Էմիգրանտներ և փախստականներ

Փախստականներն ու էմիգրանտները կարծում եմ ժողովրդագրական հիմնախնդիրներից ամենակարևորների ցանկում են գտնվում: Ամեն օր տարբեր երկրներում ապրող մարդիկ կայացնում են կյանքի ամենադժվար որոշումներից մեկը՝ հեռանալ իրենց տնից՝ փնտրելով ավելի ապահով և լավ կյանք: Աշխարհի մարդկանց մեծամասնությունը գիտի, թե ինչ է նշանակում լքել այն տունը, որտեղ նրանք մեծացել են: Կան բազմաթիվ պատճառներ, թե ինչու են մեր աշխարհում մարդիկ ցանկանում նոր կյանք սկսել այլ երկրում: Ոմանք հեռանում են տնից աշխատանքի կամ կրթության համար: Մյուսները ստիպված են փախչել մարդու իրավունքների խախտումներից, ինչպիսիք են խոշտանգումները: Միլիոնավոր մարդիկ փախչում են զինված հակամարտություններից կամ այլ աղետներից, բռնություններից: Մյուսներն այլևս իրենց ապահով չեն զգում և հետապնդվում են միայն այն բանի համար, թե ովքեր են, ինչ են անում և հավատում, օրինակ՝ իրենց էթնիկ պատկանելության, կրոնի, քաղաքական հայացքների համար: Նրանց ճանապարհը, որը միշտ սկսվում է ավելի լավ ապագայի հույսով, կարող է չափազանց վտանգավոր լինել: Ոմանք կարող են հայտնվել թրաֆիքինգի ձեռքերում և ենթարկվել այլ տեսակի շահագործման: Մյուսներին իշխանությունները ձերբակալում են նոր երկիր ժամանելուն պես: Երբ նրանք արդեն հաստատվում են նոր վայրում և սկսում են նոր կյանք կառուցել, շատերը բախվում են ամենօրյա ռասիզմի, այլատյացության և խտրականության:

Աշխարհում ավելի քան 79,5 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իրենց տները հակամարտությունների և հալածանքների հետևանքով։ Նրանց թվում են մոտ 26 միլիոն փախստականներ, որոնց կեսից ավելին 18 տարեկանից ցածր են: Բացի այդ, 45,7 միլիոն ներքին տեղահանվածներ, 4,2 միլիոն ապաստան հայցողներ և 3,6 միլիոն վենեսուելացիներ ստիպված են եղել լքել երկիրը։ Միլիոնավոր մարդիկ զրկվել են քաղաքացիությունից և իրենց հիմնական իրավունքներից, ինչպիսիք են կրթության, առողջապահության, աշխատանքի և ազատ տեղաշարժի իրավունքները: ՄԱԿ ՓԳՀ-ի «Գլոբալ միտումներ» տարեկան զեկույցի համաձայն՝ փախստականների դժբախտության արագ ավարտի հնարավորությունները գնալով նվազում են։ 1990-ականներին տարեկան միջինը 1,5 միլիոն փախստական ​​կարողացել է տուն վերադառնալ: Վերջին տասնամյակի ընթացքում այդ թիվը նվազել է մինչև 385,000, ինչը նշանակում է, որ ճանապարհորդությունների աճը զգալիորեն գերազանցում է այսօր առաջարկվող լուծումներին: Միջազգային իրավունքի և ընտանիքի միասնության սկզբունքի համաձայն՝ փախստականների երեխաներն ու նրանց սերունդները նույնպես համարվում են փախստականներ: Այս տեսակետը թերևս լայնորեն ընդունված է միջազգային հանրության կողմից:

Այս թեմայից խոսելիս, շատ կարևոր է նշել “Amnesty” կազմակերպության մասին, քանի որ տարիներ շարունակ այս կազմակերպությունը իր կոչերով, օգնությամբ կարողացել է հասնել փախստականների հարցի տարածմանը:

Իրենց պաշտոնական կայքի հղումը՝այստեղ

Առանձնացնեմ իրենց բուն գործունեության մասին հատվածներ՝

Մենք պայքարում ենք աշխարհի համար, որտեղ յուրաքանչյուր մարդ կարող է օգտվել իր իրավունքներից՝ անկախ նրանից, թե ինչ իրավիճակում է հայտնվել։ Amnesty-ն տասնամյակներ շարունակ պաշտպանում է փախստականների, ապաստան հայցողների և միգրանտների իրավունքները: Մենք քարոզարշավ ենք իրականացնում՝ կառավարություններին պատասխանատվության ենթարկելու փախստականների, ապաստան հայցողների և միգրանտների իրավունքների պաշտպանության համար: Մենք դատապարտում ենք ցանկացած քաղաքականություն և գործելակերպ, որը խաթարում է շարժման մեջ գտնվող մարդկանց իրավունքները: Մեր արշավների միջոցով մենք փորձում ենք ստիպել կառավարություններին կատարել իրենց պարտավորությունները:Մենք պայքարում ենք՝ ապահովելու համար, որ ապաստանի դիմումները պատշաճ կերպով մշակվեն կառավարությունների կողմից, և որ ապաստան հայցողները տարիներ չանցկացնեն իրենց ճակատագրի մասին՝ երբեմն նույնիսկ ժամանակավոր կալանքի կենտրոններում: Մենք նաև ցանկանում ենք, որ միգրանտները պաշտպանված լինեն գործատուների կամ թրաֆիքինգի կողմից շահագործումից և չարաշահումից:

Էմիգրանտների, փախստականների և ապաստան հայցողների իրավունքները պաշտպանված են միջազգային իրավունքով, անկախ նրանից, թե ինչպես և ինչու են նրանք մուտք գործել երկիր։ Նրանք ունեն ճիշտ նույն իրավունքները, ինչ ցանկացած այլ անձ, բայց նրանք նաև ունեն հատուկ պաշտպանության իրավունք.

  1. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր (հոդված 14), որտեղ ասվում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապաստան փնտրել:
  2. Փախստականների կարգավիճակի մասին ՄԱԿ-ի 1951 թվականի կոնվենցիան (և դրա 1967 թվականի Արձանագրությունը) փաստում է, որ փախստականները կարող են մնալ այն երկրում, որում նախընտրում են, եթե իրենց լքած երկրում գտնվում են հետապնդման վտանգի տակ:
  3. 1990 թվականի աշխատանքային էմիգրանտների իրավունքների կոնվենցիան, որը պաշտպանում է էմիգրանտներին և նրանց ընտանիքներին:
  4. Փախստականների իրավիճակը կարգավորող տարածաշրջանային փաստաթղթեր (ներառյալ 1969թ. Աֆրիկյան միասնության կազմակերպության կոնվենցիան, 1948թ. Կարթագենյան հռչակագիրը, ապաստանի տրամադրման միասնական եվրոպական համակարգը և Դուբլինի կանոնակարգը):

Փոքրիկ կարծիք՝

Երբ դու ուղղակի ցանկանում ես ճամփորդել, ուսում ստանալ, տեսնել և վայելել նոր երկիր գնալու, ծանոթանալու այդ հետաքրքիր հաճույքը, ապա հարցին միայն դրական կերպով ես մոտենում, սակայն երբ հասկանում ես, որ կան մարդիկ, ովքեր պարտավոր են ուղղակի հեռանալ իրենց հայրենիքից, թողնել իրենց սիրելի մարդկանց, ընկերներին, առօրյա կյանքը, սովորական դարձած գործունեությունը և գնալ միայն նրա համար, որովհետև իրենց չի ընդունում սեփական երկիրը, կամ հենց իրենց երկիրը գտնվում է վտանգի տակ, ապա դրական բոլոր միտումներդ անցնում են միանգամից երկրորդ պլան: Յուրաքանչյուրս մեր կողմից որպես օգնություն, գոնե պետք է տեղեկացված լինենք այս ամենի մասին, իմանանք փախստականների և էմիգրանտների իրավունքները, մեզ թույլ չտանք այդքան ցածրանալ և ցուցաբերել ռասիզմ, շահագործում և այլն:

Աղբյուրները՝

Աղբյուր I
Աղբյուր II
Աղբյուր III

Էկոլոգիա


Զբոսաշրջության համար աշխարհի ամենավտանգավոր երկրները:

Ճանապարհորդության միջոցների զարգացման շնորհիվ աշխարհն այսօր էլ ավելի է փոքրացել: Բայց ուր էլ գնանք, ռիսկերը եւ անսպասելի զարգացումները անխուսափելի են։

2021 թվականին այցելելու համար ամենավտանգավոր երկրներն են՝ Աֆղանստանը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Իրաքը, Լիբիան և Մալին՝ ըստ «Ճամփորդական ռիսկերի քարտեզի» վերջին՝ ինտերակտիվ գործիքի, որը արտադրվել է International SOS-ի անվտանգության մասնագետների կողմից:
Քարտեզն օգտագործվում է աշխարհի ամենաանվտանգ և, ընդհակառակը, ամենավտանգավոր երկրները կանխատեսելու համար և ներառում է երեք բաժին՝ բժշկական, անվտանգություն և ճանապարհային անվտանգություն: Անվտանգության բաժնի համար երկրները ինդեքսավորվում են ըստ իրենց ճանապարհորդական անվտանգության ռիսկերի վարկանիշի, որն օգտագործում է ռիսկերի հինգ սահմանումներ՝ աննշան, ցածր, միջին, բարձր և ծայրահեղ:
Ռիսկային կատեգորիաներից են նաեւ քաղաքական ապստամբությունները, քաղաքական դրդապատճառներով անկարգությունները և պատերազմը, սոցիալական անկարգությունները և ազգամիջյան բռնությունները , բռնի և մանր հանցագործությունները։
Յուրաքանչյուր երկիր գնահատելիս հաշվի են առնվել նաև տրանսպորտային ենթակառուցվածքի կայունությունը, արդյունաբերական հարաբերությունների վիճակը, անվտանգության և արտակարգ իրավիճակների ծառայությունների արդյունավետությունը և երկրի զգայունությունը բնական աղետների նկատմամբ:
Այն երկրները, որոնց տրվել է ամենաբարձր ռիսկի նախազգուշացումը՝ «Ծայրահեղ», հիմնականում գտնվում են Աֆրիկայում կամ Մերձավոր Արևելքում: Բացի վերը նշված հինգից կան նաև այլ «ծայրահեղ» ռիսկային ուղղություններ՝ Եմեն, Սիրիա, Սոմալին, Հարավային Սուդանը ինչպես նաև Նիգերիայի, Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության, Ուկրաինայի, Պակիստանի, Իրաքի և այլ մասերի հետ միասին։
«Ծայրահեղ» անվտանգության ռիսկի երկրի սահմանումը հետևյալն է. Զինված խմբերի կողմից կարող է լինել կատաղի հարձակումների լուրջ սպառնալիք՝ ուղղված ճանապարհորդներին և միջազգային պատվիրակներին: Պետական ​​և տրանսպորտային ծառայությունները գրեթե չեն գործում: Երկրի մեծ հատվածներն անհասանելի են օտարերկրացիների համար»։
Աֆրիկայի երկրների ավելի քան 55 տոկոսն այժմ ամբողջությամբ կամ մասամբ գտնվում է «բարձր» կամ «ծայրահեղ» անվտանգության ռիսկի մակարդակում՝ զինյալների կամ ապստամբների աճից հետո:


Օրինակ՝ ահաբեկչական հարձակումների վտանգը մեծ է Մալիի մայրաքաղաք Բամակոյում, ինչպես նաև Մալիի հյուսիսային և կենտրոնական այլ շրջաններում։ Հյուրանոցներն ու ռեստորանները հաճախ այդ հարձակումների թիրախ են դառնում: 2015 թվականի նոյեմբերին Բամակոյի Radisson հյուրանոցում մի քանի մարդ պատանդ վերցվել և սպանվել էր։

Հարավային Աֆրիկայում տարածված հանցագործությունների պատճառով տեղացիների մեծ մասն անձնական թիկնապահներ է վարձում՝ իրենց պաշտպանելու համար։ Բռնաբարության ու սպանության դեպքերը առավել հաճախ են հանդիպում հատկապես ավելի ամայի տարածքներում։

Լիբիայում անվտանգության իրավիճակը շատ անկայուն է. Ահաբեկչական հարձակման, առևանգման և հանցագործության վտանգը շատ մեծ է։

Հարկ է խուսափել դեպի Աֆղանստան բոլոր ճանապարհորդություններից՝ ելնելով անվտանգության իրավիճակից, ահաբեկչական հարձակումներից, շարունակվող զինված հակամարտություններից, առևանգման ռիսկից և հանցավորության բարձր մակարդակից: … Ահաբեկչական հարձակումների վտանգը շատ մեծ է հատկապես օդանավակայանի շրջակայքում։

Իրաքը այդ թվում՝ Իրաքի Քուրդիստանի շրջանը նույնպես հանդիսանում է վտանգավոր գոտի անվտանգության անկայուն իրավիճակի և բռնության, զինված հակամարտությունների, առևանգումների և ահաբեկչական հարձակման շատ բարձր ռիսկի պատճառով:

Հուսանք , որ կգա մի օր , երբ աշխարհի բոլոր երկրներն էլ անվտանգ կլինեն ճամփորդելու համար։

Design a site like this with WordPress.com
Get started