Եղիշե Չարենց փաթեթ…

«Էմալե պրոֆիլը Ձեր» շարքից

Շարքին կարող եք ծանոթանալ՝այստեղ:

Շարքը նվիրված է Արմենուհի Տիգրանյանին, ով մոտ հարաբերությունների մեջ է եղել Եղիշե Չարենցի հետ: Շարքը երկար ուսումնասիրելուց և բոլոր բանաստեղծությունները կարդալուց հետո, նկատեցի, որ գրեթե բոլոր բանաստեղծությունները գրված են չափազանց նուրբ, հետաքրքիր ոճով, կարող եմ ասել նաև սուր հրապուրանքով: Ամեն դեպքում՝ կառանձնացնեմ հենց սա:

***

Թղթից շինած ծաղիկների պես հիվանդոտ,
Թոքախտավոր ստեղների պես ռոյալի,
Փոշուց կերած նկարների նման անթով1,
Որպես մեռած գեղեցկուհու մի հայելի —
Հոգիս տխրել է անբարբառ ու չգիտե
Ինչո՞ւ է օրն իրիկնանում ու լուսանում—
Երբ ոչ մի լույս դրսից ընկած ճառագայթի
Չի՜ ամոքում նրա կարոտը անանուն։

Ստեղծագործության մեջ տեսա երկու արտահայտված զգացում՝ կարոտ և անցանկալիություն: Միգուցե այդ չսպասված և անցանկալի լինելու զգացումը հենց ինքը հեղինակի մոտ չի եղել գրելիս, սակայն այն պարզ արտահայտված է վերջին տողերում՝

Ինչո՞ւ է օրն իրիկնանում ու լուսանում—
Երբ ոչ մի լույս դրսից ընկած ճառագայթի
Չի՜ ամոքում նրա կարոտը անանուն
:

Մարդկանց տարօրինակ կերպով միշտ ձգում են այն վայրերը, որտեղ իրենց չեն սպասում, այն մարդիկ, ովքեր իրենց տեսնել, իրենց հետ խոսել, ժամանակ անցկացնել ուղղակիորեն չեն ուզում: Ինքդ քեզ գնահատելու ճանապարհին, ինքնավստահություն ձեռք բերելու այդ ուղու վրա, հենց այս բաներն են, որ առաջինն են վերանում ու հեռացվում: Մենք մեր մեջ այնքան չհասկացված, չընկալված պահեր ունենք, որ հաճախ երբ գալիս, հանգում ենք ինչ-որ իրավիճակի, ինքներս էլ չենք հասկանում, թե ինչպես պետք է վարվենք, քանի որ չենք չանաչում ինքներս մեր ես-ը, որը թերևս յուրաքանչյուր պահի ամենակարևոր բանն է:

Եղիշե Չարենցի մեդիափաթեթին կարող եք ծանոթանալ՝այստեղ:

Միշտ մեր այսպիսի փաթեթների ընթացքում կամ վերլուծում ենք ստեղծագործություններ, կամ ուսումնասիրում կենսագրական տվյալեր, այս անգամ որոշեցի ուսումնասիրել փաթեթում դրված Եղիշե Չարենցի ֆոտոալբոմը: Ծանոթացի՛ր՝այստեղ: Նկարներով ավելի հեշտ է լինում, քանի որ նախ դու մնում ես քո հետաքրքրության շրջանակի մեջ, չես ձանձրանում, որովհետև հաճախ տեքստերը ինչքան էլ շատ են հետաքրքրում, ծավալի պատճառով միայն անգամ այն քեզ վանում է, իսկ նկարների հետ աշխատելն ու ուսումնասիրելը բավականին դյուրին էր ինձ համար, չնայած առաջին փորձս էր: Միանգամից փաստ, որ նկատեցի, նմանությունն է Եղիշե Չարենցի և իր մոր: Կարծում եմ, որ հեղինակի հայացքը միանգամայն հոր լուրջ և խորհուն հայացքն է արտացոլում, սակայն ողջ արտաքինով, ամբողջությամբ Չարենցը նման է հենց իր մորը, սա բացահայտում էր, որը նկատեցի ալբոմն ուսումնասիրելուց հետո:

Թումանյան փաթեթ

Հայի ոգին

Երբ ասում ես ժողովրդի ամբողջություն, ողջ հոգիդ լցվում է միասնականության, ուժի, եռանդի մասին մեծ պատկերացնումներով, սիրով և վատն այն է, որ այս ամենը հիշելուց հետո, դու ոչ մի կերպ չես հիշում մեզ՝ հայերիս: Իհարկե, յուրաքանչյուր ժողովրդի, ազգի կյանքում անընդհատ կատարվում են փոփոխություններ, հեղաշրջումներ, որոնք կարող են ստիպել փոխել ապրելակերպը, մտածելակերպը, վարքը, սակայն մի բան կա, որը ոչ մի կուսակցություն, իշխանություն, իրավիճակ, մարդ չպետք է կարողանա փոխել՝ միմյանց հանդեպ հարգանքն ու ամբողջությունը: Հենց այդ ամբողջությունն է ախր, որ պետք է փկի մեզ, քանի որ երբ մենք ունենք չարություն, նախանձ անգամ իրար հանդեպ, ապա ինչ ակնկալիքներ ունենք ընհանրապես արտաքին աշխարհից, մարդկանցից, երևույթներից: Մենք ուղղակիորեն չենք կարողանում ընդունել մեր սխալները, որովհետև այդ ընդունելուց հետո մենք գոնե կհասկանանք, որ տեղեր ունենք, որոնց վրա պետք է աշխատել, իսկ մենք սիրում ենք մեզ անսխալական համարել և փորձել խնդիրը գտնել ուրիշների մեջ: Իր մեջ խնդիր, սխալ չտեսնող մարդը միշտ այդպես էլ վարվում է, ու հավատացեք, եթե պետք լինի գտնել պրոբլեմ մարդկանց և իրադարձությունների մեջ, ապա նա անպայման կգտնի՝ այդպիսով իր կյանքը հեշտացնելով: Ամեն դեպքում՝ այս ամենին զուգահեռ, ես դեռ հավատում եմ, որ ինչ վերաբերվում է սրտացավությանը, ապա հայերը իրականում իրենց հոգու խորքից ունեն եկացող ձայն, որը ստիպում է միշտ հոգ տանել, մի բան անել, օգնել: Այդ պատճառով՝ մենք պետք է յուրաքանչյուր հարցի նայենք երկկողմանի:

Մեծ ցավը

Հետաքրքիր է, որ այն հարցը, որի շուրջ խոսում է Թումանյանը, որի մասին մտահոգված է իր մեջ ներառում է խնդիրը, որը այսքան տարիներ անց դեռևս կա, արդի է ու կարող եմ ասել, որ չի էլ լուծվել, ոչինչ էլ չի էլ արվել: Նոր սերնդի ներկայացուցիչները հետաքրքիր առանձնահատկություն ունեն: Երբ հայտնվում են նոր հնարավորություններ, նոր դռներ, որպեսզի իրենք կարողանան այդ ամենը ճիշտ տեղերում օգտագործել, որպեսզի կարողանան ավելի հեշտ ու մատչելի կերպով իրենց գիտելիքները ստանան, հետաքրքրվեն իրենց ուզած ոլորտով, իրենց հետաքրքրող գիտություններով, ստեղծեն, կերտեն, կարողանան մի բան անել, որպեսզի իրենց ապագան էլ ավելի գունեղ լինի, անում են լրիվ հակառակը՝մտածում են, որ երբ կան նոր հնարավորություններ, ապա կարելի է ոչինչ չանել, ծուլանալ, մտնել ու խորասուզվել ինտերնետի անհեթեթ աշխարհի մեջ, բայց ախր հենց միայն այդ ինտերնետն էլ ստեղծված է եղել, որպեսզի այն ինֆորմացիան, որը քեզ անհրաժեշտ է, դու կարողանաս շատ արագ ստանալ, վերցնել և օգտագործել քեզ պետք եկած վայրում: Մենք մոռացել ենք մեր բոլոր արմատները, մոռացել ենք այն ամենն, ինչ պետք է անգիր իմանայինք, մոռացել ենք, որ իրականում բթացնում ենք ինքներս մեզ: Այո, իրոք, տպավորություն է, որ մարդկությունը նոր տեխնոլոգիաները ստեղծելուն պես, բթացնում է սերունդը, քանի որ այստեղ կա մի մեծ սկզբունք՝ եթե չկա ձգտում ինչ-որ բանի, ապա ամեն բան արդեն անիմաստ է դառնում: Կյանքում ամենաարժեքավոր ու կարևոր բաներից մեկը հենց ձգտումն է, ձգտում մի բան կերտելու, ձգտում ավելի լավը ունենալու, հարազատներին ավելի լավը տալու, ավելի շատը իմանալու, երբ ձգտումը կորում է ամեն բանի հանդեպ, ապա կյանքը իր ողջ էությունը արդեն կորցնում է:

Դառնացած ժողովուրդ

Մենք՝ հայերս, սիրում ենք միշտ մեր հույսը դնել մեր պատմության ծանր ցավերի, մեր անցած անմարդկային ճանապարհի ու մեր երկար տարիների վրա: Մենք չգիտես ինչու կարծում ենք, որ այդպես ինքներս մեզ, կամ ուրիշներին համոզում ենք, որ եթե մենք ունեցել ենք երկար, ծանր պատմություն, ապա նորմալ է, որ մենք կարող ենք լինել թույլ զարգացած, կամ զարգացող երկիր, նորմալ է, որ մենք կարող ենք չընդունել արդեն բոլորի կողմից ընդունված տարրական բաները, նորմալ է, որ մենք կարող ենք միմյանց հանդեպ մեզ անշնորք պահել ու մոռանալ բարեկրթության յուրաքանչյուր կանոն: Նորմալ է, որ այս ամենը մենք դնում ենք մի կողմ, այնուհետև պահանջում ենք հարգանք բոլորից: Մենք տալիս ենք միայն ու միայն բացասական էներգիա, սակայն բոլորից պահանջում ենք հենց այդ ամենասիրուն դրականը: Ախր այդպես ուղղակիորեն չի լինում: Իրականում, եթե խորանանք, ապա իրոք կհասկանանք, որ պատմությունից եկած հարվածները մեզ համար սովորական հարվածներ ոչ եղել են, ոչ էլ կարող են լինել: Այդ հարվածները այնքան հզոր են եղել, որ մտել են մեր ողջ արյան մեջ, մտել են մեր մեջ, ու մենք արդեն ենթագիտակցորեն վարվում ենք այնպես, ինչպես բնորոշ է մեզ: Թումանյանը այստեղ շատ դիպուկ և ճիշտ բառ է օգտագործել՝ դառնացած: Մենք իրոք դառնացած ժողովուրդ ենք, սակայն այս ամենը ոչ բոլորն են կարդում, մտածում, հասկանում, կամ վերլուծում:

Մի՞թե դժվար է

Չափազանց կարևոր հատկություններ են մարդու մեջ գնահատելը, սիրելը և ուրիշի հաջողություններով ուրախանալը: Այս ամենը բնորոշ է միայն ու միայն ինքնավստահ, կայացած ու հասուն մարդուն: Կայացած ես բնավ նկատի չունեմ արդեն իսկ միլիոններ աշխատած, ընտանիք ունեցող մի մարդու, ես նկատի ունեմ ինքն իր սկզբունքներն ունեցող, կարծիքն ունեցող, դիրքն ունեցող մարդու, ով միշտ կարող է պաշտպանել իր իրավունքները, չունի կոմպլեքսներ և հանգիստ կարող է անկեղծ ուրախանալ և հպարտանալ իր ընկերոջ երջանկությամբ, հաջողությամբ, ընտանիքի անդամների, ծանոթի և այլն: Հայերի մեջ կարծում եմ այդ չուրախանալու, միշտ դժգոհելու ու չոգևորելու, թևերը ուղղակիորեն կտրելու սովորույթը վաղուց խորը արմատներով նստած է: Ուզես, թե չուզես, երբ մի բան երկար ժամանակ դուրս է գալիս քո համար սովորականի սահմաններից, ապա այդ իրադարձությունը, երբ լինում է, դու ենթագիտակցորեն զարմանում ես: Անկախ նրանից, թե այդ բանը օբյեկտիվորեն սովորական է, նորմալ է, թե ոչ: Երբ տեսնում ենք միմյանց սիրող, հավատարիմ մարդկանց, ազնիվ ու մաքուր մարդկանց, մենք զարմանում ենք, չենք հավատում, փորձում ենք գտնել մի բան, որը կապացուցի, որ դա այդպես չէ, քանի որ տարիներ շարունակ մեզ փորձը ցույց է տվել, որ պետք չէ վստահել արտաքին, առաջին տպավորությանը:

Շառլ Ազնավուր « Սուրբ ծննդյան անսովոր ընթրիք» 

Շառլ Ազնավուրի մասին խոսելիս ակամայից հպարտության զգացում եմ ապրում : Նա եղել է ամենանշանավոր ու հանճարեղ հայերից մեկը , միշտ փայլել է ամենամեծ բեմերում որպես անկրկնելի երգիչ , շանսոնիե, իսկ կյանքում որպես հրաշալի ու հայրենասեր մարդ:
Նրա այս փոքրիկ պատմությունը կրկին անգամ մեզ ապացուցում է , թե որքան բարի մարդ էր նա …. Նա այս պատմությամբ ուզում է մեզ հասցնել մի պարզ ճշմարտություն . պետք է լինել բարի ու սրտացավ դիմացինի հանդեպ , չպետք է մոռանալ , որ մեր շուրջը կան մարդիկ , ովքեր մեր օգնության ու մեր ուշադրության կարիքն ունեն …. Պետք չէ ագահ լինել , պետք է հասկանալ , որ անկախ մեր դիրքից , սոցիալական ու ֆինանսական իրավիճակից , մենք բոլորս պետք է առաջին հերթին սրտացավ լինենք ու ձեռք մեկնենք ընկածին…Հետաքրքիր էր նաև աստծո հետ նրա երկխոսությունը, հատկապես մարդկության կողմից աստծոն բազմացնելու տողերը…. Շառլ Ազնավուրը իմ կարծիքով ուզում էր ընդգծել , որ անկախ նրանից թե դու ինչ հավատք ունես , պետք է առաջին հերթին մարդ լինել…
Պատմվածքը շատ գեղեցիկ էր և նոր տարվա հրաշքի սպասումներով լի …

Կարող եք նյութը կարդալ՝ այստեղ։

Դստրիկս

Այս հրաշալի նամակը Չապլինը գրել է 76 տարեկան հասակում՝ ուղղված իր 21-ամյա աղջկան՝ Ջերալդինային, ով պարի մեջ փնտրում էր ինքն իրեն փարիզյան բեմերի վրա: Նամակը շատ հուզիչ է , խորը , կարծես հասցեագրված յուրաքանչյուրիս…Այն հայրական անսահման ու անշահախնդիր սիրո մասին է, որը արտահայտվում է ուրախության , անհանգստության , հպարտության ու մեծ սիրո դրսևորումով։ Չապլինը հատկապես ընդգծում է այն փաստը , որ անկախ նրանից թե ինչ բարձրունքների ես հասել , պետք է փորձել մարդ մնալ , տեսնել կողքինիդ վիշտը , օգնության ձեռք մեկնել ընկածին։ Փառքի հմայքը որքան էլ վեր հանի քեզ, չպետք է մոռանալ ցած իջնել. և տեսնել ու զգալ հասարակ մարդկային կյանքը… Նամակը իսկապես շատ գեղեցիկ է գրված…

Նամակը կարող եք կարդալ՝ այստեղ:

Design a site like this with WordPress.com
Get started