Վառելիքաէներգետիկ ռեսուրսներ

1.Նկարագրել վառելիքային ռեսուրսները ըստ բաշխվածության

Բնական գազի բաշխվածության առաջին հինգ երկրներն են՝ Ռուսաստանը, Իրան, ԱՄՆ, Կանադա, Նորվեգիա։

Ածխի բաշխվածության առաջին հինգ երկրներն են՝ ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Ավստրալիա, Հնդկաստան։

Նավթի բաշխավածության առաջին հինգ երկրներն են՝ Չինաստան, Վենեսուելա, ՍաուդյանԱրաբիա, Իրան, Իրաք, Քուվեյթ։

2.  Վառելիքային ռեսուրսների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

Վառելիքային ռեսուրսների շնորհիվ ավելանում է Երկրի մակերևույթի ջերմաստիճանիբարձրացման վտանգը։ Աշխարհի խոշոր շատ քաղաքներում օդը թունավոր ու վնասակար է դարձելմարդու առողջության համար։ վնասը զգալի է նաև բուսական ու կենդանական աշխարհին։Անհետացել են բույսերի և կենդանիների բազմաթիվ հազվագյուտ և թանկարժեք տեսակներ։ 

3. Ինչ ենք հասկանում ռեսուրսաապահովվածություն ասելով։

Ռեսուրսաապահովվածության շնորհիվ գնահատում ենք, թե արդեն ինչքան ռեսուրս էօգտագործված և դեռևս պահպանվող չափերը, ինչպես որևէ երկրում, այնպես էլ ամբողջաշխարհում։

4. Համեմատել  վառելիքային ռեսուրսները (նավթբնական գազածուխ)՝դիտարկելով դրանքտնտեսականռեսուրսապահովության և էկոլոգիական տեսանկյուններից:

Տնտեսական տեսանկյունից առաջին տեղում է նավթը, հետո ածուխը և բնական գազը։

Ռեսուրսաապահովության տեսանկյունից առաջին տեղում է ածուխը, հետո բնական գազը և նավթ։ 

Էկոլագիական տեսանկյունից առաջին տեղում է բնական գազը, հետո նավթը և ածուխը։

5. Ոչ ավանդական էլեկտրաէներգայի աղբյուրներ՝ դրանց բաշխվածությունը և տնտեսականու բնապահպանական նշանակությունը։

Ոչ ավանդական էլէկտրաէներգիայի աղբյուրները ըստ 2019 թվականին համաշխարհայինարտադրության՝ 

Ածուխ / տորֆ 36,7 %

Բնական գազ 23,5 %

Հիդրո 16,0 %

Միջուկային 10,3 %

Քամի 5,3 %

Նավթ 2,8 %

Արևային 2,6 %

Կենսավառելիք և էներգիայի թափոնների 2,4 %

Երկրաջերմային, մակընթացային և այլն 0,5 %

Մտորում Հավատքի Մասին: 


Ես կարծում եմ , որ ամեն մարդ ուշ թե շուտ հասնում է այն եզրահանգման, որ միայն հավատալըիմաստ չի ունենում, եթե դու ոչ մի ջանք չե՛ս գործադրում: Մարդ իր նպատակին հասնելու համարպետք է քրտնաջան աշխատի, ոչ թէ իր հույսը դնի Աստծո կամ էլ գերբնական ուժերի վրա: Մարդուտեսակը այնպիսին է, որ անորոշությունը սարսափեցնում է նրան, մարդիկ միշտ փորձում ենպրպտել, իմաստ գտնել այնպիսի բաների մեջ , որոնք բացատրել կամ հասկանալ ուղղակիհնարավոր չէ: Հարցերը շատ են, պատասխանները անհայտ: Ո՞վ ենք մենք, ո՞րտեղից ենք եկել և ո՞ւրենք գնում: Մարդիկ այնքան հուսահատորեն են փորձել ստանալ այս ամենի բացատրությունը, որփորձել են այս ամենը իջեցնել մարդկային սահմանափակ հասկացողության մակարդակի՝հնարելով տարբեր հեքիաթներ և կերպարներ, որոնց շնորհիվ կկարողանան ինքնամխիթարվել ևփարատել կասկածները: 

Քաղաքագիտության ուսումնասիրության առարկան /դաս-քննարկում/

Թեման՝ Քաղաքագիտության ուսումնասիրության առարկան /դաս-քննարկում/
Կարող եք օգտվել՝ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/

Առաջադրանք
1․ Ի՞նչ է ուսումնասիրում քաղաքագիտությունը։

 Քաղաքագիտությունը գիտություն  է քաղաքականության վերաբերյալ, ուսումնասիրում է մարդու և հասարակության կապը պետական և ոչ պետական կառույցների, պետության և այլ կառույցների հետ, ուսումնասիրում է նաև պետության վարած քաղաքականությունը և դրա նպատակահարմարությունը առանձին ոլորտներում։ 
2․ Բացատրե՛ք «քաղաքականություն» և «քաղաքագիտություն» տերմինները

Քաղաքականությունն ու քաղաքագիտությունը կապված են այնքանով, որ քաղաքականությունը վարվում է քաղաքագիտության տերմիններով, այսպես կոչված թեորեմներով և օրենքներով: Քաղաքագիտությունը հենց բուն տեսությունն է, տեսական մասը, որը նաև ուսումնասիրում է պրակտիկայի, այսինքն՝ քաղաքականության ողջ գործունեությունը և զարգացումը:

Design a site like this with WordPress.com
Get started