Պետության դերը հասարակության մեջ

Թեման՝ Պետության դերը հասարակության մեջ /դասագիրք, էջ 161-164/
Կարող եք օգտվել՝ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/

Առաջադրանք
1․ Ի՞նչ է պետության հասարակական առաքելությունը։ Ինչպե՞ս է ազդում մարդու իրավունքների գերակայությունը պետության հասարակակական առաքելության վրա։

Այն հասարակական, սոցիալական խնդիրները, որոնք լուծում է պետությունը համարվում է իր հասարակական առաքելությունը:

Ահա, թե ինչ խդնիրներ պետք է լուծի պետությունը՝ քաղաքացիական խաղաղություն, անվտանգություն,  հասարակության հարատևում։

Պետության առաքելությունը հասարակության կարգավորումն է, այն որոշում է նրա զարգացման ընդհանուր նպատակները, հետևում այդ գործընթացին և ստանում արդյունք:  Ու ընդհանրապես, պետության գլխավոր և հիմնական նպատակը մարդն է ու նրա իրավունքները, այդ իրավունքների կենսագործումն ու երաշխավորումն է, հասարակական կարգուկանոնի, խաղաղության հաստատումը։ 


2․ Թվարկե՛ք պետության ներքին և արտաքին գործառույթներ /գրավոր-բլոգային աշխատանք/

Ներքին գործառույթներն են՝ 

1․ Տնտեսական գործառույթ
2․ Ֆինանսկական վերահսկողության և հարկման գործառույթ
3․ Սոցիալական գործառույթ
4․ Կրթամշակույթային գործառույթ
5․ Իրավական գործառույթ
6․ Բնապահպանական գործառույթ 

Պետության արտաքին գործառույթներն են՝ այլ պետությունների հետ որոշակի հարաբերությունների հաստատմանը, դրանց զարգացմանը, երկրի պաշտպանությանը։ Բոլոր գործառույթները սերտորեն կապված են միմյանց հետ, լրացնում են իրար։

Design a site like this with WordPress.com
Get started