Русский язык

Мне понравилось стихотворение, потому что оно про любовь к родине.

 Будущее моей страны

В последнее время будущее моей страны меня очень волнует. Не смотря на то что я живу далеко от своей родины, я чётко вижу, что наше страна нуждается в больших и серёзных изменениях. Мы должны восстанавливать наши отношения с нашими союзникоми.  Мы  должны понять, что мы живём в током регионе,  что без  поддержки не сможем выживать. Мы нуждаемся в честных, преданных и умных руководителях, которые будут работать во блага будущего нашей страны. Мы должны иметь мощную и боеспособную армяю. Я хочу верить в то что в будущем мы больше не будем воевать и будем жить в мире. 

Нестандартные  ситуации

Послушай меня пожалуйста. Я знаю, что ты боишься и у тебя есть сомнения. Давай будем разговаривать как нормальные люди. Мы знаем, что на 99% тебя поймают. Если ты убьешь кого-нибудь из нас ,ты будешь сидеть в тюрьме всё свою жизнь. Ты лучше возьми деньги, уходи отсюда и не трогай никого. 

Упражнения
1. Её обеды всегда более вкусные, чем мои. 2. Эта лодка значительно прочнее чем та, которую мы видели у причала. 3. В чаще голоса всегда звучат более глухо, чем на опушке леса. 4. Двоим нести такой груз, конечно, легкче. 5. Его оценки событий стали резче. 6. Его голос стал жёстче, суше строже. 7. На рынке те же товары стоят дешевле, чем в магазине. 8. Этот подъём круче, а тот более положе. 9. На юге звёзды ярче, чем на севере. 10. Эту сессию я сдал хуже, чем предыдущую. 11. Дорога стала глажа, ровнее, без ухабов. 12. Не лейте много воды, иначе глина станет жиже, чем это необходимо для производства посуды. 13. Придите позже. 14. Ущелье стало узже 15. Я люблю чай слаще.

2.
1.Главный герой уезжает в город, где остается работать. 2. Выросло целое поколение, для которого война – только история. 3. Если за собаками в течение трёх дней не явятся владельцы, то животные подлежат уничтожению. 4.  Их дом – за этим углом. 6. Прочитав адрес, он скомкал записку и, закурив сигарету, положил записку в карман. 7. Приглашены были офицеры, которые помогли царю на Сенатской площади спасти свою жизнь и удержать власть. 8.  Возле его собралась целая толпа любопытных.

Արտաշես I

1. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ՝ ներկայացնելով Արտաշես 1-ինին որպես ռազմական և քաղաքական գործչի:


Արտաշես առաջինը Հայոց պետականությունը (մ.թ.ա 2-րդ դարում) շարունակվեց Մեծ Հայքի, Փոքր Հայքի, Ծոփքի և Կոմմագենեի թագավորություններով: Արտաշես I-ը (մ.թ.ա 189- 160 թթ) վերականգնեց Մեծ Հայքի թագավորության ռազմաքաղաքական հզորությունը: Նա Երվանդյան տոհմից էր, և դրանով իսկ Արտաշեսյան հարստությունը ներկայացնում էր Հայկազնյան արքայատոհմի գլխավոր ճյուղը: Իր հաստատած սահմանաքարերի արամեերեն արձանագրություններում Արտաշեսն իրեն անվանել է «Արտաշես, Երվանդական թագավոր, Բարի, Զարեհի որդի» Արտաշեսը Հռոմից անկախ քաղաքականություն է վարել, նա ապաստան է տվել Հռոմի ոխերիմ թշնամուն՝ Կարթագենի զորավար Հաննիբալին: Հայոց թագավորության կենտրոնում՝ Արարատյան դաշտում (մ.թ.ա 189-188 թթ.) Արտաշես արքան հիմնադրեց Մեծ Հայքի թագավորության նոր մայրաքաղաքը՝ Արտաշատը: Արտաշեսը հմուտ և ուժեղ թագավոր է եղել և նրա օրոք Հայաստանը Հարավարևմտյան Ասյայի ամենահզոր տերությունն է դարձել: Նա առաջնորդվել է նույն սկզբունքով ,որով գործել են Արարատի թագավորության տիրակալները՝ մեկ պետության մեջ միավորել հայաբնակ և հայալեզու բոլոր շրջանները: Արտաշեսը ամենից առաջ  արշավել է դեպի արևելք և Մարաստանի հզորության ժամանակ Մեծ Հայքից անջատված արևելյան մի մեծ հատվածը որը կոչվում էր Փայտակարան կրկին միացրեց Մեծ Հայքին: Ապա նա անցել է դեպի հյուսիս, պատերազմ է սկսել ալանների դեմ: Ետ է նվաճել Մեծ Հայքի հյուսիսային մասերը ,որոնք խլվել էին Հայաստանից։ Դրանք Գուգարքի հյուսիսային և արևմտյան հատվածներն էին՝ ներառյալ Ջավախքը:Կարնո աշխարհի (Բարձր Հայքի) մի մասն անցել էր Փոքր Հայքին։ Այդ շրջաններն էլ՝ մինչև Եփրատ, Արտաշեսը կրկին միացրել է Մեծ Հայքի թագավորությանը: Հետո արշավելով դեպի Ահարավ՝ Մեծ Հայքի Կորճայք աշխարհից Սելևկյանների խլած Տմորիքը գրավել ու միացրել է իր տերությանը: Արտաշես I-ը արել է այն, ինչ ժամանակին արել էին Վանի հայոց թագավորները, հատկապես Մենուան և Արա առաջինը՝ միավորել հայկական անջատ երկրամասերը, վերականգնել Մեծ Հայքի ամբողջությունը:Արտաշես I-ը ունեցել է միջազգային լայն ճանաչում և հեղինակություն։ Նրա մասին տեղեկություններ են պահպանվել հայկական, հունահռոմեական և վրացական սկզբնաղբյուրներում:
Նրա մասին ժողովուրդը ստեղծել է երգեր, վեպեր, որոնց մի մասը գրի է առել Մովսես Խորենացին և ի պահպանություն թողել սերունդներին(«Արտաշես և Սաթենիկ»,«Արտաշես և Արտավազդ» և այլն): Այդ երգերում գովերգվել են նրա իմաստությունը, քաջությունը, բարությունը, շինարարական գործունեությունը, շեշտվել նրա անհուն սերը հայրենիքի նկատմամբ:


2. Համառոտ ներկայացրե՛ք Արտաշես 1-ինի իրականացրած բարեփոխումները և գնահատե՛ք դրանց նշանակությունը:


Արտաշես I-ը հողային, վարչական և ռազմական փոփոխություններ իրականացրեց։ Գյուղական համայնքների հողերը նա սահմանազատեց կալվածքներից՝ ագարակներից և դաստակերտից: Երկրի պաշտպանությունը և կենտրոնական կառավարումն ամրապնդելու նպատակով նա վերափոխեց պետության ռազմավարչական համակարգը: Արտաշեսը թագավորությունը բաժանեց զորավարների գլխավորած 120 շրջանների: Նա ստեղծեց չորս խոշոր սահմանակալություններ՝ բդեշխություններ՝ Աղձնիքի, Կորդուքի, Նոր Շիրականի և Գուգարքի։ Հարևան հելլենիստական պետությունների օրինակով Արտաշեսը սահմանեց նաև թագավորի և նրա նախնիների պաշտամունքը: Արտաշատում կառուցեց Հայոց աշխարհի հովանավոր Անահիտ աստվածուհու տաճարը որտեղ կանգնեցվեցին նաև թագավորի նախնիների արձանները: Արտաշեսը կարգադրեց ճշտել հայկական օրացույցը, հստակեցնել տոմարը։Բացի Արտաշատ մայրաքաղաքից, Արտաշես I-ը կառուցեց նաև այլ քաղաքներ՝ Զարեհավան, Զարիշատ ևայլ, ի պատիվ նրա հոր Զարեհի։

Արտաշես I-ի ժամանակ հայաստանի կյանքը բարեկեցիկ էր, երկիրը ծաղկում էր: Այդ է պատճառը որ ժողովուրդը սիրեց իր թագավորին և նրա կյանքի դեպքերը գեղեցիկ զրույցներ դարձրեց: Հայոց գուսանները երգելով պատմել են նաև որ Արտաշեսին մարդիկ շատ էին սիրում ու նրա մահվան ժամանակ շատերն անձնասպան էին լինում: Իսկ թագաժառանգ որդին՝ Արտավազդը ասում էր. Երբ դու գնացիրՈւ ամբողջ երկիրը քեզ հետ տարար,Ես այս ավերակների վրա Ինչպե՞ս թագավորեմ:

3. Ներկայացրե՛ք Արտաշատի պայմանագիրը: Փորձե՛ք գնահատել այն.


Ք.ա. 66 թ. սեպտեմբերին Արտաշատում կնքվեց հայ-հռոմեական պայմանագիրը, որն իր ամբողջության մեջ, այնուամենայնիվ, պետք է համարել հաջողված: Ըստ պայմանագրի՝
Հայաստանը հօգուտ Հռոմեական հանրապետության հրաժարվում էր Ասորիքից, Փյունիկիայից, Պաղեստինից և Կիլիկիայից, այսինքն՝ Միջերկրական ծովի ափերից: Հայոց տերությունը սակայն պահպանում էր տերության միջուկը կազմող Մեծ Հայքի տարածքը:
Ծոփքն անջատվում էր Մեծ Հայքից և դառնում էր առանձին պետություն: Այստեղ թագավոր էր հաստատվում Տիգրան Կրտսերը՝ պայմանով, որ Տիգրան Բ-ի մահից հետո Մեծ Հայքն ու Ծոփքը դարձյալ միավորվելու էին մեկ պետության մեջ՝ Տիգրան Կրտսերի գահակալության ներքո:
Հայաստանը Հռոմին պետք է վճարեր 6 հազար տաղանդ ռազմատուգանք, մոտավորապես այդքան էլ արշավանքին մասնակցած զինվորներին և սպաներին: Հատկանշական է, որ ռազմատուգանքի գումարը վճարվելու էր Ծոփքի արքայական գանձարաններից:
Հայաստանը հայտարարվում էր «Հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից»:
Վերջին կետը կարող է թողնել այն տպավորությունը, թե Հայաստանը կախյալ վիճակի մեջ էր դրվում Հռոմից: Սակայն հետագա իրադարձությունները ցույց են տալիս, որ դա այդպես չէր: Հայաստանը պահպանեց իր լիակատար անկախությունը: Ընդհակառակը, Հռոմը արտաքին քաղաքականության բնագավառում խրախուսում էր Տիգրան Բ-ի հակապարթևական բոլոր ձեռնարկումները: Պարթևները դաշնակից Հռոմից ավելին էին սպասում, բայց Պոմպեոսը Տիգրանի հետ կնքած հաշտությունից հետո մտադիր չէր նպաստել Պարթևստանի ուժեղացմանը: Արևելքում ուժերի հավասարակշռությունը պահանջում էր պաշտպանել Տիգրան Բ-ին:
Արտաշատի պայմանագրից հատկապես դժգոհ մնաց Տիգրան Կրտսերը: Տենչալով Հայաստանի գահին՝ նա այժմ պետք է բավարարվեր ֆինանսական միջոցներից զրկված Ծոփքի գահով: Հասկանալով իր վիճակի անհեթեթությունը՝ Տիգրան Կրտսերն ընդվզեց Պոմպեոսի դեմ և վիրավորեց նրա արժանապատվությունը: Ի պատասխան նրա հանդուգն ելույթի՝ Պոմպեոսի կարգադրությամբ Տիգրան Կրտսերը ձերբակալվեց և ընտանիքի հետ գերեվարվեց Հռոմ:
Տիգրան Բ-ն՝ օգտագործելով հռոմեա-պարթևական հակամարտությունները, կարողացավ Պոմպեոսի միջամտությամբ 64 թ. Մեծ Հայքին վերադարձնել Կորդուքն ու Հյուսիսային Միջագետքը: Պոմպեոսն անգամ ճանաչեց Տիգրան Մեծի «արքայից արքա» տիտղոսը, որից խիստ դժգոհ մնաց պարթևական արքունիքը:
Արտաշատի պայմանագիրը Տիգրան Մեծի դիվանագիտական հաջողությունն էր: Նա կարողացավ պահպանել Մեծ Հայքի տարածքային ամբողջությունը՝ հայոց հայրենիքը՝ Եփրատից մինչև Կասպից ծով և Հյուսիսային Միջագետքից մինչև Կուր գետ: Պահպանվեց Հայաստանի պետական անկախությունը՝ հայ ժողովրդի հարատևման այդ կարևորագույն երաշխիքը: Ահա սա էր Արտաշատի պայմանագրի պատմական մեծ նշանակությունը:

Աղբյուրներ՝
Ռաֆաել Իշխանյան՝ Պատկերազարդ Պատմություն Հայոց

Է.Լ. Դանիելյան և Ա.Ա. Մելքոնյան՝ Հայոց Պատմություն

Պետության կառուցակարգը։ Պետաքաղաքական վարչաձևը 

Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեման՝ Պետության կառուցակարգը։ Պետաքաղաքական վարչաձևը 
/դասագիրք, էջ 165-172/
Կարող եք օգտվել՝ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/

Առաջադրանք
1․ Ներկայացրե՛ք պետության կառուցակարգի սկզբունքները։

Դրանք են՝ ժողովրդաիշխանությունը, անհրաժեշտ բաները հասարակությանը հասանելի լինելը, հրապարակային լինելը, օրինականությունը, մարդու իրավունքները վեր դասելը և իշխանությունների բաժանումը:
2․ Ի՞նչ է պետական մարմինը։ Պետական մարմինների ի՞նչ տեսակներ գիտեք։

Պետության քաղաքականությունը ձևավորելու համար պետք են մարդիկ, ովքեր կկարողանան այդ ամենը իրականացնել, այդ ամենով զբաղվել: Պետական մարմինները հենց այդ մարդիկ են, ավելի պաշտոնական՝ հենց այդ կազմակերպություններն են, ովքեր տվյալ ժամանակահատվածում ունենում են այդ իշխանությունը:

Պետական մարմինների տեսակները բաժանվում են երեք մասի՝ ըստ ստորակարգության մեջ գրաված դիրքի, ըստ պետական մարմինների կողմից իրականացվող խնդիրների և ըստ որոշումների ընդունման եղանակի: /կենտրոնական, տեղական/, /գործադիր, օրենսդիր, դատական/, /կոլեգիալ և միանձնյա/:

Բնիկ Հայերեն Բառեր

Բնիկ հայերեն բառերը այն բառերն են, որոնք կազմում են նախնական հնդեվրոպական բառապաշարը կամ կերտվել են հետագայում հայերենի բառապաշարային նյութի հիման վրա։ Դրանք հնդեվրոպական ծագում ունեցող բառարմատները կամ արմատական բառերն են, որոնք գրաբարից, միջին հայերենից և բարբառներից փոխանցվել են ժամանակակից հայերենին, ինչպես նաև վերոնշյալ արմատներով կամ արմատական բառերով լեզվի զարգացման հին ու նոր շրջաններում կազմված բաղադրությունները։

Հայերեն գրավոր հուշարձաններով ավանդված մոտ 11000 բառարմատներից, ըստ Հրաչյա Աճառյանի տվյալների, հնդեվրոպական ծագում ունեն հայերեն մոտ 713 բառեր, ինչը հնդեվրոպական նախալեզվի գիտությանը հայտնի արմատների շուրջ 1/3-ն է կազմում։ Բացի դրանցից՝ Հ. Աճառյանն ու Գ. Ջահուկյանը բնիկ հայերեն բառերին ավելացնում են նաև բարբառներում պահպանված գավառական մի շարք բառեր, որոնցից են՝ բոթել, բոռալ, լակ, կուլա, նան, շիվ, փիփերդ և այլն։ Այսպիսով, գրավոր հուշարձաններով վկայված ու բարբառներում պահպանված հնդեվրոպական ծագում ունեցող բառարմատների ընդհանուր թիվն անցնում է 1200-ից։

Բնիկ հայկական բառերը կարելի է բաժանել իմաստային հետևյալ խմբերի՝

1- Բնությանը, բնական երևույթներին վերաբերող բառեր՝ ալիք, աղբյուր, ամպ, արեգ, լուսին և այլն:
2- Մարդուն վերաբերող ու մարմնի մասեր նշանակող բառեր՝ ազդր, ականջ, անձ, ատամ, արյուն, բերան, եղունգ, կոկորդ, ձեռք, թուք, սիրտ և այլն:
3- Ընտանիք, արյունակցական-ազգակցական, բարեկամական կապեր ցույց տվող բառեր՝ ամուսին, գերդաստան, դուստր, եղբայր, որդի և այլն:
4- Հիվանդություններ և այլ երևույթներ նշանակող բառեր՝ դալուկ, դեղ, թարախ և այլն։
5- Կրոնին վերաբերող բառեր՝ անեծք, մատաղ, սուրբ և այլն:
6- Կենդանական աշխարհին վերաբերող բառեր՝ ձի, աքաղաղ, էշ, արծիվ, մուկ, մրջյուն ևայլն: 
Ինչպես նաև արհեստին, առևտրին, կրթությանը, ուտելիքներին, շինարարությանը վերաբերող շատ բառեր:

Հրաչյա Աճառյանի ամենաարժեքավոր աշխատանքներից է «Հայերէն Արմատական Բառարան»-ը: Բառարանում կա 5602 ստուգաբանված բառ:

Սյունիքի Մարզ

Տարածքը՝ 4506 քկմԲնակչությունը՝ 138,5 հազար (2017 թ.)
Կենտրոնը՝ ք. Կապան

Սյունիքը տարածքի մեծությամբ ՀՀ-ում երկրորդն է, իսկ միայն ցամաքային տարածքի չափերով՝ առաջինը: Բնակչության թվով այն գերազանցում է միայն երեք մարզի՝ Վայոց Ձորին, Արագածոտնին և Տավուշին:
Սյունիքի մարզի տարածքի մեծ մասը կազմում են ժայռերը, լեռնաշղթաները և անդնդախոր ձորերը, որոնց միջով հոսում են լեռնային գետակներ։ Ամենամեծ գետը Որոտանն է։ Սյունիքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 2.200 մ է։ Ամենաբարձր լեռնագագաթներն են Կապուտջուղը (3.904), Ծղուկը (3.581), Մեծ Իշխանասարը (3.550) և այլն։ Սյունիքը կոչվում է նաև Զանգեզուր, Սիսական։Յուրահատուկ են մարզի տարածքի ձևը և սահմանների ուրվագիծը: Այն զբաղեցնում է ՀՀ տարածքի ծայրհարավարևելյան ելուստանման հատվածը, որը նախկինում երեք կողմից սեղմված էր Ադրբեջանի, Նախիջևանի Ինքնավար Մարզի և Իրանի միջև: Միայն հյուսիսարևմտյան շուրջ 40 կմ լայնթյան տարածքով է, որ Սյունիքը միանում է ՀՀ մնացած տարածքին (Վայոց Ձորի մարզի միջոցով): Այժմ Սյունիքն արևելյան մասով սահմանակցում է միայն Արցախին:

Ճանաչենք մեր ժամանակակիցներին

Էլիֆ Շաֆաքի մասին
Ապրելով Ստամբուլում ,որոշեցի այս նախագծի շրջանակներում ուսումնասիրել  թուրքական արմատներով բրիտանացի գրող, էսսեիստ, ակադեմիկոս, հանրային խոսնակ և կանանց իրավունքների ակտիվիստ, Էլիֆ Շաֆաքին: Ծնվել է հոկտեմբերի 25, 1971 թվականին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում։Շաֆաքն ստեղծագործում է թուրքերենով և անգլերենով, հրապարակել է 16 գիրք, որից տասը վեպեր են, ներառյալ «Ստամբուլի բիճը», «Սիրո քառասուն կանոնը» և «Եվայի երեք դուստրը»: Նրա գրքերը թարգմանվել են աշխարհի 49 լեզվով և արժանացել են «Արվեստի և գրականության մրցանակ»-ին:
Շաֆաքը դասավանդել է աշխարհի մի շարք համալսարաններում, իսկ վերջերս դասավանդել է Օքսֆորդի Սուրբ Աննայի քոլեջում։
Նա կանանց և փոքրամասնությունների իրավունքների ակտիվիստ է, պայքարում է խոսքի ազատության համար:
Ստամբուլի Բիճը Վեպի հրատարակումից հետո Էլիֆ Շաֆակին մեղադրանք է առաջադրվել 301 հոդվածով՝ ազգային ինքնությունը վիրավորելու մասին։ Ազգայնականների հետապնդումներից խուսափելու համար 42-ամյա թրքուհին ներկայումս ապրում է Լոնդոնում։

Հատկապես ուզում եմ առանձնացնել Ստամբուլի Բիճը վեպը, որը արծարծում է հայոց ցեղասպանության թեման և շատ գեղեցիկ կերպով ի ցույց է դնում այդ ոճրագործության փաստերը: Սա մի պատմություն է երկու ընտանիքների մասին՝ թուրք և ամերիկահայ, նրանց իրար հետ կապող գաղտնիքների մասին, որոնք առաջացել են հայրենի երկրում կատարված պատմական դաժանությունների հետևանքով: Գրքի հիմնական կերպարներից Մուստաֆան, աններելի հանցանք է գործել քրոջ հանդեպ: Հեղինակը Մուստաֆայի հանցանքը սիմվոլացնում է և համեմատում հայ ժողովրդի հանդեպ Թուրքիայի կատարած հանցանքի հետ։ Նա ցույց է տալիս, որ սա պատկանում է այն երևույթների թվին, երբ հանցագործը պարզապես իր հիշողությունից ցանկանում է ջնջել, հեռու վանել կատարված իրողությունը, որի պատասխանատվության ծանր բեռը կրելու համար ինքը պատրաստ չէ։Վեպի առանձնահատկությունը նաև այն է որ նրա գլուխների անուններն են դարչին, սիսեռ, շաքարի փոշի, բոված պիստակ և այլն։ Հեղինակի խոսքերով գիրքը ընթերցողին ստիպում է մտածել այն խնդրի մասին, որի մասին թուրքիայում սովորաբար չեն բարձրաձայնում: Ստամբուլի Բիճը համարձակ և հզոր պատմություն է գրված մի անաչառ թրքուհու կողմից: 


Հատված Նրա Հարցազրույցից
Ա-Ի՞նչ արձագանք ստացավ գիրքը թուրքիայում:

Է-Մարդիկ ինձ ատելության խոսքեր էին ասում և թքում իմ լուսանկարների վրա: Չնայած դատարանում ինձ արդարացրին, բայց շատ ծանր ժամանակներ էին: Ես ստիպված էի ամբողջ օրը մնալ իմ թիկնապահի հետ։

Ա- Ի՞նչ էիք ուզում մարդկանց պատմել այս վեպով: 

Է-Ես գրել էի ազգային փոքրամասնությունների մասին և ուզում էի ուշադրություն հրավիրել անցյալ դարի անբացատրելի ողբերգությանը, պատմել հայերի ցեղասպանության մասին, կիսել ցավը և փորձել կամուրջներ կառուցել:


Նրա սոցիալական կայքերը

https://instagram.com/shafakelif?igshid=1hj1b2vzyqdwm

Ստեղծագործությունները

Ստամբուլի Բիճը https://gisher.org/araspelnery-vipergery-dicarany-gir-ou-gitoutyouny-t53128.html

  10 րոպե 38 վայրկյան այս տարօրինակ աշխարհում: 
https://endraknilz.web.app/10-minutes-38-seconds-in-this-strange-world.html

Եվայի երեք դուստրերըhttp://loveread.ec/view_global.php?id=68887


Հրապարակումները

https://bestseller.am/elif-shafak-by-the-book-interview/?__cf_chl_jschl_tk__=2c6ef00773df18c4e5a3bac44fce94c893efbe96-1612384233-0-ARv7i53LmSBsxkoNtIvQdD-th__iwQIiFUJDaalLo8kKfwtk5ITDA-DH3JRMD8cXuzXblozWhnT5H0G5Q4TFdRdRteuoEr9tte5fJUtfOSTLQSZWpHK6rFRy5EIKQ9qVUrvCB0cXaTcRlnbjerx7oHFGYzo0gjt08-Jxx_3Yzu02uwTl5DL0df8k5zI_5kweZca5LsY_lmLfpyMFc5fd8xuY0z1e3CIaTZ45jwcxoiJaDyrpty_EFnK9u9x3vJcFnEn_zNX4NeMBvgE1EwO2H61cTG8dW1jP8nh399HWIVNyuZQ0ZaAnnVt1h-FSXTh4Ih2t78loUPydscR8bibzT1Xd0d-T5_fbGUOkzIZvcC7U

10 րոպե 38 վայրկյան այս տարօրինակ աշխարհում: https://youtu.be/6-9VsPqAsLo

Ստամբուլի Բիճը գրքից մի հատված որը թարգմանել եմ թուրքերենից:
-Ես ի՞նչ կարող եմ անել որ,_ ասաց Պարսամ Չաքմաքճյանը հոգնած աչքերով նայելով իր հորեղբորը: Սակայն նույն վայրկյանին հայացքը ընկավ Մարտիրոս Սարյանի  նկարի  հսկա կրկնօրինակի վրա, և գրավեց նրա ուշադրությունը։ Երկար երկար նայում էր պատկերին, կարծես իր հարցերի պատասխանները այնտեղ էր ուզում գտնել. «Ծաղկած խնձորենիներ» 1912։ Սակայն նկարից էլ չգտնելով իրեն բավարարող պատասխանները, նա կրկին խոսեց, բայց այս անգամ նրա ձայնի մեջ կար միայն հուսահատություն:

  • Խառնվելու իրավունք չունեմ: Ռոզը նրա մայրն է
  • Ամա՜ն ի՞նչ մայր, -քմծիծաղեց Տիգրան Իստանբուլյանը: Նրա չափերի մարդու համար նա շատ բարակ ծիծաղ ուներ: Նա դրա մասին լավատեղյակ էր և փորձում էր վերահսկել այն։ Սակայն երբ լարված էր լինում ամբողջովին մոռանում էր դրա մասին։
  • Այդ անմեղ գառնուկը հետագայում ի՞նչ է ասելու իր ընկերներին: Հորս անունը՝ Պարսամ Չաքմաքջյան է, մեծ հորեղբորս անունը՝ Տիգրան Իստանբուլյան է իսկ նրա հայրը՝ Երվանդ Իստանբուլյան։ Իմ անունը՝ Արմանուշ Չաքմաքջյան, ամբողջ գերդաստանս այսինչ այսինչյան է…Բոլոր բարեկամներին 1915 թվականին մսագործ թուրքերի ձեռքով հոլոքոստի ենթարկված մի գերդաստանի թոռ եմ: Սակայն քանի որ ինձ մեծացրել է Մուստաֆա անունով մի թուրք, ես սովորել եմ դավաճանել իմ արմատներին: Դաստիարակվել եմ այնպես, որ մերժեմ ցեղասպանությունը։

Իմ կարծիքը ժամանակակից ստեղծագործությունների մասին:
Խոսելով  ժամանակակից ստեղծագործությունների մասին կարող եմ ասել, որ նրանք հետաքրքիր են այն առումով, որ մենք միաժամանակ ապրում և առնչվում ենք այն խնդիրների հետ, որոնց միջով նաև անցնում են գրողները: Կան շատ հետաքրքիր ժամանակակից գրողներ, որոնց արժե ուսումնասիրել, սակայն ինձ համար նախընտրելի է մնում դասական գրականությունը: Դասական այնպիսի հանճարներ, ինչպիսիք են Ավետիք Իսահակյանը, Էդգար Ալեն Պոն, Օսկար Վայլդը, ինձ համար անհամեմատելի են մյուսների հետ: 

Design a site like this with WordPress.com
Get started