Փետրվար ամսվա փաթեթ

Փետրվարի 21-25
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեման՝
 Պատերազմի միջազգային իրավական կարգավորումը /էջ 240-244/․
Օգտակար հղումներ՝
«Իրտեկ» իրավական տեղեկատվական կենտրոն
«Արլիս» իրավական տեղեկատվական համակարգ
Դասագիրք՝ Հասարակագիտություն-11․
Տիգրան Հայրապետյան․«Հասարակական գիտություններ»
Ժնևի 1949թ․ օգոստոսի 12-ի կոնվենցիային կից Արձանագրություն 1
1949թ․ օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիան պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին
1949թ․ օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիան ռազմագերիների հետ վարվելակերպի մասին
Հաագայի կոնվենցիա

Առաջադրանք
1․ Ի՞նչ ճյուղերի է բաժանվում Միջազգային մարդասիրական իրավունքը /ՄՄԻ/։

Ավելի ստույգ` «զինված ընդհարումների ժամանակ գործող միջազգային մարդասիրական իրավունք» ասելով` ենթադրվում է միջազգային պայմանագրային կամ ավանդույթային այն նորմերը, որոնք հատուկ նախատեսված են անմիջականորեն միջազգային կամ ոչ միջազգային բնույթի զինված ընդհարումների հատևանքով առաջացող և մարդասիրական առումով մտահոգություն պատճառող խնդիրները կարգավորելու համար:

Մարդասիրական նկատառումներից ելնեով` վերոհիշյալ նորմերը սահմանափակում են ընդհարման մեջ գտնվող կողմերի` իրենց ընտրությամբ պատերազմելու մեթոդներ և միջոցներ կիրառելու ազատությունը և պաշտպանում են ընդհարումից տուժած կամ նման վտանգի ենթակա գտնվող մարդկանց և գույքը:

Միջազգային բնույթի զինված ընդհարումն առնվազն երկու պետությունների զինված ուժերի բախումն է (հարկ է նշել, որ ազգային-ազատագրական պատերազմները նույնպես դիտվում են որպես միջազգային բնույթի զինված ընդհարումներ):

Ոչ միջազգային բնույթի զինված ընդհարումը որևէ պետության տարածքում վերջինիս կանոնավոր զինված ուժերի և կազմակերպված զինված խմբերի, կամ այդպիսի զինված խմբերի բախումն է: Որպեսզի բախումը համարվի ոչ միջազգային բնույթի զինված ընդհարում` այն պետք է հասնի լարվածության որոշակի աստիճանի և շարունակվի որոշակի ժամանակահատվածի ընթացքում:

Ներքին անկարգությունները բնութագրվում են որպես ներքին կարգուկանոնի լուրջ խախտումներ, որոնք պայմանավորված են բռնարարքներով, սակայն զինված ընդհարումներ չեն (օրինակ` զանգվածային անկարգություններ, խմբավորումների միջև իշխանությունների դեմ ուղղված բռնարարքներ):

Ընդհանուր առմամբ՝ Միջազգային մարդասիրական իրավունքը միջազգային հանրային իրավունքի կարևոր ճյուղերից է: Այն բաղկացած է այնպիսի նորմերից, որոնք զինված ընդհարումների ժամանակ պաշտպանում են այն անձանց, ովքեր չեն մասնակցում կամ դադարել են մասնակցելուց ռազմական գործողություններին և սահմանափակում են պատերազմելու մեթոդների և միջոցների կիրառումը:

Փետրվարի 14-18
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեման՝  
Պատերազմը և քաղաքականությունը․Պատերազմը որպես հասարակական երևույթ /էջ 233-239/․
Դասագիրք՝ Հասարակագիտություն-11․
Այլ աղբյուր՝ Տիգրան Հայրապետյան․«Պատերազմ և քաղաքականություն»

Առաջադրանք
-Ընթերցե՛ք Տիգրան Հայրապետյանի «Պատերազմ և քաղաքականություն» հոդվածը, վերլուծությունը ներկայացրե՛ք բլոգում։

Փետրվարի 7-11
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեման՝  
Աշխարհաքաղաքականության ձևավորման պատմությունը /էջ 225-228/
Դասագիրք՝ Հասարակագիտություն-11․

Առաջադրանք
1․ Տնտեսության մեծ կախվածությունն արտաքին շուկայից չի կարող չազդել երկրների արտաքին քաղաքականության վրա։ Հատկապես ո՞ր բնական ռեսուրսների դերն է մեծ արտաքին քաղաքականության ոլորտում։ Մանրամասնե՛ք։

Տնտեսական վիճակի շուտափույթ բարեփոխումը երկրի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից մեկն է։ Հայաստանի տնտեսության զարգացումն անհրաժեշտ է գնահատել վիճակագրական այնպիսի արժանահավատ տվյալներով, որոնք իրատեսորեն կներկայացնեն, թե ինչ չափով է հզորացել մեր պետությունը եւ ամրապնդվել նրա անկախությունը, որքանով են բարեկեցիկ դարձել անհատն ու հասարակությունը։

Տնտեսության զարգացման առաջին նախապայմանը պետության հանդեպ մարդկանց եւ բիզնեսի վստահությունն է։ Վստահությունը նախաձեռնություն է, ներդրումներ, վարկեր, մակրոտնտեսական իրական կայունացում։ Դա ներդրողների հետ արդար ու բաց բանակցությունն է, օրենսդրական կայունությունը, կանխատեսելիությունը եւ այս ամբողջով հանդերձ՝ պետության զարգացման գրավականը։

Անհրաժեշտ է պետական ողջ համակարգը դարձնել կանխատեսելի ու պարկեշտ գործընկեր բոլոր ձեռներեցների եւ քաղաքացիների համար։ Երկիրը փոքր է, եւ ժողովրդի զորակցությունը վայելող իշխանությունների վճռական գործողությունները կարող են կարճ ժամանակում հաստատել զարգացման հավասար ու արարիչ պայմաններ՝ հանրային գանձարանին վերադարձնելով ապօրինաբար տարվող միլիարդները։

Պետությունը նաեւ պետք է հանդես գա իբրեւ զարգացման գործընթացների կարեւորագույն եւ կայուն գործընկեր, քանի որ իր տրամադրության տակ ունի անհրաժեշտ պաշարներ եւ լծակներ, որոնք հատկապես զարգացման սկզբնական ժամանակաշրջանում անհասանելի են մասնավոր հատվածի` հատկապես փոքր եւ միջին բիզնեսի համար:

«Ժառանգություն» կուսակցությունը տնտեսության զարգացման եւ ժողովրդի բարեկեցության ապահովման անկյունաքարն է համարում մասնավոր հատվածի տնտեսական ներուժի արդյունավետ օգտագործումը համագործակցության եւ ազատ մրցակցության պայմաններում։

Հայաստանի այդպիսի բնական ռեսուրսներից կարող եմ նշել՝ Ջրային ռեսուրսների խնայողաբար օգտագործումը, քաղցրահամ ջրի նոր ամբարների կառուցումը, Սեւանա լճի՝ որպես ջրային ռեսուրսների խոշորագույն կենտրոնացումը, մակարդակի հետևողական բարձրացումը:


2․ Աշխարհաքաղաքական կարևոր գործոններ են միջազգային հաղորդակցության ուղիները, առաջին հերթին Համաշխարհային օվկիանոսի միջազգային ջրերը միավորող ջրանցքներն ու նեղուցները։ Հատկապես ո՞ր ջրանցքների և ո՞ր նեղուցի աշխարհաքաղաքականության նշանակությունն է ավելի մեծ։ Մանրամասնե՛ք
/բլոգային աշխատանք/․

Կան արհեստական ​​ալիքներ, որոնցով մարդկությունը կերտել է աշխարհը և որոնք աշխարհահռչակ են: Դրանցից մեկը Սուեզի ջրանցքն է:

Սուեզի ջրանցքը միանում է Միջերկրական ծովին, Կարմիր ծովին և սովորաբար դիտվում է որպես Ասիայի և Աֆրիկայի սահման: Պատմությունն այն մասին, թե ինչպես է այն պատկերացվել և կառուցվել: Այն զերծ չէ հակասություններից և քաղաքական բախումներից, բայց մարդկային հնարամտությունը միշտ ավարտվում է հաջողությամբ:

Եգիպտոսում ֆրանսիական արշավանքի ժամանակ, Նապոլենը հետաքրքրված էր հին ջրանցքի մնացորդներով, այնուհետև ֆրանսիացի քարտեզագիրներն ու հնագետները թափառում, ուսումնասիրում էին ամբողջ երկիրը: Կայսր լինելը ավելի շատ հետաքրքրություն ցուցաբերեց ջրանցք կառուցելու հարցում, բայց դարպասների կառուցման աշխատանքներն ավելի թանկացրեցին, և երկար ժամանակ տևեց, ուստի ի վերջո գաղափարը լքվեց:

Իհարկե, գաղափարը շատերի մտքով եկավ և անցավ ժամանակի ընթացքում, մինչև այն իրականացվեց: Ի վերջո, ամեն ինչ լրջացավ, և որոշվեց կառուցվել: Ֆինանսավորվել է Սուեզի ջրանցքի ընկերության կողմից՝ Փարիզում հիմնված մի քանի ընկերությունների միություն: Սկզբում բաժնետոմսերի 52% -ը գտնվում էր Ֆրանսիայի, իսկ 44% -ը ՝ Եգիպտոսի ձեռքում, բայց հետագայում դրանք վաճառվեցին Միացյալ Թագավորությանը:

Հայտնի բանկիրներ Ռոտչիլդների ընտանիքը իր ներդրումն ունեցավ այս հարցում: Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիան թերահավատորեն և քննադատորեն էր վերաբերվում քվազի ստրուկ բանվորների օգտագործմանը:

Եվ, վերջապես, Սուեզի ջրանցքը բացվեց 1869 թվականի նոյեմբերին՝ Պորտ Սաիդում կայացած արարողությամբ, որը ներառում էր հրավառություն, խնձույք և այլն:

Աղբյուրները՝

Աղբյուր I
Աղբյուր II
Աղբյուր III

Թումանյան փաթեթ

Հայի ոգին

Երբ ասում ես ժողովրդի ամբողջություն, ողջ հոգիդ լցվում է միասնականության, ուժի, եռանդի մասին մեծ պատկերացնումներով, սիրով և վատն այն է, որ այս ամենը հիշելուց հետո, դու ոչ մի կերպ չես հիշում մեզ՝ հայերիս: Իհարկե, յուրաքանչյուր ժողովրդի, ազգի կյանքում անընդհատ կատարվում են փոփոխություններ, հեղաշրջումներ, որոնք կարող են ստիպել փոխել ապրելակերպը, մտածելակերպը, վարքը, սակայն մի բան կա, որը ոչ մի կուսակցություն, իշխանություն, իրավիճակ, մարդ չպետք է կարողանա փոխել՝ միմյանց հանդեպ հարգանքն ու ամբողջությունը: Հենց այդ ամբողջությունն է ախր, որ պետք է փկի մեզ, քանի որ երբ մենք ունենք չարություն, նախանձ անգամ իրար հանդեպ, ապա ինչ ակնկալիքներ ունենք ընհանրապես արտաքին աշխարհից, մարդկանցից, երևույթներից: Մենք ուղղակիորեն չենք կարողանում ընդունել մեր սխալները, որովհետև այդ ընդունելուց հետո մենք գոնե կհասկանանք, որ տեղեր ունենք, որոնց վրա պետք է աշխատել, իսկ մենք սիրում ենք մեզ անսխալական համարել և փորձել խնդիրը գտնել ուրիշների մեջ: Իր մեջ խնդիր, սխալ չտեսնող մարդը միշտ այդպես էլ վարվում է, ու հավատացեք, եթե պետք լինի գտնել պրոբլեմ մարդկանց և իրադարձությունների մեջ, ապա նա անպայման կգտնի՝ այդպիսով իր կյանքը հեշտացնելով: Ամեն դեպքում՝ այս ամենին զուգահեռ, ես դեռ հավատում եմ, որ ինչ վերաբերվում է սրտացավությանը, ապա հայերը իրականում իրենց հոգու խորքից ունեն եկացող ձայն, որը ստիպում է միշտ հոգ տանել, մի բան անել, օգնել: Այդ պատճառով՝ մենք պետք է յուրաքանչյուր հարցի նայենք երկկողմանի:

Մեծ ցավը

Հետաքրքիր է, որ այն հարցը, որի շուրջ խոսում է Թումանյանը, որի մասին մտահոգված է իր մեջ ներառում է խնդիրը, որը այսքան տարիներ անց դեռևս կա, արդի է ու կարող եմ ասել, որ չի էլ լուծվել, ոչինչ էլ չի էլ արվել: Նոր սերնդի ներկայացուցիչները հետաքրքիր առանձնահատկություն ունեն: Երբ հայտնվում են նոր հնարավորություններ, նոր դռներ, որպեսզի իրենք կարողանան այդ ամենը ճիշտ տեղերում օգտագործել, որպեսզի կարողանան ավելի հեշտ ու մատչելի կերպով իրենց գիտելիքները ստանան, հետաքրքրվեն իրենց ուզած ոլորտով, իրենց հետաքրքրող գիտություններով, ստեղծեն, կերտեն, կարողանան մի բան անել, որպեսզի իրենց ապագան էլ ավելի գունեղ լինի, անում են լրիվ հակառակը՝մտածում են, որ երբ կան նոր հնարավորություններ, ապա կարելի է ոչինչ չանել, ծուլանալ, մտնել ու խորասուզվել ինտերնետի անհեթեթ աշխարհի մեջ, բայց ախր հենց միայն այդ ինտերնետն էլ ստեղծված է եղել, որպեսզի այն ինֆորմացիան, որը քեզ անհրաժեշտ է, դու կարողանաս շատ արագ ստանալ, վերցնել և օգտագործել քեզ պետք եկած վայրում: Մենք մոռացել ենք մեր բոլոր արմատները, մոռացել ենք այն ամենն, ինչ պետք է անգիր իմանայինք, մոռացել ենք, որ իրականում բթացնում ենք ինքներս մեզ: Այո, իրոք, տպավորություն է, որ մարդկությունը նոր տեխնոլոգիաները ստեղծելուն պես, բթացնում է սերունդը, քանի որ այստեղ կա մի մեծ սկզբունք՝ եթե չկա ձգտում ինչ-որ բանի, ապա ամեն բան արդեն անիմաստ է դառնում: Կյանքում ամենաարժեքավոր ու կարևոր բաներից մեկը հենց ձգտումն է, ձգտում մի բան կերտելու, ձգտում ավելի լավը ունենալու, հարազատներին ավելի լավը տալու, ավելի շատը իմանալու, երբ ձգտումը կորում է ամեն բանի հանդեպ, ապա կյանքը իր ողջ էությունը արդեն կորցնում է:

Դառնացած ժողովուրդ

Մենք՝ հայերս, սիրում ենք միշտ մեր հույսը դնել մեր պատմության ծանր ցավերի, մեր անցած անմարդկային ճանապարհի ու մեր երկար տարիների վրա: Մենք չգիտես ինչու կարծում ենք, որ այդպես ինքներս մեզ, կամ ուրիշներին համոզում ենք, որ եթե մենք ունեցել ենք երկար, ծանր պատմություն, ապա նորմալ է, որ մենք կարող ենք լինել թույլ զարգացած, կամ զարգացող երկիր, նորմալ է, որ մենք կարող ենք չընդունել արդեն բոլորի կողմից ընդունված տարրական բաները, նորմալ է, որ մենք կարող ենք միմյանց հանդեպ մեզ անշնորք պահել ու մոռանալ բարեկրթության յուրաքանչյուր կանոն: Նորմալ է, որ այս ամենը մենք դնում ենք մի կողմ, այնուհետև պահանջում ենք հարգանք բոլորից: Մենք տալիս ենք միայն ու միայն բացասական էներգիա, սակայն բոլորից պահանջում ենք հենց այդ ամենասիրուն դրականը: Ախր այդպես ուղղակիորեն չի լինում: Իրականում, եթե խորանանք, ապա իրոք կհասկանանք, որ պատմությունից եկած հարվածները մեզ համար սովորական հարվածներ ոչ եղել են, ոչ էլ կարող են լինել: Այդ հարվածները այնքան հզոր են եղել, որ մտել են մեր ողջ արյան մեջ, մտել են մեր մեջ, ու մենք արդեն ենթագիտակցորեն վարվում ենք այնպես, ինչպես բնորոշ է մեզ: Թումանյանը այստեղ շատ դիպուկ և ճիշտ բառ է օգտագործել՝ դառնացած: Մենք իրոք դառնացած ժողովուրդ ենք, սակայն այս ամենը ոչ բոլորն են կարդում, մտածում, հասկանում, կամ վերլուծում:

Մի՞թե դժվար է

Չափազանց կարևոր հատկություններ են մարդու մեջ գնահատելը, սիրելը և ուրիշի հաջողություններով ուրախանալը: Այս ամենը բնորոշ է միայն ու միայն ինքնավստահ, կայացած ու հասուն մարդուն: Կայացած ես բնավ նկատի չունեմ արդեն իսկ միլիոններ աշխատած, ընտանիք ունեցող մի մարդու, ես նկատի ունեմ ինքն իր սկզբունքներն ունեցող, կարծիքն ունեցող, դիրքն ունեցող մարդու, ով միշտ կարող է պաշտպանել իր իրավունքները, չունի կոմպլեքսներ և հանգիստ կարող է անկեղծ ուրախանալ և հպարտանալ իր ընկերոջ երջանկությամբ, հաջողությամբ, ընտանիքի անդամների, ծանոթի և այլն: Հայերի մեջ կարծում եմ այդ չուրախանալու, միշտ դժգոհելու ու չոգևորելու, թևերը ուղղակիորեն կտրելու սովորույթը վաղուց խորը արմատներով նստած է: Ուզես, թե չուզես, երբ մի բան երկար ժամանակ դուրս է գալիս քո համար սովորականի սահմաններից, ապա այդ իրադարձությունը, երբ լինում է, դու ենթագիտակցորեն զարմանում ես: Անկախ նրանից, թե այդ բանը օբյեկտիվորեն սովորական է, նորմալ է, թե ոչ: Երբ տեսնում ենք միմյանց սիրող, հավատարիմ մարդկանց, ազնիվ ու մաքուր մարդկանց, մենք զարմանում ենք, չենք հավատում, փորձում ենք գտնել մի բան, որը կապացուցի, որ դա այդպես չէ, քանի որ տարիներ շարունակ մեզ փորձը ցույց է տվել, որ պետք չէ վստահել արտաքին, առաջին տպավորությանը:

The Picture Of Dorian Gray

This book, this influential book is about a young man and his obsession with exterior attraction. 

In the book, Dorian gets overwhelmed by his complexion and the significance he thinks it holds. He only puts effort in his looks instead of his disposition, etiquette and his actions, which have consequences that he soon faces. 

Physical appearance is a big privilege on account of our society. Looks will be enough for you to get  recognition from other people, but not enough to keep people around. Because it’s your intellect and  character that will keep people around. People will be intrigued by your appearance, but they will not be obsessed with it. Their obsession will be regarding the way you walk, the way you talk and the way you express yourself. 

Dorian’s craze for materialization was at an insane amount and forced him to make many miscalculations. He payed the price of it soon after his brutal betrayal. 

Վահան Տերյանի նախագիծ

Վահան Տերյանի այս բանստեղծությունը ամենահուզիչն է ինձ համար։

Սիրտըս ցավում է անցած գնացած
Օրերիս համար.
— Մեկը շշուկով պատմում է կամաց
Մեկը իմ հոգին տանջում է համառ։

Այդ հուշերի մեջ կա մի քաղցր ցավ.
Մի թովիչ երազ.
— Մեկը իմ սիրտը փշրելով անցավ
Ու հեգնությունով նայում է վրաս։

Սակայն չեմ կարուղ ես նրան ատել —
Սիրում եմ նրան.
— Ւմ կյանքը մի նուրբ մշուշ է պատել,
Գուրգուրում է ինձ մի լույս ֊հանգրվան…

Մեկը իմ սիրտը փշրելով անցավ.
Օ՜, քաղցր արբանք։
— Օըհնըված եք դուք, սեր, ցընորք ու ցավ,
Օրհնըված եք դուք, երկիր, երգ ու կյանք…

Ամենատխուրը

Տխուր մեռան կապուտաչյա
Երազները երկնաշող.—
Գագաթներից ես ցած իջա
Անդունդները սիրտ մաշող…

էլ ոչ մի թև ինձ, չի տանի
Դեպի բարձունքն արծաթյա.
— Խենթ անկումիս գերեզմանի
Խավարներում ինձ գթա՛ …

Ցուրտ է դարձյալ, մութ՝իմ ուղին,
Սրտումս մահ և աշուն
Մոռացել եմ ես ամենքին,
Միայն քեզ եմ ես հիշում…

Միայն ք՛եզ եմ ես աղոթում,
Քո հրաշքին անպատիր. —
Հայտնըվի՛ր սև անապատում —
Ամոքիր ու ազատվիր…

Այս բանստեղծությունը իմ կարծիքով անհույս հոգեվիճակի ճիչ է…

ԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻ

Աշուն է, անձրև… Ստվերներն անձև
Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև …
Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
Անհանգստություն…
Սպասիր, լսիր, ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին…

Անձրև է, աշուն… Ինչո՞ւ ես հիշում,
Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
Ւնչո՞ւ ես հիշում.

Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
Կյանքի մշուշում…
Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս…
Ես ցուրտ մշուշում.
Իմ հոգու համար չկա արշալույս —
Անձրև՜ է, աշո՜ւն…

Վահան Տերյանի Երկիր Նաիրի ժողովածուից ամենաոգեշնչող բնաստեղծություններից մեկն է, միշտ անմար հույսով դեպի անամպ ու խաղաղ հայրենի երկինք։

Ինչպես չըսիրեմ, եիկիր իմ կիզված,
Պարզված վերըստին սրերին սուրսայր.
Ինչպե՞ս չըսիրեմ — հեզությամբ լցված
Դու յոթնապատիկ խոցված Տիրամայր:

Որքան որ ելան արյունիդ ագահ,
Դու կամավոր զոհ — բոլորը տվիր.
Դու հավետ եղար անարատ վըկա —
Չարերի կոխան, խաչված իմ երկիր:

Հրկեզ քո հոգին, որպես առատ խունկ,
Աշխարհի համար պարզեցիր անպարտ,
Հեզ ընդունեցիր երդում ու երկունք,
Դու արքայաբար վեհ ու անհպարտ:

Ժամ է, ե՛լ նորից, իմ ծիրանավառ,
Զրահավորվիր խանդով խնդագին,
Վառիր եիկունքի գիշերում խավար
Հրով մկրտված նաիրյան հոգին…

Վահան Տերյանի ամենաերազկոտ բանաստեղծություններից մեկն է իմ կարծիքով, անհուն մտքեր ու երազանքներ իր անբասիր
ու քնքուշ սիրո մասին…

Խաղաղ գիշերով դու կըզաս ինձ մոտ,
Քնքուշ ձեռներըդ ես կրհամբուրեմ ,
Կըցրեմ կյանքի հուշերը ցավոտ
Ու հեքիաթային լույսեր կվառեմ…

Երկար մազերդ կարձակես ազատ,
Հիվանդ գլուխըդ կըդնես կրծքիս
Կըլինես քնքո՜ւշ, մոտի՜կ, հարազատ,—
Անուշ խոսքերով կըդյութես հոգիս…

Պայծառ աշխարհում կըլինենք մենակ,
Ցավ կյանքի մեռնող լույսերից խաբված,
Կերազենք անհուշ, անվերջ ու անհագ,—
Հեքիաթ աշխարհում առհավետ կապված…

Բառերի վերլուծություն

Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Աներևույթ, որպես ցավը խոր հոգու.
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,
Օղակելով լույս աստղերը մեկ֊մեկու։

Մեղմ գիշերի գեղագանգուր երազում՝
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին, երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։

Ես ու դու էլ շղթայված ենք իրարու.
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու,
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար…

Աներևույթ-Չերևացող, աչքի տեսողությանը անմատչելի:
Հուշիկ-Կամաց-կամաց, ծանր ու հանդարտ:
Օղակել-Օղակաձև շրշապատել, օղակի մեջ առնել:
Գեղագանգուր-Գեղեցիկ գանգուրներով
Առկայծել-Հազիվ վառվել, մարմրել:
Կարոտավառ-Կարոտից վառվող՝ տոչորվող,


Վահան Տերյան


Վահան Տերյանը հայ գրականության քնարական հերոսն է : Նա տխրության , թախիծի , մենության հոգեվիճակը ամենագեղեցիկ կերպով նկարագրող ու խորությամբ զգացող պոետն է։ Նա կորցրած սերը , մահվան շունչը , լքվածության զգացումը և անհուն կարոտը այնպիսի բազմապիսի պատկերներով է նկարագրում , որ անհնար է չհուզվել , չզգալ ու չներթափանցել իր տեղերի մեջ…Նրա հոգեբանական պատկերները հաճախ պտտվում են աշնան շուրջ , ինչը էլ ավելի գեղեցիկ և հուզիչ է դարձնում նրա զգացածն ու ապրածը… Վահան Տերյանի Մթնշաղի Անուրջներ ժողովածուն այս ամենի վառ նկարագիրն է, ավարտվող լույսի վայրկյանները, լուռ մտորումների սկիզբը…
Ժողովածուի գրեթե բոլոր բանաստեղծությունները նրա անձնական ապրումներն են։ Կենտրոնում հիմնականում սերն է , մերժված ու անհույս սիրահարի ապրումները…
Դու անհոգ նայեցիր իմ վրա
Ու անցար քո խաղով կանացի.
Ես քեզնից դառնացած հեռացա,
Ես քեզնից հեռացա ու լացի:

Բանաստեղծության վերլուծություն

Կար­ծես թե դար­ձել եմ ես տուն,

Բո­լորն առաջ­վանն է կր­կին.

Նո­րից դու հին տե­ղը նս­տում,

Շար­ժում ես իլի­կը մեր հին.

Մա­նում ու հե­քի­աթ ես ասում,

Մա­նում ես ան­վերջ ու արագ,

Սի­րում եմ պարզ­կա քո լե­զուն,

Ձեռ­քերդ մաշ­ված ու բա­րակ…

Արեւ­ը հանգ­չում է հեռ­վում,

Գե­տից բարձ­րա­նում է մշուշ,

Հե­քի­աթդ ան­վերջ օրո­րում,

Իլի­կըդ խո­սում է անուշ…

Ինձ շատ հոգեհարազատ է այս բանաստեղծությունը և շատ գեղեցիկ կերպով է նկարագրված կարոտի անհուն զգացումը այս տողերում ։ Բոլորս գիտենք , որ նա ապրել է հայրենիքից հեռու և միշտ տանջվել , մտովի թռչել դեպի հարազատ տուն , փարվել մորը , երազել ետ բերել անցյալը…Կարոտը խոսքերը դեպի հարազատ բնությունը նույնպես անմխսն չեն մնացել այս տողերում ։ Օտարների կողմից չհասկացված լինելու տխուր հոգեվիճակը և հարազատ մարդկանցից հեռու լինելու տխուր զգացումը միշտ ուղեկցել են նրան։

Իրավունք


Ես ուզեցի շեշտը դնել մարդու ազատ ապրելու իրավունքի վրա: Մարդու ազատ խոսքի, ինքնուրույն որոշում կայացնելու, ուրիշների թելադրածով չապրելու իրավունքը մարդու ամենակարևոր իրավունքն է: Որովհետև ամեն քայլ կատարելիս մենք պետք է վստահ լինենք մեր ուժերի և մեր որոշումների վրա։ Սխալվելու դեպքում էլ երբեք չնկճվել և շարժվել առաջ։

Հոդված 1. 

Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար իրենց արժանապատվությամբ և իրավունքներով: Նրանք օժտված են բանականությամբ ու խղճով և պարտավոր են միմյանց նկատմամբ վարվել եղբայրության ոգով:

Հոդված 4. 

Ոչ ոք չպետք է մնա ստրկության կամ անազատ վիճակում, ստրկությունը և ստրկավաճառությունը իրենց բոլոր տարատեսակներով արգելվում են:

Հոդված 9. 

Ոչ ոք չի կարող ենթարկվել կամայական կալանքի, ձերբակալման կամ արտաքսման:



Design a site like this with WordPress.com
Get started