետև ցույց են տալիս իրար կապված մեկից ավելի իրողություններ։ Չունեն նաև ուղղական հոլով։
Փոխադարձ դերանունները հոլովվում են հետևյալ ձևով։

Ուղղական — — —
Սեռական        իրար միմյանց մեկմեկու
Տրական          իրար միմյանց մեկմեկու
Հայցական       իրար միմյանց մեկմեկու
Բացառական    իրարից միմյանցից մեկմեկուց
Գործիական      իրարով միմյանցով մեկմեկով
Ներգոյական     իրարում միմյանցում մեկմեկում

4.Հարցական դերանուններ

Հարցական դերանուններն արտահայտում են խոսողի հարցումը որևէ իրողության մասին։ Հարցական դերանուններից են՝ ո՞վ, ի՞նչ, ե՞րբ, ո՞ւր, ո՞ր, որտե՞ղ,
ինչպիսի՞, ինչքա՞ն, քանի՞, քանի՞երորդ, ո՞րերորդ, ինչպե՞ս, որքա՞ն և այլն։ Հարցական դերանուների մի մասը չի հոլովվում, իսկ մյուս մասը հոլովվում է գոյականների
նման (օրինակ՝ ի՞նչ-ինչի՞-ինչի՞ն-ի՞նչ-ինչի՞ց-ինչո՞վ-ինչո՞ւմ)։ Յուրահատուկ հոլովում
ունի ո՞վ դերանունը։ Այն ունի եզակի (ո՞վ) և հոգնակի (ովքե՞ր) թվեր, սակայն
հոլովվում է մեկ՝ եզակի ձևով, որը գործածվում է և՛ եզակիի, և՛ հոգնակիի համար։
Սեռական հոլովից սկսած՝ անձնական և որոշ ցուցական դերանունների նման փոխվում է ամբողջ հիմքը, սակայն, ի տարբերություն դրանց, այս դերանունը սեռական և
տրական հոլովների համար տարբերակված ձևեր չունի։

Հոլովը                  Եզակի                   Հոգնակի
Ուղղական          ո՞վ                          ովքե՞ր
Սեռական            ո՞ւմ                        (ո՞ւմ)
Տրական              ո՞ւմ                          (ո՞ւմ)
Հայցական        ո՞ւմ                          (ո՞ւմ)
Բացառական   ումի՞ց                      (ումի՞ց)
Գործիական     ումո՞վ                     (ումո՞վ)
Ներգոյական — —

5. Հարաբերական դերանուններ
Հարաբերական դերանունները ձևով նույն հարցական դերանուններն են,
սակայն ոչ թե հարցում են արտահայտում, այլ ստորադաս և գերադաս նախադասությունները տարբեր հարաբերություններով կապում են իրար օրինակ՝ Նա
կարդաց այն գիրքը, որը նվիրել էր ընկերը։ Աշխատանքը կատարեց այնպես,
ինչպես պահանջել էին։ Շենքը կառուցեցին այնտեղ որտեղ նախկինում ամայի
տարածություն էր։ Հետևաբար հարաբերական դերանունների վրա հարցական
նշան չի դրվում։ Իրենց քերականական հատկանիշներով (հոլով, թիվ) հարաբերական դերանունները չեն տարբերվում հարցականներից։
6.Որոշյալ դերանուններ
Որոշյալ դերանունները առանց կոնկրետ անվանելու ցույց են տալիս տվյալ
դեպքում հայտնի, որոշակի անձեր, առարկաներ, հատկանիշներ, դրանց ամբողջությունը կամ ամբողջության մեջ մտնող առարկաներն ու անձերը առանձին-առանձին։ Որոշյալ դերանուններից են ամեն մի, ամեն մեկը, ամեն(ը), ամենքը, բոլոր(ը),
յուրաքանչյուր(ը), յուրաքանչյուր ոք, ողջ(ը), ամբողջ(ը), համայն և այլն։ Հատկանշային իմաստով որոշյալ դերանունները չեն հոլովվում, իսկ առարկայանիշ իմաստ արտահայտողները հոլովվում են։ Դրանք հոլովվում են գոյականի նման՝ ի արտաքին
հոլովմամբ, օրինակ՝ բոլորը-բոլորի-բոլորին-բոլորը-բոլորից-բոլորով-բոլորում։

7.Անորոշ դերանուններ
Անորոշ դերանունները ցույց են տալիս տվյալ իրադրությունում անորոշ, անհայտ
անձեր, առարկաներ, հատկանիշներ առանց դրանք անվանելու։ Անորոշ դերանուններից են՝ երբևէ, ինչ-որ, ինչ-ինչ, մի, մի քանի, ինչ-որ մի, ոմն, որևէ, որևիցե, որոշ և
այլն։ Առարկայնիշ անորոշ դերանունները հոլովվում են, օրինակ՝ մի քանիսը — մի
քանիսի — մի քանիսին — մի քանիսը — մի քանիսից — մի քանիսով — մի քանիսում։ Ոմն
դերանունն արտահայտում է հատկանշային իմաստ. նշանակում է ինչ-որ, օրինակ՝
Քեզ նամակ է ուղարկել ոմն Հարություն։ Ոմն-ը չի հոլովվում։ Ոմանք դերանունը, որը
ոմն-ի հոգնակին է, անձնանիշ է և նշանակում է մի քանիսը, օրինակ՝ Ոմանք
առանձնացան իրենց կատարած փայլուն աշխատանքով։ Ոմանք-ը հոլովվում է ց
հոլովմամբ՝ ոմանք-ոմանց-ոմանց-ոմանց-ոմանցից-ոմանցով։
8.Ժխտական դերանուններ
Ժխտական դերանունները ցույց են տալիս տվյալ իրադրությունում ժխտվող
անձեր, առարկաներ, մասամբ էլ հատկանիշներ առանց դրանք անվանելու։ Ժխտական դերանուններն են՝ ոչ ոք, ոչինչ, ոչ մի, ոչ մեկը։ Սրանց յուրահատկությունն այն է,
որ այս դերանունների հետ բայերը դրվում են ժխտական ձևերով, օրինակ՝ Ոչ ոք
չհեռացավ։ Ժխտական դերանուններից ոչ մի-ն չի հոլովվում, իսկ մյուսները հոլովվում են գոյականների նման, օրինակ՝ ոչինչ — ոչնչի – ոչնչին ոչինչ – ոչնչից – ոչնչով –
ոչնչում։ Արևմտահայերնում ժխտական դերանունների հետ բայերը դրվում են դրական խոնարհումով, օրինակ՝ Ոչ ոք ըսավ.- հե՛գ տղա, արդյոք ինչո՞ւ կմխա (Պետրոս
Դուրյան)։ Պետք է չշփոթել ոչ ոք դերանվան սեռական հոլովաձևը՝ ոչ ոքի (օրինակ՝
Ոչ ոքի չասես), և ոչ-ոքի ձևի մակբայը (օրինակ՝ Խաղն ավարտվեց ոչ-ոքի)։

Գործնական աշխատանք

1. Դո՛ւրս գրել անձնական դերանունները և որոշե՛լ դրանց
դեմքը, թիվը, հոլովը։


Ես (1-ին դեմք, եզակի թիվ, ուղղական) եմ, դու (2-րդ դեմք, եզակի թիվ, ուղղական) ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք(1-ին դեմք, հոգնակի թիվ, ուղղական) մենակ ենք – ես ու դու.
Ես էլ դու եմ. ես չըկամ…
Կապույտ երկնքի ոսկեղե՛ն աստղեր,
Ձեր (3-րդ դեմք, հոգնակի թիվ, սեռական) հեռվից դուք(2-րդ դեմք, հոգնակի թիվ, ուղղական) միշտ տեսնում եք նրան (1-ին դեմք, եղակի թիվ, տրական).
Ասացե՛ք, արդյոք նա էլ թախծո՞ւմ էր,
Արդյոք տրտո՞ւմ էր նա էլ ինձ նըման։
Խորհրդագետնե՛ր, դուք (3-րդ դեմք, հոգնակի թիվ, ուղղական) տեսնում եք միշտ.
Արդյոք մենա՞կ էր նա էլ ինձ (1-ին դեմք, եզակի թիվ, հայցական) նըման,
Թե՛ ընկեր գտած ժպտում էր անվիշտ
Եվ փայփայում էր և սիրում նրան։
Խորհրդագետնե՛ր, դուք ժպտում եք լուռ,
Դուք լուռ ժպտում եք իմ (1-դեմք, եղակի թիվ, սեռական) ցավի վրա.
Նա (2-րդ դեմք, եզակի թիվ, ուղղական)քեզ (2-րդ դեմք, եզակի թիվ, տրական) մոռացած, վաղուց ամենուր
Ծաղրում է քո (2-րդ դեմք, եզակի թիվ, սեռական) խենթ խոսքերը հիմա…


2. Գտնե՛լ, թե որ հատվածներում նշված հոլովով անձնական
դերանուններ կան։
Ուղղական
1.Կյանքիս բերքն ու բարին ես ցրեցի լրիվ
Հողի նման բարի, հողի նման….
2. Իմ սերունդն ամբողջ եղյամի մեջ է.
Նշանակում է ցրտեր են եղել….
3. Ես լուռ կարդում եմ գիրը քարերի
Եվ քարանում եմ քարե բառերից….
Սեռական
1.Թափառում ենք փողոցներում՝
Ես քո սիրով, դու՝ ուրիշի
2. Արշալույսից մինչ երեկո ես լսեցի քամուն.
Նա ուռենու շրշյուն բերեց իմ հեռավոր ձորից: 3. Ես չեմ ուզում աշխարհից բազում գանձեր ու երազ,
Միայն երգն այս սիրավետ ու իմ սիրտը հասկանաս…
Տրական
1.Ինձ փոխանցեցին ծիծաղի մի լաթ,
Որ տխրությունից իմ հոգին սրբեմ ։
2. Գնացքը սողաց մթին ձորից,
Ինձ էլ վերցրեց, ճչաց, գնաց…
3. Կնայի քեզ երկնքից մի գունատ լուսին,
Կիջնի ահա երեկոն, գիշեր կլինի…

3. Դո՛ւրս գրել ցուցական դերանունները, որոշե՛լ թիվը և
հոլովը (չհոլովվող դերանունների դեպքում նշել չթեքվող լինելը)։
Գագիկ թագավորի ծառաները պալատի առաջ մի օձ են տեսնում, որը անհանգիստ գետնին էր քսում եղջյուրները։ Թագավորը կարգադրում է կտրել օձի եղջյուրները։ Դրանից (ուղղական, եզակի) հետո օձը հանգստանում է և գոհ հեռանում։ Ժամանակ անց նա (ուղղական, եզակի) նորից երևում է պալատի մոտ և բերանից մի կորիզ գցելով՝ անհայտանում է։ Գագիկի հրամանով կորիզը տնկում են և հետևում նրան (եզակի, տրական)։ Ամռանը այդ կորիզից մի հսկայական կլոր պտուղ է աճում։ Փորձելու համար մի կտոր տալիս են ուտելու մերձիմահ ծերուկի։ Սա (եզակի, ուղղական) անմիջապես կազդուրվում է ու երիտասարդանում։ Գագիկն իր պալատականների հետ վայելում է պտուղի մնացած մասը և նույնպես կազդուրվում ու երիտասարդանում։ Դրանից (եզակի, բացառական) հետո այդ պտուղի անունը դնում են չմեռուկ, որը, բերանից բերան անցնելով, դառնում է ձմերուկ։ Արամ Ղանալանյանի «Ավանդապատում» գրքից ( Սա ժողովրդական ստուգաբանություն է. Հրաչյա Աճառյանն իր «Հայերեն արմատական բառարանում»
ձմերուկ բառը համարում է ձմեռն բառից կազմված (որպես զովացնող)։
 4. Գտնե՛լ փոխադարձ դերանունները։
Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Անրերևույթ, որպես ցավը խոր հոգու,
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն՝
Օղակելով լույս աստղեցը մեկմեկու։
Մեղմ գիշերի գեղագանգուր երազում
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։
Ես ու դու էլ շղթայված ենք իրարու,
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան ու հեռու
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար…

5. Դո՛ւրս գրել դերանունները և խմբավորե՛լ ըստ տեսակների։ Հոլով, թիվ կամ դեմք ունեցող դերանունների դեպքում նշե՛լ դրանք։
Մկան թագավորը հրաման է տալիս, կանչում իր մոտ չղջիկին և ասում. «Ա՛յ
անպիտան, դու մուկ ես, ո՞ւր ես թաքնվում, ինչի՞ տուրք չես տալիս»։ Չղջիկը բաց
է անում թևերը և ասում. «Ես ինչի՞ պիտի տուրք տամ քեզ, չե՞ս տեսնում սրանք.
Ես թռչուն եմ, ես որտեղի՞ մուկն եմ»։ Մկան թագավորը գրում է թռչունների
թագավորին, թե այս տեսակ մի թռչուն կա. ինչի՞ դու նրանից տուրք չես վերցնում։
Թռչունների թագավորը սա որ լսում է, կանչում է չղջիկին, ասում. «Թե որ թռչուն
ես, մեր օրենքը ինչի՞ ես խախտում, ինչի՞ տուրք չես տալիս»։ Չղջիկը բաց է անում
բերանը, ցույց տալիս ատամները և ասում. «Ես մուկ եմ, թռչունը բա ատամներ
կունենա՞»։ Թռչունների թագավորը մնում է շվարած, գլուխը կորցրած։ Այսպես
չղջիկը, երկուսին էլ խաբելով, մինչև հիմա էլ իր համար հանգիստ ապրում է
առանց տուրք տալու։
 6. Դո՛ւրս գրել անձնական դերանունները. կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով այդ դերանունները։
Իրար, այսչափ, նրանք, ոմն, ուրիշ, մենք, յուրաքանչյուրը, ինքը, նույնպիսի,
ամեն ինչ, ողջ, իրենք, ոչինչ, դա, ամբողջ, սա, միմյանց, ոչ մեկը, ոչ ոք, դուք,
ամենքը, մեկմեկու:
7. Դո՛ւրս գրել ցուցական դերանունները. կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով այդ դերանունները։
Ոմն, այսչափ, ինչ-որ, դրա, մենք, յուրաքանչյուրը, ինքը, նույնպիսի, ամեն
ինչ, ողջ, իրենք, ոչինչ, դա, ամբողջ, սա, միմյանց, ոչ մեկը, ոչ ոք, դուքմյուս,
ամենքը, միևնույն:
 8. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են ցուցական:
1. ողջ, ամբողջ, միևնույն, ամենայն
2. համայն, սույն, միևնույն, ինչ
3. այսպես, այդպես այնպես, որքան
4. սա, դա, նույնտեղ, այնչափ
 9. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են որոշյալ:
1. միմյանց, յուրաքանչյուր, ինչ, երբ
2. ամեն ինչ, համայն, ամեն մի, ողջ
3. որտեղ, քանի, ինչպես, ինչու
4. իրար, որերորդ, քանիսը, այլ

10. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են հարաբերական:
1. ով, ինչ, երբ, սույն
2. ողջ, քանի, ինչու, որ
3. որտեղ, քանի, ինչպես, ինչու
4. իրար, որերորդ, քանիսը, այլ

Թարգմանություն Թուրքերենից

Նա և ես

Ես վազում եմ քեզ մոտ,
Մի դատարկ նավում
Չմեռնելու, չխելագարվելու համար։
Ապրել հեռու բոլոր սովորություններից
Ապրել….
Ոչ, շոգ չէ…
Շուրթերի հիշողությունը…
Ոչ միայն ձեր մազերի հոտը
Ոչ մեկը ոչ մյուսը …
Այդպիսի օրերին, երբ աշխարհում այս ,
Մեծ փոթորիկներ են բռնկվում
Ես չեմ կարող առանց դրա…
Քո ձեռքը պետք է իմ ձեռքում լինի,
Ես պետք է նայեմ քո աչքերին
Ես պետք է լսեմ քո ձայնը:
Մենք պետք է միասին ուտենք
Մենք պետք է երբեմն ծիծաղենք:
Ես չեմ կարող առանց դրա:
Ինձ համար ջուր, հաց՝ ինձ համար,
Թույն ինձ համար
Համ ինձ համար, քուն ինձ համար
Տգեղ աղջիկ…
Ես չեմ կարող առանց քեզ:

Սաիթ Ֆաիք Աբասըյանըք

Սեղան

Ամրագրիր մի սեղան իմ կողքին,
Ինձ ու իմ Ալեքսանդրայի համար
Մի սեղան առանց ծաղիկների
Սփռոցը թերթից, գինին սիրուց,
Երկուսն էլ երազներից։
Թող իմ Ալեքսանդրան հարմոնիկա նվագի,
Մատներով նուրբ շքեղ երգեր,
Սովորական եղանակ..
Թող պանդոկից դառը ձիթապտղի յուղի հոտ լինի..
Վայելիր դու , իմ կողքին…

Սաիթ Ֆաիք Աբասըյանըք

Նամակ

Շոգենավի ղեկին ես փչեցի սուլիչը
Իմ երգը անձրևոտ տախտակամածի վրա,
Դա միջոց է , որ քեզ ավելի մոտենամ,
Այլ ոչ թե մոռանամ քեզ։
Միայն քեզնից հետո եմ հասկանում
Մարդկությանը սովորեցրած սուտը.
Միայն հասկանալուց հետո
Դատարկություն է ամեն ինչ…
Լի բաժակները ձեզ հետ են
Գինիները քեզ հետ սիրելիս…
Սիգարները ծխում են ձեզ հետ
Օջախները վառվում են ձեզ հետ
Սնունդը քեզ հետ է համեղ ,
քանի դեռ ձեր խաղը շարունակվում է ,
Մի՛ լռեք…

Սաիթ Ֆաիք Աբասըյանըք

Աղբյուր

Համանուն և հարանուն բառեր

ՀԱՄԱՆՈՒՆ ԵՆ ԱՅՆ ԲԱՌԵՐԸ, ՈՐՈՆՔ ՁԵՒՈՎ ՆՈՒՅՆՆ ԵՆ, ԻՄԱՍՏՆԵՐՈՎ՝ ՏԱՐԲԵՐ, ՕՐԻՆԱԿ՝ ՏՈՆ (ՁԱՅՆԱՍՏԻՃԱՆ)- ՏՈՆ (ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ), ՀԱՆԴԵՐՁ (ՀԱԳՈՒՍՏ)

հանդերձ (միասին), մարտ (կռիվ)-մարտ ( ամիս)։

2.Հարանուն են այն բառերը, որոնք ձևով նման են, սակայն իմաստով տարբեր
են։ Օրինակ՝ հրավեր-հրավերք, ցուցում-ցուցմունք, զգացում-զգացմունք,
այգաբաց-այգեբաց։

Գործնական աշխատանք

1.Գտնե՛լ համանուն բառերը և մեկնաբանե՛լ նրանց իմաստները։

1. Նա երկու օր ավել(լրացուցիչ, շատ) աշխատեց։
2. Անկյունում դրված էր մի մաշված ավել(ցախավել)։
3. Վարպետը կատարեց դետալների յուղում(դետալները յուղել)։
4. Խոհարարը բանջարեղենը տապակեց յուղում(սննդի յուղ)։
5. Զգեստ կարող(կարել զգեստ) դերձակը աշխատանքը կատարեց բարձր որակով
6. Մեր կուրսում շատ կարող(ազդող) ուժեր կան։
7. Քիմիական նյութերի ազդեցությամբ սկսվեց խմորում(քիմիական)։
8. Թխվածքի խմորում(ալյուր) չամիչներ կային։
9. Ֆուտբոլիստը գեղեցիկ գոլ(գնդակ) խփեց։
10. Բաժակի մեջ գոլ(սառի ու տաքի մեջտեղը) ջուր կար։

2. Մեկնաբանե՛լ, թե ինչ իմաստներով կարող են ընկալվել
տրված բառակապակցություններն ու նախադասությունները։
1. բարձր հարկ-շենք-հարկատու
2. ավել գնել-բարձր գին-ցախավել գնել
3. ոչխարի հոտ-ոչխարներից բուրող հոտ-ոչխարների խումբ
4. մետաքսի կտոր- որդի արտադրած մանրաթելը — գործվածք
5. Նա ջրում է – ջրի մեջ – ջրել այգին
6. Նա գնում է – առևտուր անել – քայլում է
7. Խավարում է – մթնում է — կուրանալ

3. Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)

Տատիկս շատ էր սիրում կաթի սերը:

Երբ սերը պատում է ողջ հոգիդ, միտքդ կարծես անցնում է երկրորդ պլան:

2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)

Երբ էլ չեմ հասկանում, թե ինչ կարելի է ասել, ուղղակի կետ եմ դնում, և սահմանափակվում:
Կետերը օվկիանոսի վտանգավոր գանձերն են:

3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)

Երկրաչափության բարդ խնդիրները միանգամից ընկալելի են դառնում, երբ քանոնով գծում ես խնդրի պատկերը:
Միշտ հիացել եմ քանոն նվագող մարդկանցով, դա իրոք մեծ արհեստ է:


4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)

Ես այնքան էի մրսում, որ ողջ մարմնով կարծես դողում էի:
Անիվների դողերը չփոխելը կարող է իրոք մեծ դժբախտությունների բերել:

5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)

Մարդիկ միանգամից քեզ սկսում են չվստահել, երբ տոնդ բարձրացնում ես իրենց վրա անտեղի:

Այսօր մեր տանը իսկական տոն էր:

4.Արտագրե՛լ՝ փակագծերում տրված հարանուններից ընտրելով

նախադասությանը համապատասխանողը։
1. Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ (հրատարակությունը,
հրատարակչությունը)։
2. Այդ (հրատարակությունը, հրատարակչությունը) լույս է ընծայել գրքի
վերջին հատորը։
3. Նա այդ գործում մեծ (երախտիք, երախտագիտություն) ունի։
4. Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների (տեղիք տվեց, տեղի տվեց)։
5. Ամենուրեք (փտում, փթթում) էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկանոցները։

6. Բակում խաղացող երեխան (հովարով, հովհարով) գլխարկ էր դրել։
7. Զարմացած երեխան (թոթովեց, թոթվեց) ուսերը։
8. Մարզիկները մրցույթին մասնակցելու (հրավերք, հրավեր) էին ստացել։
9. Ջրատար խողովակի (փականը, փականքը) նորոգեցին։
10. Վարպետը (պատրաստականությամբ, պատրաստակամությամբ) օգնեց մեզ։

5.Գտնե՛լ և դո՛ւրս գրել հարանուն բառերն ու բառաձևերը.
ո՞ր բառերն են (բառաձևերը) քերականական փոփոխության հետևանքով
հարանուն դարձել այլ բառի։
Տաք ճառագայթ է, մրսած փաթիլ…
Մրսած փաթիլը դառնում է կաթիլ….
Եվ պիտի ելնի ծիլը հողից,
Եվ արտը կախվի լեռան կողից։
Եվ ծիլը պիտի դառնա ցողուն,
Ցողունը պիտի հասկահանի
Սվսվոցներով հասկանալի։
Եվ հասկը ուռած կոպերի տակ
Ամփոփի պիտի արևներ խակ….
Եզը գութանի գութն ու գրգիռն էր,
Ոգու կորովն ու արյան թրթիռն էր,
Ուղեծիր հանող նրա հրթիռն էր…
Ճակատագիրն էր։
Եզան կերածը դարման ու սեզ էր,
Ինքը բարության քայլող մի դեզ էր,
Համառ էր, բայց և խոնարհ ու հեզ էր….
Հայրենի հեռավոր ձորում
Քարերից երկինք է ծորում։

Հայրենի հեռավոր դռան
Ծաղկել են ծառերը նռան։
Թափառող թախիծն եմ հողիդ,
Հայրենի հեռավոր հովիտ։
(Համո Սահյան)

«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» նախագիծ

Առաջադրանքներ

  • ծանոթացեք մեկնարկային մեդիափաթեթին, ընտրեք մեկ նյութ, կարդացեք, գրավոր վերապատմեք 5-7 նախադասությամբ, կարդացածը բանավոր ներկայացրեք դասարանում, կարող եք նաև ռադիոնյութ պատրաստել:

    Ամբողջական նյութը կարող եք կարդալ՝ այստեղ

Դե ինչ, մենք շարունակում ենք ուսումնասիրել Մխիթար Սեբաստացուն և իր հետաքրքիր գործունեությունը: Երբ սկսում եմ ուսումնասիրել, հետազոտել ինչ-որ մեկի, շատ կարևոր եմ համարում, որպեսզի նա հետաքրքիր լինի տարբեր առումներով, այսինքն՝ ոչ միայն իրեն ուսումնասիրեմ հենց որպես իր բուն ոլորտի մասնագետ, այլ նաև ինձ միշտ շատ գերում է այն փաստը, որ նա կարող է լինել բազմակողմանի զարգացած, բազմակողմանի լեցուն ու լի: Սեբաստացին լիովին մտնում է այդ մարդկանց ցանկ, որովհետև ինչքան ուսումնասիրում ես, ինչքան կարդում ես, այդքան մի նոր բան ես բացահայտում, իմանում, և դա իրոք հաճելիորեն զարմացնում է: Այս անգամ ուսումնասիրելուց, որոշեցի առանձնացնել հենց իր այս ձեռքբերումը: Պարզվում է, որ Մխիթարյանները ունեն իրենց հատուկ խմիչքը, որը կոչվում է՝ <<Մխիթարին>>: Դեռ 17-րդ դարից սկսած ի վեր, Մխիթարյանները սկսեցին արտադրել այդ խմիչքը: Այն հիմնականում հայտնի է եղել նրանով, որ եղել է բացարձակապես բնական, մաքուր իր բաղադրության մեջ, առանց հավելումների, քիմիական այլ նյութերի, շատ բուժիչ: Ավելին ասեմ, այնքան բուժիչ, որ անգամ վաճառվել է դեղատներում՝որպես դեղ: Այսօր էլ Ավստրիայում դեռ կան շատ բժիշկներ, ովքեր իրենց հիվանդներին խորհուրդ են տալիս խմել «Մխիթարին»: Որպես դեղ, իր շեշտը հենց դրված էր փորի հետ խնդիրները լուծելու վրա։ Մի խոսքով, այսպիսի հետաքրքիր խմիչք-դեղի մասին մենք իմացանք ի շնորհիվ Մխիթար Սեբաստացու:

Իրականում, ինչքան բարդ է պատկերացնելը, որ այն կրթահամալիրը, որտեղ մենք սովորում ենք հիմա, անցել է շատ փոփոխությունների, դժվարությունների, ձախողումների, անկումների, վերելքների միջով: Ընդհանրապես, միշտ դժվար է այն մարդկանց համար, ովքեր տարբերվում են, ովքեր ունեն լրիվ այլ գաղափարներ, ծրագրեր, ովքեր տարբերվում են իրենց մտածելակերպով, իրենց սկզբունքներով, իրենց մտածողությամբ և նպատակներով: Այդպիսի մարդիկ այնքան բարդ կյանք են ունենում կարծում եմ, որովհետև մնացածը՝ սովորական, անգույն մասսան, չի ընդունում, չի ընկալում այն ամենն, ինչ ուրիշ է: Ու միգուցե, այդ <<ուրիշ>> ասվածը շատ ավելի լավն է, բայց միայն այն փաստը, որ այդ ուրիշը այն չէ, ինչին իրենք սովոր են, արդեն վախեցնում է, իսկ ինչը վախեցնում է, միշտ վանում է: Միայն հասուն մարդիկ են առանց վախենալու գնում, մոտենում, ուզում մտնել, խորանալ այդ վախեցնող աշխարհի մեջ, իսկ դատարկ մարդիկ միշտ էլ նախընտրում են շրջանցել: Կարծում եմ, մեր կրթահամալիրն էլ հենց այդպիսի մի ուրիշ վայր է, որի համար շատ բարդ է եղել, քանի որ մեր տարբերվող կրթական համակարգը ոչ բոլորի կողմից է ընդունվում ու ընկալվում: Այս հարցազրույցում Տիարը մեզ է ներկայացնում մեր կրթահամալիրի անցած բարդ ուղին, ներկայացնում է, թե ինչպես է կարողացել համախմբել շատ գաղափարներ, ծրագրեր, որոնք այն ժամանակ ուղղակի օդից կառչած մտքեր էին, իսկ հիմա այդ մտքերը դարձել են մեր ողջ իրականությունը: Բավականին հետաքրքիր էր ամեն բան ներկայացված, սիրով կարդացի:

  • Մխիթարյան Միաբանության կայքի ձախ անկյունում տեսանելի է 4 տառ՝  Ո. Կ. Վ. Ա.: Փորձիր պարզել՝ ո՞ր բառերի սկզբնատառերն են, և ի՞նչ է ներկայացնում պատկերվածը

Տառերը Որդեգիր Կուսին Վարդապետ Ապաշխարութեան նախադասության բառերի սկզբնատառերն են:

Խաչի չորս անկյուններում կան չորս առարկաներ, որոնք խորհրդանշում են վանականի հոգևոր ճամփորդությունը և բնորոշ են  առաքյալի կյանքին` կրակ,  զանգ, վարդապետի գավազան և բաց գիրք:

  • Գրիր «Կրթահամալիրի իմ խորհրդանիշը» վերնագրով շարադրություն:

Ընդհանրապես, Հայաստան տեղափոխվել եմ վերջերս, մինչ այդ 15 տարի ապրել, սովորել, իմ առօրյան և կյանքը կերտել եմ Թուրքիայում: Վերջին մեկ տարին սովորում էի կրթահամալիրում՝ հեռավար ուսուցման շնորհիվ, ու անհամբեր սպասում իմ և կրթահամալիրի այդ խոստումնալից հանդիպմանը: Հեռավար ուսուցումը շատ հնարավորություններ է տալիս, այդ հնարավորություններն էլ իրենց հերթին շատ դռներ են բացում մեր առաջ: Իրականում, բավականին հարմար է այն առումով, որ դու չես կտրվում քո մայրենի լեզվից, քո հայրենիքից, ու ամեն կերպ մեկ է մնում է այդ կապը, սակայն մեկ է, հեռավորությունը շատ բան է ասում: Եթե մի կողմ դնենք մի պահ հոգևոր կապը, մտքի այդ հզոր նշանակությունը, ապա իրոք, հեռավորությունը շատ բան է ասում: Հեռավորությունը ժամանակի հետ կարողանում է փոխել շատ բաներ, կարողանում է հեռվացնել մարդկանց, ջնջել, կամ ստիպել վերգտնել սովորություններ, ավանդույթներ, մտածելակերպ: Թուրքիայում ունենալով լրիվ այլ կյանք, ես միանգամից փոխեցի ապրելակերպս: Այդպիսի դադարները, թռիչքները, փոփոխությունները ստիպում են քեզ, որպեսզի դառնաս մի քիչ ավելի հասուն, ավելի հասկացող, ավելի ինքնուրույն, ավելի գիտակցող, երբ կյանքդ միանգամից փոխվում է, հենց միայն այդ ժամանակ ես դու իրոք հասկանում, որ հենց դու ես ունակ փոխելու քո կյանքն ու ապրելակերպը, դու հասկանում ես, որ ամեն բան մեկ ակնթարթում կարող է ենթարկվել փոփոխության, ու գիտես, քեզնից շատ ավելի շատ բան է կախված, քան դու կարող ես պատկերացնել: Մի խոսքով, երբ ես արդեն կրթահամալիրում եմ, այստեղ եմ, ու կարող եմ մտածել, թե ինչն է կրթահամալիրի իմ խորհրդանիշը, ապա մտքիս հենց այդ հեռավորությունն է գալիս: Իրոք, իմ և կրթահամալիրի միջև այդ հեռավորությունն էլ միգուցե հենց մեր խորհրդանիշն է, մեր փոքրիկ կոլորիտը:

Հոմանիշ և հականիշ բառեր

1. Լեզվում կան բառեր, որոնք իրար մոտ, երբեմն էլ նույն իմաստն են արտահայտում։
Օրինակ՝ մեծ-խոշոր-վիթխարի-հսկայական-ահագին-լայնատարած բառերն
արտահայտում են հարաբերակից իմաստներ, որոնք, սակայն, նույնը չեն։
Իսկ լուսամուտ-պատուհան, սպիտակ-ճերմակ, վախ-ահ, մայրաքաղաք-քաղաքամայր
բառազույգերից յուրաքանչյուրի անդամները նույն իրողությունն են անվանում
և իրարից տարբերվում են միայն կիրառական-ոճական նրբիմաստներով։ Հնչյունական կազմով տարբեր, բայց իմաստով իրար մոտ բառերը կոչվում են հոմանիշ։ Հոմանիշների մեջ առանձնացվում են համանիշներ և նույնանիշներ։ Համանիշ են իմաստով մոտ
հոմանիշները (օրինակ՝ մաքուր-վճիտ-հստակ)։ Նույնանիշ են նույն իրողությունն
արտահայտող հոմանիշները (օրինակ՝ աքլոր-աքաղաղ, լուսամուտ-պատուհան)։
2. Կան բառեր, որոնք իրար հակառակ իմաստներ են արտահայտում, օրինակ՝
լավ-վատ, մեծ-փոքր, շուտ-ուշ, սկիզբ-վերջ և այլն։ Ինչպես տեսնում ենք, այս
բառերը տարբեր են իրարից նաև իրենց հնչյունական կազմերով։ Այս ամենի
հիման վրա էլ սահմանվում են հականիշները։ Հնչյունական կազմով տարբեր և
իմաստներով հակադիր բառերը կոչվում են հականիշներ։

Գործնական աշխատանք

1.Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանշային 10 զույգ։
Հսկայական, ողորկ, համեստ, վիթխարի, դժվար, հավաքել, դյութիչ, հուզիչ,
հմայիչ, ծավի, ստերջ, բիլ, դրվատել, դեղձան, գովել, դատարկել, սնապարծ,
անպտուղ, պարպել, խոնավ, ժողովել, տամուկ, խրթին, հարթ:

վիթխարի-հսկայական, դյութիչ-հմայիչ, խրթին-դժվար, դրվատել-գովել, պարպել-դատարկել, ողորկ-հարթ, բիլ-ծավի, ժողովել-հավաքել, տամուկ-խոնավ, ստերջ-անպտուղ

2.Յուրաքանչյուր տողում գտնե՛լ տրված բառի մեկ հոմանիշ։

ա) Լուռ
1. ակնդետ, անխոս, անթարթ
2. մշտապես, հանապազորդ, լռելյայն
3. անձայն, անքթիթ, անշեղ
բ) Գեղեցիկ
1. անբարետես, դեղձան, չքնաղ
2. գեղանի, կախարդական, լուսավոր
3. բյուրեղյա, չնաշխարհիկ, պատկերավոր
գ) Գովել
1. նախատել, բաղդատել, դրվատել
2. հարատևել, պարսավել, ներբողել
3. փառաբանել, ըմբոշխնել, կենսագործել
դ) Երեկո
1. արշալույս, վերջալույս, աստղալույս
2. տիվանդորր, արևամուտ, արեգնափայլ
3. ծեգ, իրիկնամուտ, ցայգ
ե) Ցանկալի
1. հանդուրժելի, զմայլելի, բաղձալի
2. տենչալի, պատկառելի, անհերքելի
3. նշմարելի, անդրդվելի, ըղձալի

3. Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։


Փութաջան-ծույլ, ամպոտ-ջինջ, դալար, , ուսյալ-տգետ, հինավուրց, գագաթ-ստորոտ,
անջրդի-ջրարբի, ապօրինի-օրինական, ինքնահավան, նոսր-թանձր, ողորկ-խորդուբորդ, հեռավոր,
արատավոր-անբասիր, համարձակ-երկչոտ, հմուտ:


4. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ հականշային տարարմատ
զույգը և յուրաքանչյուր բառով կազմե՛լ մեկական նախադասություն։
1. մոտ-հեռու, արագ-դանդաղ, տգետ-գիտուն
2. շոգ-ցուրտ, մարդկային-տմարդի, հին-նոր
3. սառը-տաք, երկար-կարճ, վախկոտ-անվախ
4. վճարովի-անվճար, վախկոտ-արի, մաքուր-կեղտոտ
5. ամառ-ձմեռ, մուտք-ելք, հաճելի-տհաճ
6. թեք-ուղիղ, հասուն-տհաս, կայուն-խախուտ 

Վանո Սիրադեղյան փաթեթ

Վանո Սիրադեղյան: Սիրելու տարիք

Հղումն՝այստեղ

Կյանքում առաջ գնալու համար դու ուղղակիորեն ենթարկվում ես փոփոխությունների: Իրականում, դու միգուցե ինքդ էլ այդ ամենը չհասկանաս, երբեմն չընդունես, չցանկանաս ընդունել, բայց որպեսզի դու ապրես, որպեսզի ժամանակի հետ քայլես, կյանքը քեզ ենթարկում է տարբեր տեսակի մուտացիաների: Հաճախ, այդ փոփոխությունները կատարում ես հենց դու, որովհետև հոգնում ես քո միապաղաղ, անիմաստ, դատարկ ու անգույն կյանքից, հոգնում ես, որ ամեն բան այնքան սովորական է դարձել, որ առավոտյան արթնանալու այդ հիասքանչ տենչանքը էլ չկա, ու դու ընկալում ես, որ այդպես ճիշտ չէ, այդպես չպիտի լինի: Մարդիկ, ովքեր կյանքի ինչ-որ փուլում գալիս են այդ ընկալմանը, իրոք ուժեղ մարդիկ են, որովհետև ամեն մեկը չի, որ կարող է վերցնել ու փոխել ամեն բան: Վանո Սիրադեղյանը այս պատմվածքում պատմում էր մի ոչ այդքան լավ հեղինակություն ունեցող տղայի մասին, ով իր սիրած աղջկա համար որոշել էր փոխել ամեն բան ու գնալ կռվի: Թույլ, կռվի ոչ պատրաստ մի բանաստեղծի հեղինակություն ունեցող տղայի համար կռիվ անելը չեմ կարծում, որ հեշտ բան է, սակայն հենց այդտեղ է զգացվում սերը: Հենց դա է այդ սեր ասվածը, երբ դու անում ես այն ամենն, ինչը չես պատկերացրել, կամ պատկերացնում, անում ես, որովհետև սերը ուղղակիորեն ջնջում է այն բոլոր սահմաններն ու կանոնները, որ եղել են մինչ այդ, ջնջում ու գնում է: Երբ սիրում ես, ամեն բան արդեն դառնում է ուրիշ, գիտակցություն ու բանականությունն անցնում են երկրորդ պլան, և այդ պահից ի վեր, ամեն բան փոխվում է… Կարդալու հենց առաջին տողերից, ես միանգամից զգացի այդ փոխվելու ու սիրոե ուժը, զգացի այդ մոտիվացիան, որը գերեց իրոք:

Պարտուսի գերին։ Վանո Սիրադեղյան

Հղումն՝այստեղ

Մարդկային բոլոր լավ հատկանիշներն էլ ներկայումս դարձել են եզակի: Մենք զարմանում ենք յուրաքանչյուր անկեղծ քայլի վրա, մենք չենք գիտակցում անկեղծ սիրողին, անկեղծ հարգողին, անկեղծ խոսողին: Մենք այնքան ենք սովորել կեղծին, որ հաճախ անկեղծը հենց կեղծի տեղ ենք ընդունում: Այսպիսի մի աշխարհում ենք մենք ապրում… Այդպիսի հատկանիշներից մեկը գնահատելու մեծ ունակությունն է: Իրոք, մենք իրականում պետք է գնահատենք յուրաքանչյուր անձի, ով մեզ կարողանում է դարձնել երջանիկ, ով մեզ հարգում է, սիրում է, ով մեր համար ամեն բան պատրաստ է անել, ով մեզ նվիրված է: Այդ նվիրումը իրոք այնքան մեծ սեր է իր մեջ պարունակում, որովհետև ինչքան պետք է սիրես մարդուն, որ կարողանաս անվերապահորեն ողջ հոգով, մտքով, սրտով անկեղծ նվիրվես:

<<Պատրուսի գերին>> պատմվածքը մի տղայի մասին էր, ով երկար տարիներ չէր տեղափոխվում այլ դասարան իր վատ սովորելու պատճառով: Հենց այդպես, սովորում էր իրենից փոքր սովորողների հետ, ու արդեն բնականաբար իր այդ ծույլ պահվածքով հասցրել էր ձեռք բերել ոչ այդքան լավ, աշխատասեր մարդու հեղինակություն: Այդ տղան մի օր աշխատանքի ուսուցման դասաժամին մեծ աշխատանք է կատարում, ու թվում է, թե արժանի է, որպեսզի իրեն լավ, ճիշտ գնահատեն, սակայն ուսուցիչը հիմնվելով զուտ այդ տղայի հեղինակության վրա, անտեսում է իր ողջ աշխատանքը, ցուցաբերելով անհարգալից վերաբերվունք, ինչին ի պատասխան, տղան ուղղակի վերցնում և հեռանում է: Այստեղ մենք պարզ տեսնում ենք, որ ուսուցիչը անհարգալից կերպով է մոտենում տղային՝ չգնահատելով իր աշխատանքը: Կարծում եմ, որ ուսուցչի համար ոչինչ պետք է կարևոր չլինի սովորողին գնահատելուց, բացի հենց բուն աշխատանքը:

Մենիմաստ և բազմիմաստ բառեր

Գործնական աշխատանք
 1. Տրված բազմիմաստ բառերից յուրաքանչյուրով կազմե՛լ
երկուական նախադասություն՝ բառերը գործածելով տարբեր իմաստներով։
Հաց, ծով, ալեկոծվել, քար, երկաթե։

  1. Ես գնացի հաց գնելու:
  2. Այսօր երեկոյան ընկերս ինձ հաց ուտելու է հրավիրել:
  1. Նրա ծով աչքերի մեջ կարելի է խորտակվել:
  2. Ծովի ափին նստած Աննան գիրք էր կարդում:
  1. Նա ալեկոծվելու աստիճան բարկացել էր երեկ երեկոյան:
  2. Ծովի ալիքները ուժգին ալեկոծվում էին
  3. 1. Այդ տունը բավականին ամուր էր, քանի որ պատրաստված էր քարից:
  4. 2. Քարի նման ամուր սիրտ ունեցող այդ տղամարդը անզգա էր թվում բոլորին։
  1. Երկաթե այդ թևնոցը վաղուց ժանգոտվել էր:
  2. Ունենալով կամքի ուժ և երկաթե նյարդեր, նա կարողացավ ամեն բան հաղթահարել:


 2.Փակագծերում տրվածներից ընտրել այն բառը, որը
փոխաբերական իմաստով կլրացնի տողասկզբի բառին։
1. առվակ (կարկաչուն, մոլորված, լայն)
2. ժայռ (բարձր, մտախոհ, ուղղաձիգ)
3. ծաղիկ (բուրավետ, դեղին, ժպտուն)
4. փողոց (ուրախ, ասֆալտապատ, լայն)
5. սենյակ (կահավորված, նորոգված, հյուրընկալ)
6. հուշարձան (քարե, նախշազարդ, հպարտ)
7. բերդ (կիսավեր, ալևոր, հինավուրց)
8. ցայտաղբյուր (գեղեցիկ, քանդակազարդ, զվարթ)
9. ամպ (ճերմակ, թավահոնք, անձրևաբեր)
10. գիրք (կաշեպատ, մաշված, իմաստուն)

Նամըք Քեմալ

Երկրորդ նախագիծ


Նամըք Քեմալը Թուրք գրող, լրագրող, պետական ​​գործիչ և բանաստեղծ է:  1840 թվականին ծնվել, 1888 թվականին մահացել է: Նամըք Քեմալը նաև Երիտասարդ Օսմանյան շարժմանը պատկանողգրող է:  Նամըք Քեմալը համարվում է Թանզիմաթի դարաշրջանի ամենակարևոր բանաստեղծներիցև մտավորականներից մեկը, ով իր բանաստեղծություններում ընդգծել է հայրենասիրությունը:  Նաառաջին բանաստեղծն է, ով հայրենասիրության և ազատության հասկացությունները մտցրեցթուրքական գրականություն:  Նրա ստեղծագործություններին հաջողվել է ազդել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի վրա:  Նրա «Վաթան Յահութ Սիլիստրա» ստեղծագործությունը թուրքականգրականության առաջին թատերական ստեղծագործություններից է:

Նրա իսկական անունը Մեհմեդ Քեմալ է, Նամիկի անունը տվել է բանաստեղծ Էշրեֆ փաշան: Նամըք Քեմալը, ով մանկությունն անցկացրել է Ռումելիի և Անատոլիայի տարբեր քաղաքներում ՝ հոր աշխատանքի պատճառով, ուստի ստացել է մասնավոր կրթություն: Մանկությունն անց է կացրել իր պապ Աբդուլաթիֆ փաշայի մոտ: Նամըք Քեմալը փորձել է ինքնակրթվել ՝ մասնավոր դասեր առնելով: Նա սովորել է արաբերեն և պարսկերեն: 18 տարեկանում հոր հետ վերադարձել է Ստամբուլ:

Սուֆիզմի և հին գրականության հետևանքները երևում են Նամըք Քեմալի բանաստեղծություններից։Նա պոեզիան սկսել է երիտասարդ տարիքում: Այս ժամանակահատվածում նրա վրա ազդեցությունեն թողել դիվան բանաստեղծները, ինչպիսիք են Ավնիը Ենիշեհիրից և Գալիբը Լեսկոֆչայից:  ՆամըքՔեմալը, Շինասիին (իր մտերիմ ընկերը) հանդիպելուց և Եվրոպա մեկնելուց հետո, որդեգրել է Նորգրականությունը և բովանդակության առումով ունի բանաստեղծության բոլորովին նոր ըմբռնում, թեև ձևով այն կապված է հնի հետ:  Նկարիչը, ով փորձել է փրկել թուրքական պոեզիան դիվանիպոեզիայի ազդեցությունից, կոչվել է նաև «Հայրենիքի բանաստեղծ»:  Նկարչի հետաքրքրության մեկայլ ոլորտ է թատրոնը:  Նա հատուկ ուշադրություն է դարձրել այս ժանրին և գրել վեց պիես:  Հայրենասիրական և հերոսական «Վաթան Յահուտ Սիլիստրա» պիեսը հետաքրքրությունառաջացրեց Եվրոպայում և թարգմանվեց հինգ լեզուներով:

Ստամբուլյան տարիներ

1857 թվականին Ստամբուլ վերադառնալով ՝ Նամըք Քեմալը սկսեց իր կարիերան որպես պրակտիկանտ Բաբ-Ալի թարգմանչական սենյակում: Այս շրջանում նա հանդիպում է բանաստեղծների, ովքեր հետեւում էին դիվանյան գրականության ավանդույթին: Բացի այդ, նա փորձել է սովորել արաբերեն և պարսկերեն գրականություն: Հետագայում նա սերտ բարեկամություն հաստատեց Լեսկոֆչայից Գալիպ բեյ անունով բանաստեղծի հետ և միացավ Encümen-i Şuara կոչվող խմբին: Թարգմանությունների սենյակում սկսել է աշխատել 1863 թ. Այստեղ նա հնարավորություն ունեցավ հանդիպել արեւմտամետ մարդկանց: Իբրահիմ Շինասիին հանդիպելուց հետո նա սկսեց սովորել արևմտյան գրականություն: Նա նաև ֆրանսերենի դասեր էր առնում թարգմանչական սենյակի գործավարից:


Կարճ դիտարկումներ Նամըք Քեմալի մասին (ամփոփում).

 Նրա իսկական անունը Մեհմեդ Քեմալ է:

 Նա իր երգիծանքով հայտնի Էշրեֆ փաշայից վերցրել է «Նամիկ» կեղծանունը:

 Նա ծնվել է Թեքիրդաղում 1840 թվականին:

 Նա նաև Սերվետ-ի Ֆենուն սերնդից Ալի Էքրեմ Բոլայարի հայրն է:

 Նա իր առաջին լուրջ կապերը հաստատեց գրականության աշխարհի հետ ՝ մասնակցելովԼեսկոֆչայի Գալիբի առանձնատանը և Հերսեկից Արիֆ Հիքմեթ բեյին անցկացվող ԷնջիւմենՇուարա-ի հանդիպումներին:

 Կարելի է ասել, որ նրա առաջին բանաստեղծություններն ընդհանուր առմամբ համատեղղազալների և նազիրների տեսքով են:  Նա գրեց այնքան ղազալներ, որ դիվան կազմեց:  Նրաառաջին hazազալներում գերիշխող է ինտենսիվ առեղծվածային ազդեցությունը:

Ինչպես նշվել է նրա բազմաթիվ գրվածքներում, նրա վարպետը Շինասին է:  Պոեզիայի բնորոշըմբռնումը Նամիկ Քեմալի մոտ ձևավորվեց այն բանից հետո, երբ նա ճանաչեց asiinasi- ն 1862 թվականին:

 Նամըք Քեմալ;  Նա բերեց մի քանի նոր հասկացություններ, ինչպիսիք են հայրենիքի և ազգի սերը, ազատությունը, հայրենասիրությունը, իրավունքը, օրենքը և արդարությունը թուրքական պոեզիայիմեջ:

Նրա ամենահայտնի բանաստեղծությունները. Վավեյլա, Ներգաղթյալ դստեր օգնությունը.  ՆամըքՔեմալն այս բանաստեղծությունները գրել է 93 -ի պատերազմի հետևանքով առաջացած աղետներիպատճառով:

Նամըք Քեմալի ամենաշատ աշխատած արվեստի ճյուղը թատրոնն է:

 Գրել է 6 թատերական ներկայացում:

 Իր տարբեր գրվածքներում նա հաճախ շեշտում էր, որ իր սիրած ժանրը թատրոնն է:

 Ըստ Նամըք Քեմալի, թատրոնը «ամենաօգտակար ժամանցն է»:

 Կարող ենք ասել, որ Նամըք Քեմալի թատրոնը փորձնական թատրոն է, որում մշակվում է որոշակիթեզ:

 Նամըք Քեմալը, իր Ճելալ Մուքքադիմ- ում առաջին անգամ, մանրամասնորեն կենտրոնացավ«թատրոն» ժանրի վրա:

 Ռոմանտիկ ազդեցությունը գերիշխում է նրա թատրոններում:

 Նրա խոսքով ՝ «թատրոնը նույնն է, ինչ աշխարհը»:  Նրա խոսքով ՝ «թատրոնը էթիկայի եւ լեզվիդպրոց է»:

 Չնայած նա ճանաչում է դասական թատրոնի ֆրանսիացի գրողներին, Նամիկ Քեմալը, ովնախընտրում է ռոմանտիկ դրամայի ժանրերը, հիմնականում սիրում է Շեքսպիրին, Հյուգոյին ևԿոռնեյլին:

Ճելալ Մուքքադիմը, որը Հյուգոն գրել է որպես նախաբան իր հայտնի «Կրոմվել» ստեղծագործությաննախաբանի համար, որը նույնպես ընդունված է որպես ռոմանտիզմի հռչակագիր, նա թատրոնըհամարեց «գրականության ամենամեծ մասը»:

Աղբյուր՝

https://www.google.com/amp/s/www.hurriyet.com.tr/amp/gundem/namik-kemal-kimdir-namik-kemalin-kisaca-hayati-eserleri-kitaplari-sozleri-ve-siirleri-41520720

https://m.yeniakit.com.tr/biyografi/namik-kemal

https://www.turkedebiyati.org/namik_kemal.html

https://www.britannica.com/biography/Namik-Kemal

http://www.turkishculture.org/literature/literature/turkish-authors/namik-kemal-637.htm

Թարգմանություն թուրքերենից

Գնում եմ

Ես ճամպրուկի մեջ դրեցի իմ հիասթափությունները,

 Բաժանումները,

 Ես հավաքեցի իմ սրտի բոլոր կտորները,

 Ես ավարտեցի ստրկությունը:

 Ես ներում եմ դավաճանությունը,

 Ես գնում եմ, կարոտը դրած պահոցում:

 Արևը հենց հիմա անցավ այստեղով, 

 Ես պետք է հասնեմ նրան,

 Մի շեղեք ինձ իմ ճամփից: 

 Դու քո ճանապարհով, ես իմ ճանապարհով:

 Ես ջնջեցի քո պարտքերը

 Դու այլևս հաշիվ չունես: 

 Ինձ ապացույցներ պետք չեն,

 Ես գնում եմ դեպի նոր հույսեր

 Կարծես գլուխս դիպչում է ամպերին:

Նամըք Քեմալ Յուլքու

Աստիճաններ 

Այս աստիճաններից խուլ դուրս չեք գա,

 Ահմեթի երեկոն բաց չես թողի

 Սրտիդ մեջ մի կույտ ցավ, հողի նման

 Զգալով կխմես դեղ ամեն տեսակ

 Ի՞նչ է պատահել, դեմքդ ցերեկ է, երեկո է եղել արևածագ քո սրտում

 Այս կյանքը՝ մահացող, մնացողների միջով է անցել

 Չես կարող իմանալ, մնաս, թէ մեռնես;

 Եթե ​​լացդ զգալով չես կարողանում ժպտաս։

Նամըք Քեմալ Յուլքու

Այսպիսի Սեր 

ես փակվեցի մեր բաժանման տողերում 

Իմ գիշերների մենակությունը հավաքվեց

Մնաց ստվերում գիշերային

Ես դժկամությամբ հանդիպեցի լույսին

Գրկեցի քո ձեռքերը, հոգնեց իմ սերը

Դանդաղորեն մատներիս ծայրից, 

Բաց թողեցի ձեռներդ,

Ուշ էր երբ ես հասկացա:

Այսպես դու դանդաղորեն հեռացար

Ահա այսպես իմ սիրտը լցվեց քո բացակայությամբ:

Նամըք Քեմալ Յուլքու

Գրող՝ Նամըք Քեմալի մասին:

Աղբյուր՝

https://www.antoloji.com/namik-kemal/

https://www.google.com/amp/s/www.neoldu.com/service/amp/namik-kemal-siirleri-40642h.htm

Design a site like this with WordPress.com
Get started