Ռեկրեացիոն ռեսուրսներ 

Տուրիզմը Կոտայքի մարզում

Էկոտուրիզմի գաղափարը համեմատաբար նոր է Հայաստանի զբոսաշրջության ոլորտում:  Էկոլոգիական տուրիզմը ճանապարհորդություն է  դեպի բնության հրաշալիքներ, որի ընթացքում նախատեսվում է ձեռնարկել բնապահպանական միջոցներ: Հայաստանի բնական տարածքների հարստությունն ու բազմազանությունը հիանալի պայմաններ են ստեղծում էկո-տուրիզմի սիրահարների համար: Մեր հայրենիքի բոլոր մարզերը ունեն տարատեսակ հետաքրքիր ու գեղեցիկ վայրեր ու  զբաղմունքներ , ուր զբոսաշրջիկները կարող են զգալ բնության
ներդաշնակությունը և վայելել այն:
Այս նյութում կցանկանայի հատկապես խոսել Կոտայքի մարզի մասին և ներկայացնել վերջինիս հնարավորությունները տուրիզմի ոլորտում :

Հայաստանը լեռնային երկիր է․ ուստի զարմանալի չէ, որ էկոտուրիզմի ամենատարածված տեսակներից են քայլարշավներն ու լեռնագնացությունը: Կոտայքի մարզում ընձեռվում է նաև  հետաքրքիր տարբերակ ՝ քարանձավների ուսումնասիրությունը, որտեղ հյուրերին սպասում են հետաքրքիր արկածներն ու «ստորգետնյա աշխարհի» աննման գեղեցկությունը:  Ձիավարությունը նույնպես հիանալի ժամանց և նոր զգացումներ է պարգևում Կոտայքի մարզ այցելած զբոսաշրջիկներին , իսկ ֆիզիկական լավ պատրաստվածություն ունեցող սպորտի սիրահարները կարող են փորձել իրենց ուժերը՝ ընտրելով լեռնային հեծանվավարությունը: Ավելի պասիվ հանգիստ նախընտրողներին էկոտուրիզմը նույնպես անակնկալ է մատուցում․ նրանք կարող են պարզապես վայելել վայրի բնությունը՝ դիտելով վայրի կենդանիների ապրելակերպը:

Էքստրիմ տուրիզմի պոտենցիալը Կոտայքի մարզում բավականին մեծ է: Չնայած այն տուրիզմի համեմատաբար նոր զարգացող ճյուղ է Հայաստանում, բայց էքստրիմի սիրահարները Կոտայքի մարզում կարող են գտնել իրենց հետաքրքրող զբաղմունքը: Այստեղ առաջարկվում է՝

  • Զիփ լայն Ծաղկաձորում, որն առաջարկում է թռիչք մեկնարկային կետից՝ 480 մ, վերելք ոտքով 150 մ, հետադարձ թռիչք դեպի մեկնարկային կետ 630 մ
  • Լեռնամագլցում, բեյսջամփինգ և պարապլաներիզմ, որը հնարավոր է կազմակերպել Հատիս և Արայի լեռներում, Արզնիի ձորում
  • Պարաշյուտիզմի համար առաջարկվում է «Արզնի» թռիչքուղին
    Ինչպես նաև արագահոս լեռնային գետերի առկայությունը մարզում (Գալար գետ, Հրազդան գետ, Մարմարիկ գետ, Ազատ գետ) կարող է հիմք հանդիսանալ ռաֆթինգի զարգացման համար:

Հայաստանն ունի հարուստ և համեղ խոհանոց, բազում ազգային, ավանդական ճաշատեսակներ, որոնք կարող են գրավել ինչպես տեղաբնակներին, այնպես էլ Հայաստան ժամանող զբոսաշրջիկներին:
Կոտայքի մարզի առավել հայտնի ավանդական ճաշատեսակներն են.
Գառնի յարախ, որի համար մանր կտրատած սոխը, աղացած միսը համեմունքներով տապակում են, սմբուկը կեղևազրկում, երկարությամբ կիսում, ներսի հատվածը հանում, տապակում, կտրած մասի վրա լցնում տապակած միսն ու եփած լոլիկ, ու դա դնում ջեռոցում՝ վրան ավելացնելով պանիր:
Ինչպես նաև հայտնի ու շատ համեղ Գեղարդի գաթան:

Կոտայքի մարզում կան մի շարք մշակութային օջախներ՝ գրադարաններ, թանգարաններ, թատերասրահներ և այլն։ Մարզում առկա է 66 գրադարան։ Դրանցից 14-ը գտնվում են Կոտայքի մարզի քաղաքներում, իսկ մնացած 51-ը՝ գյուղերում։ Նշանավոր գրադարաններից է Ծաղկաձոր քաղաքի հանրային գրադարանը։

Բացի գրադարաններից, Կոտայքում գործում են նաև թանգարաններ և մեկ պատկերասրահ, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության տակ։ Դրանք են Հրազդանի երկրագիտական թանգարանը, Աբովյանի հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը, Ծաղկաձորի Օրբելյան եղբայրների տուն-թանգարանը, Նոր Հաճընի Կիլիկիայի հայերի պատմության թանգարանը և «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը։

Զբոսաշրջության ոլորտը կառավարության ծրագրում 

Ժամանակակից աշխարհում, մարդիկ սկսել են բավականին մեծ ուշադրություն դարձնել իրենց հանգստին: Հանգիստն ապահովելու արդյունքում, ակամա նրանք սկսում են զարգացնել զբոսաշրջության ոլորտը, իսկ զբոսաշրջության ոլորտի մասնագետները, ընկերությունները ամեն բան փորձում են անել, որպեսզի զարգացնեն այն և նոր խթանիչ մեխանիզմներ մշակեն: Հենց այդ մեխանիզմների մասին էլ մենք այսօր մի քիչ կխոսենք: Այս թեմայով մի քանի հետազոտական կայքեր կատարել են իրենց ուսումնասիրությունները և ներկայացրել արդյունք՝ըստ կետերի: Կայքի հղումը կգտնեք աղբյուրների մեջ, իսկ հիմա անցնենք հետազոտությանը: Ավելի քան 10 զբոսաշրջային հաճախորդների հետ համագործակցության միջոցով, ուսումնասիրողները հասկացել են, որ տուրիստական ​​ընկերությունների մեծ մասը պետք է ուսումնասիրի իրենց թիրախային լսարանի իրական հետաքրքրությունները և կարիքները: Հիմնական ուշադրությունը կենտրոնացված է ինտերնետ-մարքեթինգի հարցում ավելի շատ զբոսաշրջիկների օգնությանը հասնելու վրա: Ինտերնետ-մարքեթինգը այսօր մեզ հետապնդում է ամեն տեղ, մենք հաճախ անգամ այդ ամենը չենք էլ հասկանում, ընկալում, սակայն ենթարկվում ենք, դա փաստ է: Ընկերությունները իրենց շեշտը հենց այդ մարքեթինգի վրա էլ դնում են:  Եկեք նշենք, որ սա էլ է վիճելի մեխանիզմ, դրա պարզ ապացույցն է պանդեմիան: Ընկերությունները գոյատևել են համաճարակը եկամտի մեծ նվազմամբ: Ճամփորդական ծառայությունների վաճառքի ընդհանուր ծավալը նվազել է 5-6 անգամ։ Եթե ​​նախկինում միջին տուրիստական ​​գործակալության միջոցով ամսական անցնում էր, ասենք, 400 հաճախորդ, ապա այժմ այն ​​80 է։ Նման թվով, մեկ հաճախորդի համար 150-200 դոլար միջին շահութաբերությամբ կարող ես նաև գոյատևել։ Բայց եթե մինչև համաճարակը եղել է 80 հաճախորդ, իսկ հիմա՝ 15, ապա գոյատևելը շատ դժվար է։ Ուստի շատ փոքր և միջին գործակալություններ շուկան լքեցին առանց ֆինանսական «բարձի», ինչպես նաև նրանք, որոնք հաճախորդներին գրավում էին հիմնականում զեղչերով։ Այն կարող է աշխատել տվյալ պահին, բայց երկարաժամկետ հեռանկարում դա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ: 
Եկեք առանձնացնեմ մի քանի արտահայտություններ այս թեմայի հետ կապված՝
«Զբոսաշրջության զարգացումը պետք է վերահսկվի. Դուք պետք է հասկանաք, թե ինչպիսի տուրիզմ, ինչպիսի զբոսաշրջիկներ են գալիս մեզ մոտ, և ինչպիսի զբոսաշրջիկների ենք ուզում հյուրընկալել մեր քաղաքներում։ Զբոսաշրջիկներին գրավելիս չպետք է մոռանալ տեղի բնակչության հնարավորությունների մասին։ Եթե ​​զբոսաշրջությունը և զբոսաշրջիկները խնդիր են տեղի բնակչության համար, ապա նման զբոսաշրջությունը լավ չէ մեր ապագայի համար»,- ասել է Տալլինի քաղաքապետը։

“Smart City” նախագծի շրջանակներում, մենք քաղաքում ստեղծում ենք խոշոր տեխնոլոգիական կենտրոններ։ Մենք ունենք 11 շրջան, որոնցից յուրաքանչյուրում ներդնում ենք անհրաժեշտ համապատասխան տեխնոլոգիա։ Այժմ մենք ցանկանում ենք տեղադրել անվճար Wi-Fi 5G: Ավտոբուսներն ու մետրոները պահանջում են թվային տեխնոլոգիաներ։ Անցյալ տարի մետրոյից օգտվել է 200 հազար մարդ։ Միևնույն ժամանակ մենք կարողացանք մարդկանց տեղափոխել մետրո և ճանապարհները ազատել խցանումներից»,- հայտնել է Տաշքենդի ղեկավարը։
Ահա, ներկայացրեցի ընկերությունների կողմից գործածվող մեխանիզմներից մի քանիսը:


Աղբյուրները՝
Աղբյուր I
Աղբյուր II
Աղբյուր III
Աղբյուր IV

Վառելիքաէներգետիկ ռեսուրսներ 

Կատարել ուսումնասիրություններ՝ օգտվելով համացանցային աղբյուրներից:

1.Նկարագրել վառելիքային ռեսուրսները ըստ բաշխվածության:


Հանքային ռեսուրսներն ըստ կիրառական նշանակության բաժանվում են 3 խմբի` վառելիքաէներգետիկական, մետաղային և ոչ մետաղային։


Նավթ
Նավթը բնական եղանակով հայտնվող, երկրի նստվածքային թաղանթում տարածված, յուղանման, յուրահատուկ հոտով, դյուրավառ հեղուկ։
Նավթի բաշխավածության առաջին հինգ երկրներն են՝ Վենեսուելա, Սաուդյան Արաբիա, Իրան, Իրաք, Քուվեյթ։

Ածուխ
Ածուխը պինդ, ածխածնով հարուստ այրվող օգտակար հանածո, որն առաջացել է Երկրի ընդերքում՝ միլիոնավոր տարիների ընթացքում՝ հնագույն բույսերի մնացորդների բարդ քիմիական և երկրաբանական փոխարկումների հետևանքով։
Ածխի բաշխվածության առաջին հինգ երկրներն են՝ ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Ավստրալիա, Հնդկաստան։

Բնական գազ
Բնական գազը անհամ, անհոտ և անգույն գազային միացություն է։ Առաջացել է երկրի ընդերքում անօդ պայմաններում։ Բնական գազը հանածո վառելանյութերից ամենամաքուր այրվողն է և ամենահարմարը արտահանելու ու օգտագործելու համար։
Բնական գազի բաշխվածության առաջին հինգ երկրներն են՝ Ռուսաստանը, Իրան, ԱՄՆ, Կանադա, Նորվեգիա։


2.Վառելիքային ռեսուրսների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։

Վառելիքի այրումը հանգեցնում է լուրջ բնապահպանական խնդիրների՝ ներառելով օդի աղտոտվածությունը, կլիմայի փոփոխությունը, ջրի աղտոտումը, ջերմային աղտոտումը : Հանածո վառելիքի այրումից օդը աղտոտող նյութերի արտանետումը քաղաքային օդի աղտոտման հիմնական պատճառն է: Ինչպես նաև անհետանում են բույսերի և կենդանիների բազմաթիվ հազվագյուտ և թանկարժեք տեսակներ։

3.Ինչ ենք հասկանում ռեսուրսապահովվածություն ասելով:

Ռեսուրսապահովվածությունը մի ցուցանիշ է, որով որոշվում են, թե որևէ երկիր, շրջան ինչպես է ապահովված բնական ռեսուրսների տարբեր տեսակներով:երկրում (տարածաշրջանում, աշխարհում) ռեսուրսի տվյալ տեսակի հաշվարկված պաշարները բաժանում են տվյալ պահին շահագործվող կամ արդյունահանվող պաշարների տարեկան քանակին ստանալով, թե քանի տարի կբավարարի տվյալ ռեսուրսը, եթե շարունակվի սպառվել ներկա ծավալով: Այս ցուցանիշն իր հերթին թույլ է տալիս երկրներին պլանավորել իրենց տնտեսությունը և հաշվարկել իրենց քայլերը ապագայում, երբ տվյալ ռեսուրսը կսպառվի:

4.Համեմատել վառելիքային ռեսուրսները (նավթ, բնական գազ, ածուխ)՝դիտարկելով դրանք տնտեսական, ռեսուրսապահովության և էկոլոգիական տեսանկյուններից:

Նավթ

Նավթը դուրս է բերվում ընդերքից: Այն տեղափոխվում է հիմնականում երեք եղանակով` նավթամուղներով, երկաթուղով, նավերով:Նավթամուղերի կառուցումը մեծ վնաս է հասցնում էկոհամակարգին , որորվհետև արդ ճանապարհները հաճախ անցնում են անտառապատատ տարածքներով: Եթե նավթամուղը անցնում է ջրային ավազանների հատակային մասով, ապա այս դեպքում մեծանում է ջրային ավազանների նավթամթերքներով աղտոտվելու ռիսկը:

Բնական գազ

Բնական գազը անհոտ և անգույն գազային միացություն է: Այն տեղափոխում են խողովակներով: Բնական գազի հարուստ պաշար ունեցող երկրներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան, Կանադան, Նիդեռլանդները, Իրանը, Չինաստանը, Նորվեգիան, Ինդոնեզիան:

Ածուխ

Ածուխը համարվում է երեք հիմնական վառելիքներից ամենաէժանը և ամենավտանգավորը: Ածխի այրումը բերում է նրան , որ մթնոլորտում ավելանում է ածխածնի քանակությունը, որը և հանգեցնում է կլիմայի գլոբալ տաքացմանը և թթվային անձրևների առաջացմանը:

5.Ոչ ավանդական էլեկտրաէներգայի աղբյուրներ՝ դրանց բաշխվածությունը և տնտեսական ու բնապահպանական նշանակությունը։

Մոտ ապագայում վերականգնվող էներգիան էներգիայի արտադրության կարևոր աղբյուր է լինելու, քանի որ մենք կարող ենք կրկին ու կրկին օգտագործել այդ ռեսուրսները օգտակար էներգիա արտադրելու համար: Էներգիայի ռեսուրսները սովորաբար դասակարգվում են որպես հանածո, վերականգնվող և միջուկային էներգիայի ռեսուրսներ: Վերականգնվող էներգիայի տարբեր ռեսուրսները, ինչպիսիք են հիդրոէներգիան, քամին, արևը, կենսազանգվածը, օվկիանոսի էներգիան, կենսավառելիքը, երկրաջերմային էներգիան և այլն, ապահովում են աշխարհի ընդհանուր էներգիայի 15-20%-ը: Աշխարհը պատրաստվում է վերածվել գարագ աճող բնակչության պատճառով էներգիայի ավելի մեծ պահանջարկի պատճառով, ինչը հանգեցնում է էներգիայի պահանջը բավարարելու համար հանածո վառելիքի օգտագործմանը, ինչպիսիք են ածուխը, գազը և նավթը, ինչը ստեղծում է անկայուն իրավիճակներ և բազմաթիվ խնդիրներ, ինչպիսիք են հանածո վառելիքի սպառումը, բնապահպանական և աշխարհագրական հակամարտությունները, ջերմոցային էֆեկտը, գլոբալ տաքացումը և վառելիքի գների տատանումները: Բնապահպանական և վերականգնվող էներգիայից գազերի ավելի քիչ արտանետումների պատճառով այն համարվում է կայուն էներգիա. Աջակցվել է նաև հասարակությանը յուրաքանչյուր հարթությունից՝ տնտեսական, սոցիալական և բնապահպանական: «Մոտ 1,6 միլիարդ մարդ չունի էլեկտրաէներգիայի հասանելիություն, իսկ մոտ 1,1 միլիարդը զրկված է ջրամատակարարումից»։ Վերականգնվող էներգիայի ռեսուրսները կարող են լրացնել էներգիայի համաշխարհային պահանջարկը, պաշտպանել շրջակա միջավայրը և ապահովել էներգետիկ անվտանգություն: Այս ռեսուրսների ակնառու առավելությունների հետ մեկտեղ կան նաև որոշ թերություններ, ինչպիսիք են սեզոնային փոփոխության պատճառով արտադրանքի փոփոխությունը, ինչը սովորական բան է հողմային և հիդրոէլեկտրակայանների համար. հետևաբար, հատուկ ձևավորում և ուշադրություն է պահանջվում, որոնք իրականացվում են ապարատային և ծրագրային ապահովման կողմից՝ հաշվի առնելով համակարգչային տեխնոլոգիաների կատարելագործումը:

Այս ռեսուրսները նաև ապահովում են սոցիալական օգուտներ, ինչպիսիք են առողջության բարելավումը, ըստ սպառողի ընտրության, տեխնոլոգիաների առաջընթացը և աշխատանքի հնարավորությունները, սակայն որոշ հիմնական նկատառումներ պետք է հաշվի առնել ի շահ մարդկանց, օրինակ՝ կլիմայական պայմանները, կրթական մակարդակը և կենսամակարդակը և մարզը` քաղաքային կամ գյուղական գյուղատնտեսության տեսանկյունից: Սոցիալական ասպեկտները ցանկացած երկրի զարգացման հիմնական նկատառումներն են: Վերականգնվող էներգիայի համակարգերի միջոցով կարելի է ձեռք բերել հետևյալ սոցիալական առավելությունները՝ տեղական զբաղվածություն, ավելի լավ առողջություն, աշխատանքի հնարավորություններ և սպառողների ընտրություն: Ուսումնասիրությունը եզրակացրեց, որ արտանետումների ընդհանուր կրճատումը աճում է տարբեր տարիների հեռավոր շրջաններում վերականգնվող էներգիայի նախագծերի տեղադրումից հետո:

Պարզվեց, որ վերականգնվող էներգիայի նախագծերը տնտեսական տեսանկյունից օգուտներ են տալիս, քանի որ դրանք օգտագործում են գյուղական վայրերի տեղական աշխատուժը, տեղական նյութը և բիզնեսը, տեղական բաժնետերերը և տեղական բանկերի ծառայությունները: Բացի այդ, վերականգնվող էներգետիկայի ծրագրերը նպաստել են համայնքներին՝ հիմնելով վստահության հիմնադրամ, որը նպատակ ունի էլեկտրաէներգիայի վաճառքից ստացված գումարը ներդնել տեղական տնտեսության մեջ: Սա հեշտացնում է մի քանի համայնքների համար գումար ներդնել իրենց ընտրությամբ ցանկացած փոքր բիզնեսում [4]: Կենսավառելիքի նախագծերը ստեղծեցին մեծ թվով աշխատատեղեր. Այնուամենայնիվ, արևային էլեկտրակայանները ստեղծեցին շատ ցածր աշխատատեղեր, քանի որ տարբեր ընկերություններում աշխատող մարդկանց հարաբերակցությունը մեծանում է, ինչը կստեղծի ավելի շատ աշխատատեղեր ուրիշների համար՝ օգտագործելով իրենց տնտեսության մասը զվարճանքի, հանգստի, ռեստորանային և այլնի համար։ Սպառողներն ապահովված կլինեն։ էներգիայի սովորական աղբյուրների համեմատ ցածր գնով էլեկտրաէներգիայով, և ընդհանուր տնտեսությունը կբարելավվի, քանի որ այդ տարածաշրջանում առկա տարբեր վերականգնվող էներգիայի աղբյուրներից էներգիա արտադրելու բազմաթիվ տարբերակներ կլինեն:

Վերականգնվող էներգիայի նախագծերը նաև նպաստել են շրջակա միջավայրի վրա ազդեցությունների բարելավմանը, ինչպիսիք են ածխաթթու գազի կրճատումը, կլիմայի փոփոխության վերաբերյալ համայնքի արթնացումը: Ուսումնասիրությունը նկատեց շատ փոքր ազդեցություններ որոշակի տարածքում ապրող մարդկանց, զբոսաշրջության, էներգիայի մատակարարման արժեքի և կրթական ազդեցությունների վրա: Զգալի ազդեցություններ են նկատվել կյանքի մակարդակի բարելավման, սոցիալական կապերի ստեղծման և համայնքի զարգացման վրա: Նրանք նաև նկատեցին, որ վերականգնվող էներգիայի նախագծերը տեղադրման համար բարդ են և տեղական բնապահպանական և պայմանների նկատմամբ զգայուն են: Դրանց կանխատեսումը, իրականացումը և պլանավորումը պահանջում են ավելի շատ ուշադրություն և գիտելիքներ՝ համեմատած այլ նախագծերի հետ [4]: Շրջակա միջավայրի երկու հիմնական ասպեկտներն են օդի և ջրի աղտոտվածությունը, որը սովորաբար առաջանում է տներից, արդյունաբերությունից և աղտոտված անձրևից դուրս եկող ջրից, իսկ օգտագործված յուղերի և հեղուկների արտանետումը պարունակում է թունավոր քիմիական նյութեր և ծանր մետաղներ, ինչպիսիք են սնդիկը, կապարը և այլն: Ջրի հետ մեկտեղ: աղտոտվածությունը, բնական ռեսուրսները կարող են պահպանվել, և ջերմոցային էֆեկտը և օդի աղտոտվածությունը կարող են մեղմվել վերականգնվող էներգիայի աղբյուրների պատշաճ օգտագործմամբ:

Իսլանդիան երկրաջերմային էներգիա արտադրությամբ երկիր

Երկրի ընդերքի ջերմային ջրերից էլեկտրաէներգիայի արտադրությունը կոչվում է երկրաջերմային էներգիա: Իսլանդիան երկրաջերմային էներգիայի օգտագործման մեջ առաջատար է , և հենց այս տեսակի այլընտրանքային էներգիան է այսօր օգնում Իսլանդիայի նման երկրին` իր քաղաքացիներին, ավելի քան 60%-ով ջերմություն ապահովել: Երկրաջերմային էներգիայով էլեկտրաէներգիայի արտադրությունը վերջին տարիներին զգալիորեն աճել է։ Իսլանդացիները կարողանում են արդյունավետ օգտագործել բնության շնորհները: Երկրաջերմային էներգիայի օբյեկտները ներկայումս արտադրում են երկրի ընդհանուր էլեկտրաէներգիայի արտադրության 25%-ը։ 20-րդ դարի ընթացքում Իսլանդիան Եվրոպայի ամենաաղքատ երկրներից մեկից, որը կախված էր տորֆից և ներկրվող ածխից իր էներգիայի համար, դարձավ բարձր կենսամակարդակ ունեցող երկիր, որտեղ գրեթե ողջ կայուն էներգիան ստացվում է վերականգնվող աղբյուրներից:

Իսլանդիան ունի մոտ 250 երկրաջերմային աղբյուրներ։ Դրանցից ամենահայտնին կոչվում է Մեծ գեյզեր: Երկրաջերմային ջերմության աղբյուրները կազմում են այս հյուսիսային երկրի էներգետիկ ոլորտի հիմքը: Երկրի բոլոր շենքերի, լողավազանների և ջերմոցների ավելի քան 80%-ը ջեռուցվում են ընդերքի էներգիայի միջոցով։

Ինչո՞ւ է Իսլանդիան հիանալի վայր երկրաջերմային էներգիայի արտադրության համար:
Պատճառը երկրաբանական դիրքն է, հրաբուխների բարձր կոնցենտրացիան որը մեծ առավելություն է երկրաջերմային էներգիայի արտադրության համար։ Ձմռանը այս տարածքների մոտ գտնվող մայթերը (օրինակ՝ Ռեյկյավիկը և Ակուրեյրին) տաքանում են։
Ռեյկիավիկը աշխարհի ամենահյուսիսային մայրաքաղաքն է։ Այն կրակի և սառույցի կենտրոն է , հայտնի է հազարավոր ջրվեժներով և ավելի քան 130 հրաբուխներով: Նրանցից մեկ տասնյակը դեռ ակտիվ է։ Ռեյկավիկը ունի տաքացվող մայթեր։Մայթերի մակերեսի տակ դրված են հատուկ գորգեր, որոնց շնորհիվ մարդիկ ձմռանը կարողանում են առանց սայթաքելու տեղաշարժվել ։
Ինչպես ասում են ՝ չկա չարիք առանց բարիքի…
Իսլանդիան չկարողացավ պահպանել նավթի գների տատանումները, որոնք տեղի էին ունենում համաշխարհային էներգետիկ շուկաների վրա ազդող մի շարք ճգնաժամերի պատճառով: Այն պահանջում էր կայուն և տնտեսապես իրագործելի ներքին էներգետիկ ռեսուրս Արկտիկայի շրջանի եզրին գտնվող իր մեկուսացված դիրքի համար։ Արդյունքում եղավ այն , որ Իսլանդիան հանածո վառելիքից անցավ երկրաջերմայինի։

Աղբյուր՝ I

Աղբյուր՝ II

Աղբյուր՝ III

Էմիլի Դիքինսոն, «Այն ձյունը, որը երբեք չի կուտակվում» 


Էմիլի Դիքինսոն, «Այն ձյունը, որը երբեք չի կուտակվում»

Այստեղ եմ թողնում հենց հեղինակի գրածը`

Թարգմանությունը` անգլերենից։

The snow that never drifts
The transient, fragrant snow
That comes a single time a Year
Is softly drifting now

So thorough in the Tree
At night beneath the star
That it was February’s Foot

Experience would never swear-

Like winter as a face
We stern and former knew
Repaired of all but Loneliness
By nature’s Alibi.

Were every storm so spice

Ձյունը, որը երբեք չի կուտակվում
Անցողիկ, անուշահոտ այդ ձյունը
Այն գալիս է տարին մեկ անգամ,
Իսկ հիմա մեղմորեն կուտակվում է։

Այնքան մանրակրկիտ` ծառի մեջ,
Գիշերը՝ աստղի տակ,
Ու միգուցե դա փետրվարի հետքն էր։

Փորձը երբեք խոստումներ չի տալիս։

Ինչպես ձմեռը` որպես երես
Մենք նախկինում ակնհայտ գիտեինք,
Որ ամեն բան վերանորոգված է,

Բացի հենց միայնությունից,
Ըստ բնության փաստարկի 

Ու երանի ամեն փոթորիկ լիներ այդքան ազդեցիկ։

Թարգմանությունն իրականացրեցին` 

Անի Արղության 

Մարիա Հակոբյան

Ջեյ Սիմփսոնի դատը


Ամերիկացի նախկին ֆուտբոլիստ և դերասան Ջեյ Սիմփսոնը մեղադրվում էր իր նախկին կնոջ՝ Նիկոլ Բրաուն-Սիմփսոնի և նրա ընկերոջ՝ Ռոնալդ Գոլդմանի սպանության մեջ։ Դա ամենաերկարատև դատական հետաքննությունն է եղել Կալիֆոռնիայի պատմության մեջ (ավելի քան 9 ամիս, որտեղ այդ տիպի հանցագործությունները պատժվում են մահապատժով։
Մեղադրյալը 1977 թվականից հանդիպել է Նիկոլ Բրաունի հետ՝ դեռևս առաջին կնոջ հետ ամուսնացած ժամանակ։ Նոր կնոջ հետ հարաբերությունները օրինական գրանցել են մի քանի տարի հետո՝ 1985 թվականին, իսկ 1992 թվականին Օ․ Ջեյը և Նիկոլը բաժանվել են։
Հայտնի է, որ 1989 թվականին Նիկոլը դիմել է ոստիկանություն, «քանի որ Օ․ Ջեյը պատրաստվում էր նրան սպանել»։ Ոստիկանության կարգախմբի ժամանելու պահին Նիկոլը ծեծված էր։ Հետո նա հետ է վերցրել իր մեղադրանքը, և արդյունքում իշխանությունները չեն կարողացել պատասխանատվության ենթարկել ամուսնուն։
Սպանությունը կատարվել է Սիմփսոնների նախկին տանը։ Ավելի վաղ Սիմփսոնը Նիկոլի հետ ներկա է եղել իրենց ութամյա երեխայի միջոցառմանը։
Այդ երեկո մարզիկի նախկին կին Նիկոլը ընթրել է ռեստորանում։ Նա, ըստ հետաքննության, այնտեղ մոռացել է իր ակնոցը, և նրա ծանոթ մատուցող Ռոնալդ Գոլդմանը այն տարել է Նիկոլի տուն։ ԵՆթադրվում է, որ այդ ժամանակ նրանք սիրեկաններ են եղել։
Երկուսն էլ դանակահարվել են գերմանական արտադրության մասնագիտական դանակով, որը մեղադրյալը գնել էր ողբերգությունից երեք շաբաթ առաջ։
Հարցաքննության ժամանակ կասկածյալն ասել է, որ սպանության պահին եղել է հանցագործության վայրից 3 200 մ հեռու։
Նույն օրվա երեկոյան դեպի հանցագործության վայրը տանող արահետի վրա հայտնաբերվել են արյան հետքեր, որոնց արյան խումբը համապատասխանել է Սիմփսոնի արյան խմբին, իսկ նրա այգում գտնվել է աջ ձեռքի արյունոտ ձեռնոց ։
Փաստաբանները մեղադրյալին համոզել են հանձնվել ոստիկանությանը, բայց կասկածյալը չի ներկայացել։ Օ․ Ջեյ Սիմփսոնի հանձնվելու այս անհաջող փորձից հետո Ռոբերտ Քարդաշյանը կարդացել է կասկածյալի՝ ԶԼՄ-ների համար գրված նամակը։Այս նամակը հետագայում շատերի կողմից մեկնաբանվել է որպես հրաժեշտի հաղորդագրություն նախքան ինքնասպանությունը։
Այսպիսով, Սիմփսոնը չի հանձնվել իշխանություններին։ Սիմփսոնը և նրա ընկեր Էլ Կոուլինգսը փորձել են գաղտնի հեռանալ քաղաքից։ Ժամը 2-ին ոստիկանությունը խուզարկություն է հայտարարել Սիմփսոնի նկատմամբ:


Դատավճիռ
Դատախազության կարծիքով Սիմփսոնի դեմ չափից շատ ապացույցներ կային, բայց երդվյալ ատենակալներն արդարացնող վճիռ են կայացրել բազմաթիվ դատավարական խախտումների և այդ տարիներին ԴՆԹ թեստերի հանդեպ անվստահության պատճառով։ 

Վերլուծություն
Իրականում չենք կարող հստակ իմանալ ՝ ով էր իրահան հանցագործը։ Այստեղ նաև առաջ է գալիս ռասայական խտրականության վարկածը, քանի որ սպանողը սև էր, զոհերը՝ սպիտակ։
Սակայն գործը ամենահետաքրքրականներից է , հատկապես , որ նրա իրավապաշտպանն էր հայազգի Ռոբերտ Քարդաշյանը։

Շառլ Ազնավուր « Սուրբ ծննդյան անսովոր ընթրիք» 

Շառլ Ազնավուրի մասին խոսելիս ակամայից հպարտության զգացում եմ ապրում : Նա եղել է ամենանշանավոր ու հանճարեղ հայերից մեկը , միշտ փայլել է ամենամեծ բեմերում որպես անկրկնելի երգիչ , շանսոնիե, իսկ կյանքում որպես հրաշալի ու հայրենասեր մարդ:
Նրա այս փոքրիկ պատմությունը կրկին անգամ մեզ ապացուցում է , թե որքան բարի մարդ էր նա …. Նա այս պատմությամբ ուզում է մեզ հասցնել մի պարզ ճշմարտություն . պետք է լինել բարի ու սրտացավ դիմացինի հանդեպ , չպետք է մոռանալ , որ մեր շուրջը կան մարդիկ , ովքեր մեր օգնության ու մեր ուշադրության կարիքն ունեն …. Պետք չէ ագահ լինել , պետք է հասկանալ , որ անկախ մեր դիրքից , սոցիալական ու ֆինանսական իրավիճակից , մենք բոլորս պետք է առաջին հերթին սրտացավ լինենք ու ձեռք մեկնենք ընկածին…Հետաքրքիր էր նաև աստծո հետ նրա երկխոսությունը, հատկապես մարդկության կողմից աստծոն բազմացնելու տողերը…. Շառլ Ազնավուրը իմ կարծիքով ուզում էր ընդգծել , որ անկախ նրանից թե դու ինչ հավատք ունես , պետք է առաջին հերթին մարդ լինել…
Պատմվածքը շատ գեղեցիկ էր և նոր տարվա հրաշքի սպասումներով լի …

Կարող եք նյութը կարդալ՝ այստեղ։

Դստրիկս

Այս հրաշալի նամակը Չապլինը գրել է 76 տարեկան հասակում՝ ուղղված իր 21-ամյա աղջկան՝ Ջերալդինային, ով պարի մեջ փնտրում էր ինքն իրեն փարիզյան բեմերի վրա: Նամակը շատ հուզիչ է , խորը , կարծես հասցեագրված յուրաքանչյուրիս…Այն հայրական անսահման ու անշահախնդիր սիրո մասին է, որը արտահայտվում է ուրախության , անհանգստության , հպարտության ու մեծ սիրո դրսևորումով։ Չապլինը հատկապես ընդգծում է այն փաստը , որ անկախ նրանից թե ինչ բարձրունքների ես հասել , պետք է փորձել մարդ մնալ , տեսնել կողքինիդ վիշտը , օգնության ձեռք մեկնել ընկածին։ Փառքի հմայքը որքան էլ վեր հանի քեզ, չպետք է մոռանալ ցած իջնել. և տեսնել ու զգալ հասարակ մարդկային կյանքը… Նամակը իսկապես շատ գեղեցիկ է գրված…

Նամակը կարող եք կարդալ՝ այստեղ:

Սաիթ Ֆաիկ Աբասըյանըք

1906 թվականի նոյեմբերի 18-ին Ադափազարիում ծնվել է թուրք գրականության կարևոր գրողներից մեկը՝ Սաիթ Ֆաիկ Աբասըյանըքը։

Սաիթ Ֆաիկ Աբասըյանըքը, ում հայրը փայտի վաճառական էր, իր նախնական կրթությունը սկսել է Ադափազարիում։ Միջնակարգ կրթությունը սկսել է Ստամբուլի տղաների ավագ դպրոցում և ավարտել կրթաթոշակային ավագ դպրոցում։ Նա իր գրական գործունեությունը սկսել է այս շրջանում բանաստեղծություններ գրելով։

Այն բանից հետո, երբ Սաիթ Ֆաիկ Աբասըյանըքը հրապարակեց իր առաջին «Իփեկ Մենդիլը» պատմվածքը, նրա «Օդապարուկը» պատմվածքը տպագրվեց «Միլլիյեթ» թերթում։

2 տարի սովորել է Ստամբուլի համալսարանի թուրքերեն լեզվի և գրականության բաժնում։ Հետագայում հոր խնդրանքով մեկնել է Շվեյցարիա՝ տնտեսագիտություն սովորելու, ապա տեղափոխվել Ֆրանսիա։

Ֆրանսիայի մշակութային կառույցը հետաքրքիր էր և երկար մնաց այստեղ։ Ֆրանսիայում գտնվելու ընթացքում մտել է մտավորական շրջանակներ։ Այստեղ ապրած անկարգ կյանքի պատճառով հայրը նրան հետ է կանչել։ Նա թողել է բարձրագույն կրթությունը և վերադարձել Թուրքիա։

Երկիր վերադառնալուց հետո նա թուրքերենի ուսուցիչ է աշխատել հայկական որբերի դպրոցում։ Նա անհաջողակ էր հոր բիզնեսում, որը բացել էր առևտրով զբաղվելու համար։

Աշխատել է որպես թղթակից «Հաբեր» թերթում։ Հետագայում նա հետաքրքրվեց միայն գրականությամբ և 1936 թվականին հրատարակեց իր առաջին «Սամավեր» գիրքը։

Սաիթ Ֆաիկ Աբասըյանըքը 1939 թվականին հոր մահից հետո ֆինանսական դժվարությունների մեջ է ընկել։ Նրանք սկսել են մոր հետ ապրել Բուրգազադայի իրենց տանը։ Նա հրատարակել է իր «Շահմերան» գիրքը այն ժամանակ, երբ Թուրքիայում քաղաքական ճնշումներ են եղել։

Նրան դատեցին գրքում տեղ գտած մի պատմության պատճառով։ Մինչ նրա արդարացվելը, որոշում է կայացվել բռնագրավել նրա ունեցվածքը։

1951 թվականին առգրավվել է նաև նրա «Կորցված Պահանջը» աշխատանքը։ 1953 թվականին ընտրվել է Մարկ Տվեն ասոցիացիայի պատվավոր անդամ։

Ախտորոշվել է ցիռոզ։ Մինչ այս, Սաիթ Ֆաիկ Աբասըյանըքը շարունակաբար գրում էր…Նա մահացավ տանը 1954 թվականի մայիսի 11-ին ցիռոզից։

Տունը, որտեղ նա ապրել է մոր մահով, վերածվել է թանգարանի։ Նրա կտակի հետ մեկտեղ նրա աշխատանքները թողնվել են Դարուշշաֆակա ասոցիացիային։

Մոր՝ Մակբուլեի ջանքերով, նրա մահից մեկ տարի անց կազմակերպվել է Սաիթ Ֆայքի Պատմության Նվերը , որը դեռ շարունակվում է։

Աղբյուր

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Գրականություն

«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» նախագիծ

Վանո Սիրադեղյան փաթեթ

Անհատական նախագիծ-Թուրքական գրականություն (թարգմանություն)

Թարգմանության փաթեթ #1

Գյուլթեն Աքընի մասին

Թարգմանություն #2

Հայոց լեզու

Մենիմաստ և բազմիմաստ բառեր

Հոմանիշ և հականիշ բառեր

Համանուն և հարանուն բառեր

Design a site like this with WordPress.com
Get started