Աղասի Այվազան

Մարդկությունը իր ողջ գիտակից կյանքի ընթացքում փորձում է հասկանալ կյանքի իմաստը, փորձում է տալ բացատրություն տարբեր երևույթների, փորձում է տալ պատասխաններ տարատեսակ հարցերի, սակայն ի վերջո, մենք գալիս ենք այն եզրահանգմանը, որ այն ինչին չես հավատում, ուղղակի չի կարող ունենալ գոյություն: Ես հավատում եմ, որ այս կյանքում մենք ձգում ենք էներգիա, մենք ստանում ենք այն էներգիան, ինչը տալիս ենք աշխարհին ու տիեզերքին: Պոզիտիվ տալիս ենք, պոզիտիվ ստանում, նեգատիվ տալիս, ստանում նեգատիվ: Այս ամենը արդեն վաղուց պարզված և հաստատված փաստ է, ու կարևոր է այստեղ, որպեսզի դու այդ ամենը չանես միայն ցուցադրական կամ ձևական միտումներով, կարևոր է, որպեսզի ինքդ հոգու խորքում զգաս այդ ամենը, քանի որ քո ամեն մի միտք, ամեն արտահայտություն, ամեն էմոցիա, ամեն երազանք ինչ-որ կերպ արտացոլվում է քո այսօրվա և վաղվա վրա: Դու ինքդ այս ամենը ավելի խորը կզգաս, երբ ուշադրություն դարձնես քո մտքերին, երբ կարողանաս կենտրոնանալ քո մտքի վրա, քո հոգեվիճակի, ներաշխարհի վրա, ու հենց դու կարողանաս այդ ամենին տիրապետել, հենց այդ ժամանակ դու դառնում ես հոգեպես ուժեղ, դու դառնում ես կայուն, հաստատված, վստահ քո ամեն արարքի, խոսքի վրա: Մի խոսքով՝ սա ուղղակի թողնեմ որպեսզի չկարծեք, թե ես չեմ հավատում ոչնչի և ոչ մեկի, որովհետև ինքս հավատը համարում եմ մեր կյանքի անիվներից մեկը, բայց ամեն դեպքում այստեղ նաև կա ուրիշ կողմ:

Կոմիտասյան օրեր


Ինչքան կարևոր է, որպեսզի քեզ միշտ հիշեն, կարևոր է, որովհետև հենց միայն դա է քեզապրեցնում, դու ողջ ես մնում այն ժամանակ, երբ ինչ-որ տեղ, ինչ-որ անկյունում քեզ հիշում են, միայն դա է վկայում քո ողջ լինելու մասին: Կարծում եմ, որ Կոմիտասը միշտ ողջ է, նա այստեղ է, մերկողքին, մեզ կպած, մեր սրտերում, ներաշխարհի փոքրիկ անկյունում, էական չի որտեղ, բայց նաեղել է, կա ու վստահ եմ, որ դեռ շատ երկար ժամանակ կլինի: Երևի այդ ամենը բումերանգայինօրենքով է այստեղ աշխատում, որովհետև Կոմիտասը իր ֆիզիկապես ողջ գոյության ժամանակամեն բան արել է, որպեսզի մենք հիմա կարողանանք իմանալ հայ երաժշտությունը: Երաժշտությունը մարդկության կապող ամենաամուր շղթաներից մեկն է: Կոմիտասը կարողացել էայդ շղթան այնքան ամուր ու հմտորեն կապել, որպեսզի մենք մինչև այսօր չլսենք անգամ շղթայիժանգոտման մասին:

Ուր որ հայ կա, այնտեղ է և Կոմիտասի երգը: Նրա երգով մեր ժողովուրդը ավելի գիտակցաբարզգաց իրեն, ավելի կապվեց իրար հետ, ինքնաճանաչեց: Հայ հասարակությունը զգաց աշխատավորժողովրդի վիշտն ու հրճվանքը, նրա աշխատանքի պաֆոսը, նրա սերը դեպի իր հայրենի բնությունը:

Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը, ազգային մելոսը՝ ինքնուրույն, ինքնատիպ և անաղարտ: Նա հիմն է դրել ազգային երաժշտական կուլտուրայի:

Որ ասում են ամեն բան գալիս է ցանկությունից, անքննելի ճիշտ է: Պատկերացնում եք, այդժամանակ, այդպիսի նեղ հնարավորությունների շրջանակներում, Կոմիտասի ցանկությունըբացահայտել հայ ժողովրդի երաժշտությունը, արվեստը, չի մարել:

Մեծ էր ներկաների զարմանքը, երբ մի օր Կենտրոնականի գավառացի ուսանողների ձայներըփորձելու ժամանակ, որևէ նոտայի կրկնությունից հետո, Կոմիտասը հասկանում էր նրանց, թեՏաճկահայաստանի ո՛ր գավառից էին: Ավելի մեծ եղավ զարմանքը, երբ տեսանք, որ յուրաքանչյուրգավառացու հետ Կոմիտասը սկսեց ազատորեն խոսել նրա հատուկ գավառաբարբառով՝ պահելովայդ բարբառների առանձնահատուկ առոգանությունն ու ոճը:

Design a site like this with WordPress.com
Get started